Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդ 56 մարդ է մահացել, հաղորդել են օպարտիվ շտաբում։
«Բոլորի մոտ թոքաբորբ էր հաստատվել և կորոնավիրուսի վարակի թեստի պատասխանը դրական էր»,- տեղեկացրել են շտաբում։
Այսպիսով, Մոսկվայում մահացածների թիվը հասել է 3085-ի։
Ռուսաստանում COVID-19-ի ավելի քան 485 հազար դեպք է հայտնաբերվել, նրանցից ավելի քան 242 հազարը ապաքինվել է։