Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հենրիխ Մխիթարյանի որոշումը. Ինչ լուծում կստանա տրանսֆերային խնդիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում հեռանալ «Ռոմայից» և ամեն ինչ անում է կարիերան հենց այս ակումբում շարունակելու համար։ «Դեռևս չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ, բայց ինձ դուր է գալիս Հռոմը և «Ռոմա» ակումբը: Ես կցանկանայի մնալ այստեղ և դրա համար անում եմ ամեն ինչ՝ սովորում եմ իտալերեն, ջանասիրաբար մարզվում եմ: Թիմը և ակումբի փիլիսոփայությունը համապատասխան են ինձ»,- Football Italia-ի թղթակցի հետ զրույցում ասել է մեր ֆուտբոլիտը: Վերջինս հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս կխաղա Հռոմում և, ինչու ոչ, ևս մի քանի տարի կանցկացնի «Ռոմայում»:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը՝ անկախ նրանից, թե երբ այն կավարտվի: Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել էր «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Փաստորեն, մինչ «Արսենալն» ու «Ռոման» ակտիվ բանակցում են Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, հայ ֆուտբոլիստը շարունակում է հստակ ներկայացնել իր մտադրությունն ու ըստ էության որոշումը ապագայի վերաբերյալ։ Մխիթարյանը որոշել է շարունակել ելույթները, և դա փաստ է։

Ինչ խոսք, միշտ չէ, որ ֆուտբոլիստի որոշումը բավարար է գործարքի կամ պայմանագիր կնքելու համար, բայց… Տվյալ իրավիճակում մենք գործ ունենք այնպիսի պատկերի հետ, երբ Մխիթարյանի՝ այլ թիմ տեղափոխվելը, առավել ևս «Արսենալ» վերադառնալն ուղղակի անհնար է թվում։ Մխիթարյանի նկատմամբ կարծես հետաքրքրություն չեն ցուցաբերում նաև այլ թիմերը։ Այո, ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ հայ ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», բայց ռուսական ակումբը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեց։ Կարիերան «Ռոմայում» շարունակելու մասին հայտարարություններով Մխիթարյանն ակամայից վանում է թիմերին, որոնք մտադրություն ունեին իր հետ կապված։

Այս տարվա ապրիլին, երբ «Արսենալի» և «Ռոմայի» միջև բանակցությունները ակտիվ ընթացք էին ստացել, Մխիթարյանը մասնավորապես ասել էր. «Իտալիայում ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, քանի որ այստեղ առավել շատ են կենտրոնացած մարտավարության վրա: «Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Վերջինիս կազմում երեք տիտղոս եմ նվաճել, «Արսենալում» անհաջող ստացվեց ամեն ինչ, քանի որ ես և մարզիչ Էմերին այլ պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին»։

Ըստ իտալական մամուլի՝ վերջին շրջանում Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ակտիվ բանակցությունները շարունակվում են։ «Ռոման» արդեն երկու անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով նախ՝ 10, այնուհետև՝ 15 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում էր 20-25 միլիոն եվրո ստանալ: Հիմա քննարկվում են տրանսֆերի իրականացման հնարավոր այլ տարբերակներ։ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է որպես այլընտրանքային տարբերակ ևս մեկ տարով երկարաձգել վարձակալության պայմանագիրը։ Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Նշվում է նաև, որ հայ ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալին» արդեն իսկ առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարացնել վարձակալությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը ևս մեկ տարի էլ «Ռոմայում» խաղալու պայմանին։

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները իրենց հերթին ակումբի ղեկավարությունից պահանջում են ամեն գնով ձեռք բերել իտալական «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին։ Ըստ ԶԼՄ-ների՝ Կլյուվերտի տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Ռոմային» տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 15 միլիոն եվրո հավելավճարով։ «Արսենալի» երկրպագուները հնարավոր գործարքը համարում են նաև որպես իդեալական բիզնես նախագիծ, որը ճգնաժամային պայմաններում լուրջ խթան կհանդիսանա։

Վերլուծելով վերջին զարգացումները՝ կարող ենք արձանագրել, որ գալիք մրցաշրջանում «Ռոմայում» Մխիթարյանի խաղալն ուղղակի այլընտրանք չունի։ Մնում է միայն հասկանալ, թե ինչ պայմաններով կերկարաձգվի պայմանագիրը։ Իտալիայում Մխիթարյանի առնչությամբ հավանական են համարում վարձակալության ժամկետի երկարացման տարբերակը։ Մասնավորապես նշվում է, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով ևս մեկ տարով կերկարաձգի վարձակալության ժամկետը՝ պայմանով, որ հաջորդ տարի կգնի Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:

Իտալական Ա սերիայի կազմակերպիչները նախօրեին հաստատել էին մրցաշրջանի վերսկսման օրը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դեռևս մարտին ընդհատված առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին դեռ երկու շաբաթ առաջ թույլատրել էր վերսկսել մարզումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում