Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել: Ըստ երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի, վարակվածներից 3-ը Բոչորիշվիլիի անվան կլինիկայի աշխատակիցներ են: Եվս 2 դեպքում վարակման աղբյուրն անհայտ է:
«Համավարակի դեմ հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է Գախարիան:
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Վրաստանում հասավ 818-ի, նրանցից 686-ն ապաքինվել են, 13-ը՝ մահացել: Մեկուսացման մեջ է 2902 մարդ, բժիշկների հսկողության տակ է գտնվում 249 մարդ:
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում կա 57 հաստատված դեպք, Աբխազիայում՝ 35: