Գերմանական «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայում բացառիկ արդյունք է գրանցել, որում իր ներդրումն ունի նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը:
Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում` Բունդեսլիգայում, «Հոֆենհայմ»-ի կազմում ընդհանուր առմամբ գոլի հեղինակներ են դարձել 14 ֆուտբոլիստներ` 13 տարբեր ազգություններից: Նրանց թվում է նաև Սարգիս Ադամյանն, ով Բունդեսլիգայի 15 խաղում դարձել է 5 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Այժմ Ադամյանը դեռևս վերականգնվում է վնասվածքից և չի մասնակցում ակումբի խաղերին: