Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, հուլիսի 24-ին, երբ պաշտոնապես հանվել է նույնասեռ ամուսնության արգելքը, նահանգում գրանցվել է 659 ամուսնություն:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Մանհեթենում առաջին զույգը, որը գրանցել է ամունությունը, 77-ամյա Ֆիլիս Սիգելը և 85-ամյա Քոնի Կոպելովն են, որոնք միասին ապրել են 23 տարի: Հաղորդվում է, որ վերջինս ամուսնության արարողությանը ժամանել է սայլակով: Տեսանյութում պատկերված զույգը նույնպես տատիկներ են, որոնք մինչ այդ ամուսնացած են եղել, ունեն թոռներ, սակայն ցանկացել են իրենց կյանքի մնացած մասն ապրել միասին:
Այդ օրը նահանգում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ միասեռականների ամուսնության թույլտվության: «Հաջորդ շաբաթ մենք կփորձենք ապացուցել, որ այն ամենը, ինչ նրանք այսօր արել են, անօրինական է»,- լրագրողներին ասել է ցուցարարներից մեկը: