Ինքնամեկուսացումը և անցագրային ռեժիմը Մոսկվայում կչեղարկվի հունիսի 9-ից: Այս մասին Մոսկվայի Հանրային պալատի նիստի ընթացքում հայտարարել է նախագահող Կոնստանտին Ռեմչուկովը:
«Արդեն վաղվանից՝ հունիսի 9-ից, ինքնամեկուսացումը, անցագրային ռեժիմը և զբոսանքների ժամանակացույցը կչեղարկվի»,- Ռեմչուկովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, հունիսի 16-ից ՌԴ մայրաքաղաքում կվերաբացվեն բացօթյա սրճարանները:
Այսօր Ռուսաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 476.658 է: Համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 230.688 մարդ, մահացել է 5.971 մարդ: