2010թ վերջին 9 ամիսների կտրվածքով անչափահասների նկատմամբ բռնաբարության 1 դեպք է արձանագրվել, սեքսուալ բնույթի գործողությունների՝ 6 դեպք, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի հանցագործությունների՝ 31դեպք, անառակաբարո գործողությունների՝ 6 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը և ավելացրեց, որ Հայաստանում ավելացել են սառը զենք կրող երիտասարդները: