Իրանի հարավում 5.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել է երկրի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ըստ սեյսմոլոգների, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Բերամ բնակավայրից 22 կմ, իսկ նահանգի ամենամեծ քաղաքից՝ Շիրազից, որը նաև վարչական կենտրոնն է՝ 239 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21.48-ին (Երևանի ժամանակով 21.18-ին): Դրանից մոտ մեկ ժամ առաջ նույն տարածքում գրանցվել է 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ: