Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Նահանջել՝ Փաշինյանի համար կնշանակեր ինքնասպանություն գործել

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանի հետ:

Այսօր հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխություններին, ինչի՞ վկայություն են դրանք։

Նախ` չափազանց կարևոր է, որ վարչապետը հրապարակավ ներկայացնի բոլոր այս պաշտոնյաների պաշտոնանկության, փոփոխությունների պատճառները։ Այս արատավոր պրակտիկան՝ պաշտոնյաների ազատումը՝ առանց պատճառներ ու հիմնավորումներ ներկայացնելու, գալիս է նախկինից, բայց եթե նախկին ավտորիտար իշխանության դեպքում դա հասկանալի էր, ապա նույնը չի կարելի ասել ժողովրդավարական իշխանության պարագայում, որպիսին է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Այդ պաշտոնյաներից միայն Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության պատճառն է քիչ թե շատ հայտնի՝ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում որդու հարսանեկան արարողությունը կազմակերպելու իրողությամբ։ Ինչ վերաբերում է ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, ապա մենք՝ հանրությունը, չգիտենք՝ ինչ պատճառով են նրանք ազատվել պաշտոններից, այն դեպքում, երբ նշանակվել էին ընդամենը երկու-երեք ամիս առաջ։ Այս փոփոխությունները, կարծում եմ, պետք է դիտարկել հետհեղափոխական իշխանության, դրա բյուրեղացման տրամաբանության շրջանակներում։ Խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո անցել է երկու տարի, սակայն տակավին չեն իրականացվել հեղափոխության հռչակումներն ու խոստումները առնվազն ուժային կառույցներում։ Ակնհայտ է, որ այդ համակարգերում անհրաժեշտ են խոր, արմատական փոփոխություններ, որոնց իրականացման համար չափազանց կարևոր է դրանց ղեկավարների քաղաքական ու մասնագիտական կամքը։ Ենթադրում եմ կամ ուզում եմ այդպես մտածել, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն բավարարել այդ չափանիշներին, անցած ամիսներին չեն ցուցաբերել իրենց ղեկավարած ոլորտներում համակարգային բարեփոխումներ իրականացնելու վճռականություն, ինչն էլ հանգեցրել է նրանց պաշտոնանկությանը։ Ընդ որում՝ եթե Ոստիկանությունում մենք արդեն իսկ ունենք բարեփոխումների ընդունված ռազմավարություն, ապա ԱԱԾ-ում որևէ փոփոխության մասին մեզ տեղեկություններ հայտնի չեն։ Այն դեպքում, երբ Ազգային անվտանգության ծառայությունը օր առաջ կարիք ունի խիստ, արմատական բարեփոխումների։ Ես մի առիթով ասել եմ, թե մտավախություն ունեմ անգամ, որ բարեփոխումները ԱԱԾ-ին կարող են արդեն նույնիսկ չօգնել, և մենք իրականում, հնարավոր է, կարիք ունենք միանգամայն նոր անվտանգության մարմինների կազմավորման։ Երբ խնդիրը դիտարկում ենք այս հարթության մեջ, պաշտոնանկությունների պատճառները որոշակիորեն երևակվում են։ Արման Սարգսյանը կադրային ոստիկան էր, համակարգում երկարամյա փորձ ուներ, սակայն նրա գործունությունից, նրա հղած ուղերձներից ակնհայտ էր, որ արդեն նախկին ոստիկանապետը իր տեսակով բարեփոխիչ չէր, այլ ընդամենը լավ կադրային սպա, ինչը բավարար չէ զբաղեցնելու ոստիկանապետի պաշտոնը այն պայմաններում, երբ համակարգը կանգնած է արմատական փոփոխությունների շեմին։ Նույնը կարելի է ասել նաև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի մասին։ Նա ևս համակարգի հնաբնակներից էր, բավական պարկեշտ, զուսպ անձնավորություն, սակայն նա ևս իր գործունեության մեջ բարեփոխումների պատրաստ գործչի տպավորություն չէր թողնում։ Նրանք երկուսն էլ, այսպես ասենք, սովորական ժամանակների ղեկավարներ էին, բայց մենք ապրում ենք հետհեղափոխական ժամանակներում,  և մեզ անհրաժեշտ են ոչ թե սովորական, այլ հեղափոխական կառավարիչներ, չվախենամ ասել՝ գաղափարական մարտիկներ, ովքեր որպես նվիրյալներ կլծվեն իրենց ոլորտների բարեփոխմանը։ Ուզում եմ մտածել, որ երկու պաշտոնյաների պաշտոնանկության պատճառներն էլ իմ նշած որակներին անհամապատասխանությունն էր։

Ուժային կառույցների խնդիրն ավելի շատ համակարգայի՞ն է, թե՞ պայմանավորված է նշանակվող կարդերի պրոֆեսիոնալիզմով, կոմպետենտությամբ։

Իրականում, ուժային կառույցներում մենք ունեն ինչպես համակարգային, այնպես էլ կադրային հարթության խնդիրներ։ Ես արդեն նշեցի, որ հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին մենք այս կառույցներում դեռևս չենք տեսել արմատական, հեղափոխական փոփոխություններ, առանց որոնց՝ հեղափոխության հռչակումներն ու խոստումները չեն կարող իրագործվել։ Սա խնդրի համակարգային կողմն է։ Բայց, անշուշտ, խնդրի մյուս բաղադրիչը կադրերի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունն ու նվիրվածությունն է։ Իրականում, այս փուլում՝ հետհեղափոխական տրանսֆորմացիաների այս ժամանակներում, մեզ անհրաժեշտ են ուժային կառույցները ղեկավարող ուժեղ կադրեր, անհատականություններ, որոնց նպատակը, սակայն, պետք է լինի այնպիսի ոստիկանության և ԱԱԾ-ի կազմավորումը, որոնց գործունեության արդյունավետությունը կախված չի լինի դրանց ղեկավարների անձնային որակներից։ Այլ խոսքով՝ հեռանկարում մեզ պետք են ոչ թե ուժեղ ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն, այլ ուժեղ Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն։ Բայց դրան հասնելու համար այս փուլում, անշուշտ, մեզ անհրաժեշտ են ուժեղ անհատականություններ, գաղափարական մարտիկներ, որոնք ողջ թափով կլծվեն իրենց ղեկավարած համակարգերի բարեփոխմանը։ Իրականում, խնդիրների համակարգային ու անձնավորված լինելը բավական հարաբերական է, այդ գործոններն իրար հետ կապված են պատճառահետևանքային և օրգանական կապով։ Օրինակ՝ նույն Գլխավոր շտաբի պետի պարագայում։ Մեր Զինված ուժերի կառավարման համակարգը, այդ թվում՝ Գլխավոր շտաբի ինստիտուտը, բավական արդյունավետ է։ Մյուս կողմից՝ կոնկրետ Արտակ Դավթյանը ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին, ինչում մենք՝ խորհրդարանականներս, համոզվեցինք այս տարեսկզբին Ազգայի ժողովում նրա հետ ունեցած հանդիպման ընթացքում՝ կապված այդ փուլում բանակում հաճախակիացած ինքնասպանությունների դեպքերի հետ։ Իր պատասխաններով ու մոտեցումներով Արտակ Դավթյանը գոնե մեզ ցույց տվեց, որ շատ հարցերում ադեկվատ չէր՝ չնայած Զինված ուժերում ունեցած երկարամյա փորձառությանը։ Այս օրինակը ցույց է տալիս, որ համակարգային առումով մենք կարող ենք ունենալ բավարար որակի կառուցակարգեր, սակայն դրանց ղեկավարների անհամապատասխանության պատճառով կարող ենք արձանագրել տապալումներ կամ անարդյունավետ աշխատանք։ Մեր նպատակը պետք է լինի այս հարցում հասնել կատարելության՝ ունենալ արդյունավետ, ժամանակակից, ճկուն համակարգեր, որոնք կղեկավարեն նույն որակներն ունեցող անհատները։ Սա իհարկե, չափազանց բարդ լուծելի խնդիր է, սակայն մենք այլընտրանք չունենք, եթե ցանկանում ենք ունենալ արդյունավետ գործող այնպիսի պետական համակարգ, որը կկարողանա իրականացնել հեղափոխության հռչակումներն ու խոստումները։

Այնուամենայնիվ, որքանո՞վ է նորմալ, որ երկու-երեք ամիսների ընթացքում երկրում երկու անգամ ուժային կառույցների ղեկավարներ են փոխվում, արդյոք դա չի՞ վկայում կառավարման ճգնաժամի մասին։

Ես իրավիճակը չէի բնորոշի որպես կառավարման ճգնաժամ, դա չափազանց խիստ բնորոշում է։ Թերևս, ավելի ճիշտ կլինի ստեղծված իրավիճակը որակել որպես խնդրահարույց։ Այսինքն՝ ուժային կառույցներում նշանակվող պաշտոնյաները չեն բավարարում այն պահանջներին, այն նշաձողերին, որոնք նրանց նշանակելիս ներկայացրել է երկրի վարչապետը։ Դա, ի դեպ, բավական հուսադրող արձանագրում է, քանի որ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ոչ թե հարմարվողականության, կոնֆորմիզմի ճանապարհով, այլ չի նահանջում իր ձևակերպած խնդիրներից ու պահանջներից։ Հակառակը՝ նահանջելը կնշանակեր դավաճանել հեղափոխությանն ու հեղափոխական հռչակումներին, խոստումներին, ինչը Նիկոլ Փաշինյանի պարագայում հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Փաշինյանը սկզբունքային ու հետևողական է այս հարցում, այլապես հեղափոխության արժեքներն ու գաղափարները կհայտնվեին սպառնալիքի տակ։

Իսկ որքանո՞վ այս փոփոխությունները կարող են կապված լինել վերջին ներքաղաքական զարգացումների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի, դրանից հետո քաղաքական դաշտում  նկատվող հակաիշխանական կոնսոլիդացիոն գործընթացների հետ։

Չեմ կարծում, թե այդ իրադարձությունների միջև ուղղակի կապ կա, թեև չեմ բացառում նաև, որ կարող է լինել անուղղակի, միջնորդավորված առնչություն։ Ինչպես նշեցի՝ այս փոփոխությունները ես հակված եմ պայմանավորել իշխանության բյուրեղացման տրամաբանությամբ, իսկ դա վերաբերում է նաև ձեր նշած հակաիշխանական գործընթացներին։ Բացառված չէ, որ սա Նիկոլ Փաշինյանի անուղղակի պատասխանն է այդ զարգացումներին, ինչի այլ արտահայտություններ մենք կտեսնենք առաջիկայում։ Ինչ վերաբերում է այդ հակաիշխանական զարգացումներին, ապա, լայն իմաստով, դրանց առկայությունը ևս վկայում է հեղափոխության կիսատության, թերի լինելու մասին։ Որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ առաջնորդվեր հեղափոխության տրամաբանությամբ ու սկզբունքներով, ապա ո՛չ նույն Գագիկ Ծառուկյանը,  ո՛չ էլ, ասենք, Արթուր Վանեցյանը այսօր չէին կարողանա քաղաքականության անվան տակ ինչ-ինչ գործընթացներ հարուցել, քանի որ նրանք հակացուցված են քաղաքականություն երևույթին ընդհանրապես։ Եվ հեղափոխության ամենամեծ բացթողումներից մեկն այն է, որ ֆինանսական ահռելի միջոցների տիրապետող այդ և այլ սուբյեկտներ այսօր կարողանում են քաղաքական հայտ ներկայացնել, ինչն իրականում ոչ թե քաղաքական հայտ է, այլ հակահեղափոխություն՝ հակապետականության ընդգծված դրսևորումներով։ Այս իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չեն իրականացվել համակարգային, հեղափոխական բարեփոխումներ, այդ թվում քաղաքական ու տնտեսական համակարգերում։ Քանի դեռ օլիգարխիան՝ որպես սուբստանցիա, որպես համակարգ, արմատախիլ չի արվել երկրից, քանի դեռ այն շարունակում է ազդեցություն ունենալ քաղաքական ու  մերձքաղաքական գործընթացների  վրա, մենք ականատես ենք լինելու նման երևույթների, որոնք վտանգավոր են ոչ միայն իշխանության, այլ նաև պետության, ազգային անվտանգության համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում