Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ադրբեջանցիների հացադուլն ու հայ-ռուսական հարաբերության «ռեակցիան»

Մինչ Հայաստանում եռում է ներքաղաքական կյանքը, ռուս-ադրբեջանական դաղստանյան սահմանին տեղի են ունենում բավականին հետաքրքիր զարգացումներ, որոնք թվում են Հայաստանից հեռու, սակայն իրականում կարող են ունենալ շատ ավելի մոտ առնչություն: Ռուս-ադրբեջանական դաղստանյան սահմանին մոտ 15 ադրբեջանցիներ հայտարարել են հացադուլ իրենց հայրենիք վերադառնալու անկարողության պատճառով: Իսկ ընդհանրապես, մոտ 1000-ի չափ ադրբեջանցիներ կուտակված են սահմանին և չեն կարողանում մուտք գործել երկիր: Այն, որ առկա է լուրջ իրավիճակ, հուշում է օրեր առաջ այդ թեմայով տեղի ունեցած Պուտին-Ալիև և Լավրով-Մամեդյարով հեռախոսազրույցների հանգամանքը: Եթե հարցը չլիներ կարևոր, հազիվ թե լինեին այդպիսի ինտենսիվ զրույցներ:

Դրանից հետո Բաքուն ընդունել էր մոտ 120 քաղաքացու, իսկ մյուսները շարունակում են սպասել և արդեն հայտարարում են հացադուլ:

Բանն այն է, որ Դաղստանը Ռուսաստանի հակահամաճարակային կամ համաճարակային պատկերում ամենաաղետալի ռեգիոններից մեկն էր, եթե ոչ ամենաաղետալին: Այստեղ իրականությունն ու պաշտոնական թվերը բացարձակ կապ չունեն միմյանց հետ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի իշխանությունը թե՛ արտակարգ իրավիճակների, թե՛ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ էր ներգրավել դաղստանյան իրավիճակը կառավարելու համար, և այդ շրջանում էր նաև Պուտինը կապվել Ալիևին, իսկ Լավրովն էլ հաջորդ օրը՝ Մամեդյարովին: Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Բաքվի պաշտոնական պրոպագանդան Դաղստանում առկա իրավիճակն ու Մոսկվայի քայլերը, չգիտես ինչու, որոշեց կապել «հայկական հատուկ ծառայությունների» հետ: Այն, որ ադրբեջանցիները ամենուր տեսնում են այդ հետքը, նորություն չէ, բայց հատկանշական էր, որ դա տեսան նաև Դաղստանում՝ Ռուսաստանի ամենաիսլամացված հանրապետություններից մեկում, այն էլ Ադրբեջանի սահմանին:

Ակնառու էր, որ պրոպագանդիստական այդ քայլը այլ բան չէր, քան ուղղակի մեղադրանք Ռուսաստանի հասցեին: Եվ, մեծ հաշվով, Ալիևը «պահելով» Դաղստանի սահմանին հազարի չափ ադրբեջանցիների, չընդունելով նրանց, շանտաժ է կիրառում Ռուսաստանի դեմ: Այդ հանգամանքը ռուս-ադրբեջանական հարաբերության բավականին խոսուն ցուցիչներից մեկն է՝ վկայելով այն մասին, որ Բաքուն, անշուշտ, Անկարայի հովանու ներքո, փորձում է հնարավորինս ճնշում գործադրել Մոսկվայի վրա, այդ թվում՝ արցախյան հարցում էֆեկտ ստանալու համար: Այդ ճնշման փորձն անշուշտ արվում է օգտվելով կորոնավիրուսային առիթից, որն էական արտաքին և ներքին բարդություններ է առաջ բերել Ռուսաստանի համար, կամ խորացրել արդեն եղածը: Այդ իմաստով, Մոսկվայի հանդեպ թուրք-ադրբեջանական ճնշումն ու շանտաժը կարող են «ռեակցիայի» պատճառ դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, որին պետք է պատրաստ լինի Երևանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում