Friday, 19 04 2024
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից

Եթե պատերազմի ժամանակ հրամանատարը չի արդարացնում, հենց պատերազմի դաշտում նրան փոխել է պետք. ԵԿՄ վարչության անդամը՝ ընդդեմ իշխանության

ԵԿՄ վարչության անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը համարում է, որ Հայաստանը գնում է դեպի կործանման, կանգնած է անդունդի եզրին, և այդ իրավիճակից անհապաղ ելք է պետք։ Ելքն էլ, ըստ Գասպարյանի, կառավարության, կառավարության ղեկավարի փոփոխությունն է։ Առաջիկայում ԵԿՄ վարչության անդամը իր համախոհների հետ պատրաստվում են նախաձեռնությամբ հանդես գալ։ «Եթե պատերազմի ժամանակ հրամանատարը չի արդարացնում իրեն, ապա այդ հրամանատարին հենց պատերազմի դաշտում, տեղում փոխել է պետք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ երկրում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի կորոնավիրուսի հետ։

«Համաճարակն ինչ կապ ունի։ Ամբողջ աշխարհում համաճարակը նահանջում է, իսկ մեր մոտ գնալով բռնկվում է համաճարակը, իսկ դրա պատճառն անտեր վիճակն է, որ ոչ ոք չի տիրապետում իրավիճակին»,- ասաց նա։

Պարոն Գասպարյան, այսինքն՝ Դուք արդարացված եք համարում Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության 100 տոկոս կազմի փոփոխության պահանջը։

– Ոչ միայն Ծառուկյանի, այլ բոլոր նրանց, ովքեր կոնկրետ հարցեր են դնում երկիրն էս իրավիճակից հանելու համար։

Այսինքն՝ նաև Վանեցյանի, ՀՅԴ-ի ու մյուսների՞։

– Անկախ նրանից՝ ով կլինի, կարևորը երկրի մասին մտածողներ լինեն՝ դա կլինի դաշնակ, կամ չգիտեմ ով։ Ինձ համար միևնույն է։

Դուք Վանեցյանին, Ծառուկյանին ու մյուսներին համարում եք երկրի համար մտահոգ ուժե՞ր։

– Ես չեմ համարում երկրի համար մտածող ուժեր, նախկիններ կամ ներկաներ։ Ես չեմ էլ ուզում իմանալ, թե, ասենք, Վանեցյանի քաղաքական նպատակները որոնք են, կամ մյուսներինը։ Ես խոսում եմ երկրի մասին մտածողների մասին։

– Ես էլ հարցնում եմ, թե ովքե՞ր են այդ երկրի մասին մտածողները։

Հենց մեկը ես։

Եվ ի՞նչ եք Դուք պատրաստվում անել այդքան մտահոգ լինելով հանդերձ։

– Իմ հետ միասին լիքը մարդիկ կան, որոնք մտածում են, և բնավ պետք չէ իմ ասածները քաղաքականացնել ու ինչ-որ մի ուժի հետ կապել՝ Վանեցյանի կամ ուրիշի հետ։ Մի բան հստակ է, որ նախկիններին վերադարձ չկա։ Մենք նախկինների եղածն էլ ենք ճաշակել, գիտենք՝ դա ինչ է։

– Բայց բոլոր կանխատեսումներով՝ այս ուժերը, դրանց միավորումները հենց նախկինների վերադարձի համար են պայքարում։

– Ես չգիտեմ, թե իրենք ինչի համար են պայքարում, բայց եթե մի ուժ պայքարի ու ցանկանա նախկիններին հետ բերել, ես հաստատ այդ ուժին դեմ կլինեմ։ Պետք են նոր մարդիկ։ Հայոց մայրերի արգանդը չորացե՞լ է։ Չկա՞ն նոր մարդիկ, ավելի կիրթ ու հասկացող մարդիկ, որ կարողանան երկիրը այս իրավիճակից դուրս բերեն։

Համաճարակային իրավիճա՞կը նկատի ունեք, թե՞ ներքաղաքական։

– Թե՛ համաճարակը, թե՛ ներքաղաքական վիճակը։ Ես երբեք չեմ տեսել նման իրավիճակ, երբ երկրի ներսում մարդիկ այսքան թշնամացած լինեն իրար նկատմամբ։ Ես նայում եմ, ասենք, նույն Քաջարանի հավաքը, կառավարության դիմացի հավաքները ու դրանց տակի քոմենթները՝ սպանեք, ոչնչացրեք, վառենք դրանց։ Ով ինչ խոսում է, ասում են՝ Ռոբի պիցայակերներ են, կամ ուրիշ բան։ Չի կարելի նման իրավիճակ։ Մենք պատերազմական վիճակում ենք, Ադրբեջանը արդեն Երևանի վրա ծրագիր ունի մշակած, Երևանի գուբերնատոր է նշանակում արդեն, իսկ մենք ընկած որոշում ենք, թե ով է պիցայակեր, ով՝ չէ։ Չի կարելի։ Նման պառակտված վիճակում մենք չենք կարող արտաքին թշնամու դեմ պայքարել։

Բայց ո՞վ է մեղավոր այդ իրավիճակի համար, ո՞վ է այդ պառակտումը, թշնամանքը սերմանում ժողովրդի մեջ։

– Ով է սերմանում։ Ո՞վ է այսօր երկրի տերը։

Երկրի տերը ժողովուրդն է։

– Ուրեմն երկրի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին, թող թույլ չտա, որ ատելության մթնոլորտ տարածվի։ Ու այս ամենը պետք չի կապել նախկինների հետ։ Հենց մենք ենք հետևողական լինելու, որ նախկինները հետ չգան, բայց ներկաներն էլ չեն տիրապետում իրավիճակին։ Մոր մարդիկ են պետք, որ երկիրը դուրս բերեն այս վիճակից։

Ձեր տեսադաշտում կա՞ն հավանական թեկնածուներ։

– Չկան, բայց կհայտնվեն մարդիկ, որոնք որ կկարողանան երկիրը հանել այս վիճակից։ Շուտով երևի մենք մեր խոսքը կասենք, դրա վերաբերյալ հայտարարություն կանեք։ Մենք ասելով՝ նկատի չունեմ ո՛չ Երկրապահին, ո՛չ դաշինքին։ Որոշակի մարդիկ կան՝ և՛ մտավորականներ, և՛ ազատամարտիկներ, որոնք որ մտահոգ են երկրի վիճակով ու իրենց խոսքը կասեն։

Բայց դուք ԵԿՄ վարչության անդամ եք։ Ձեր գործողությունները, որոշումները քննարկե՞լ եք, համաձայնեցրե՞լ եք ԵԿՄ ղեկավարի հետ։

– Ոչ։ Մեր գործողությունները ԵԿՄ ղեկավարության հետ կապ չունեն։

Իսկ ինչ հետևանք կարող են ունենալ ձեր քայլերը։ Հակասություններ չե՞ն առաջանա Սասուն Միքայելյանի ու մնացած ԵԿՄ-ականների հետ։

– Գուցե կառաջանան, բայց այսօր երկրի վիճակն իմ համար ավելի կարևոր է, քան ինչ-որ կառույցի մեջ լինելը, կամ վարչության անդամ լինելը։

ԵԿՄ-ից էլի մարդիկ, ազատամարտիկներ կա՞ն, որ միացել են կամ պատրաստվում են միանալ Ձեզ։

– Եկեք ես ոչ մի բան չասեմ էլի։ Դուք շուտով կարող եք ներկա գտնվել մեր հայտարարությանը և լուսաբանել այն։ Ժամանակից առաջ չընկնենք, մոտ օրերս մեր հայտարարությունը կանենք, կլսեք։

Այսինքն՝ նորից միանո՞ւմ եք Ծառուկյանին։

– Մենք ոչ մեկին միանալու կարիք չունենք։

Դե, Դուք գրեթե նույնությամբ կրկնում եք այն ամենը, ինչ՝ նախօրեին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում։

– Ես չգիտեմ՝ Ծառուկյանը ինչ է ասել․․․ Հա, լսել եմ Ծառուկյանի հայտարարությունը խորհրդի նիստում, բայց ես խորհրդի նիստից տեղյակ չեմ եղել, ոչ էլ համագործակցել ենք։ Մենք դեռ որոշում ենք մեր ընկերների հետ, թե ոնց ենք անելու և ինչ ենք անելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում