Թուրքական Ստամբուլ քաղաքը հայտ կներկայացնի 2032 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն ընդունելու համար:
Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեն այն կարծիքին է, որ Ստամբուլը չպետք է հրաժարվի խաղերն ընդունելու գաղափարից: Ավելի վաղ Ստամբուլը ցանկություն ուներ ընդունելու 2020 թվականի խաղերը, սակայն այդ անգամ հաղթեց Տոկիոն:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ¬-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: