Միացյալ Նահանգների ռազմա-օդային ուժերին պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրաքում Էթ-Թաջի ռազմաբազայում վայրէջք կատարելիս։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իրաքյան անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Խոսքը գնում է C-130 ռազմական ինքնաթիռի մասին։
Ինքնաթիռում եղած մարդկանց թվի և բեռի մասին դեռևս չի հաղորդվում։