Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ծառուկյանին օգտագործում են. Նախկինները նրան մատաղ կանեն ու թիկունքից կգործեն իշխանությունների դեմ. Հակոբ Հակոբյան (Լեդի)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ, «7»-ի գործով անցած քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ):

Պարոն ՀակոբյանԳագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գործող կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, քանի որ ձախողել են բոլոր ոլորտները, ժողովրդին տված խոստումներից ոչ մեկը չեն կատարել։ Ձեր կարծիքով՝ ո՞վ է դրդել Ծառուկյանին կրկին ակտիվանալ, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ակտիվացումը։

– Ծառուկյանի, մյուսների հետևում էլ կանգնած են նախկին իշխանությունները։ Նրանք թիմ են ձևավորում, իրենք պայքար են սկսում, քանի որ միայն իրենք կորցնելու բան ունեն։ Ընթացքը, քրեական գործերը պետք է տանեն նրան, որ սաղ բացահայտվի, թե վերջին 20 տարում ինչեր են արել, ինչ օրի են հասցրել ժողովրդին։ Դրա համար էլ համախմբվում են, ընտրել են Ծառուկյանին, քանի որ նա թիմ ունի, աշխատողներ, փող։ Ուզում են Ծառուկյանին ընտրել իրենց առաջնորդ ու  նրա թիկունքից գործել։ Ուրիշ ում էլ ընտրեին, չէր ստացվի իրենց մոտ, բայց Ծառուկյանի հանդեպ հարգանքը կա ժողովրդի մեջ, ժողովրդի մեջ ձայն ունի։ Ուղղակի նա հեղափոխությունից հետո տնտեսության հետ կապված հարցերով նեղացած, վիրավորված էր էս իշխանություններից, քանի որ ինքը շատ կորցնելու բան ուներ։ Դրա համար էլ հիմա էդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

Նախկիններ ասելով ո՞ւմ նկատի ունեք. Սերժ Սարգսյա՞ն, Միքայել Մինասյա՞ն, թե՞ Վանեցյան ու մյուսները։

– Բոլորին՝ ձեր թվարկած բոլոր անուններին, որոնք ճյուղավորված են, և այս  ճյուղավորումը գնում-միանում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Այս պահին Քոչարյանը, Սերժ Սարգսյանը առանձին իրենց թիմերով, մարդկանցով են գործում, թիմ են հավաքում։ Նրանք թիմի անդամներ ունեն նաև կառավարության ներսում, ովքեր միտումնավոր պռավալ են տալիս ամեն ինչ՝ ցույց տալով, թե իբր չի ստացվում։ Համենայնդեպս, ես կասկած չունեմ, որ շատ-շատ են վարչապետին թիկունքից  խփողները նույն իշխանության մեջ։ Այսօր վարչապետը փաստացի մենակ է մնացել, ամեն ինչ ինքն է անում, իսկ մյուսները մենակ միտումնավոր պռավալ են տալիս։

Սա՞ է հակահեղափոխությունը, որի մասին արդեն երկու տարի է՝ խոսում էին բոլորը։

– Այո, դա է, իրենք հակահեղափոխության են պատրաստվում։ Մեկ ամիս հետո ավելի դժվար պահեր կլինեն, կրիտիկական ժամանակներ են լինելու։ Վարչապետը իր կադրային քաղաքականության հարցում պետք է շատ զգույշ լինի։ Ինչ-որ տեղ Ծառուկյանը վարչապետին հուշում է, որ թիմ ձևավորի և ազատվի իր որոշ կադրերից։  Ես անգամ չեմ բացառում, որ վարչապետի հիվանդությունը միտումնավոր արված լինի նրա ախրանայի կամ այլ անձանց միջոցով։ Թիվ խոստացած լինեն, ու լյուբոյն էլ կգնար նման քայլի։ Ես նույնիսկ ավելի վտանգավոր բաներ էի կանխազգում։ Վարչապետին  արանքից հեռացնելով՝ ամեն ինչ կքանդվի, ու իրենք կանխամտածված գնում են դրան։

Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հայտնի անցյալը, 2015-ի փետրվարի 12-ը, երբ մեկ գիշերում նա փակեց քաղաքականության էջը, և մնացած բոլոր դեպքերը՝ այս ակտիվացումն ու համախմբումը ինչո՞վ կավարտվեն։

– Ես մտածում եմ, որ Ծառուկյանը ոչ մի բան չի ուզում անել։ Ծառուկյանը չի ուզում վարչապետ  դառնալ։ Ուղղակի նրա ներսում վիրավորանք կա, որը մյուսները օգտագործում են։ Բայց Ծառուկյանի վիրավորանքը, նեղացվածությունը շատ հեշտ է հարթել։

Վարչապետը հեղափոխությունից առաջ էլ նստեց Ծառուկյանի հետ խոսեց, հասկացան իրար։ Հեղափոխությունից հետո հուշագիր ստորագրեցին։ Ես Ծառուկյանին ճանաչում եմ, ինքը ծրագիր չունի, որ դառնա երկրի վարչապետ։ Ուղղակի նախկինները օգտագործում են Ծառուկյանին, նրա նեղացվածությունը, որի պատճառով էլ նա չի կարողացել զադնի դնել։ Բայց կրկնում եմ՝ վարչապետը կարող է շատ հեշտ լուծել այս հարցը։

Այսինքն՝ կարծում եք, որ Ծառուկյանի ակտիվացումը կարելի է կանխել մի հերթական հուշագիր ստորագրելո՞վ։ 

– Ես կարծում եմ, որ եթե չգնան նման մի քայլի, ապա վտանգը օր օրի գնալով բարդանալու է, երկրի վիճակը ավելի է վատանալու, ու նախկինները կօգտագործեն էդ առիթը՝ Ծառուկյանին որպես առաջնորդ կսարքեն դրոշակ, բայց նրա թիկունքից շատ վատ բաներ կանեն, որից երկիրը կտուժի։ Հիմա իրոք պատերազմական վիճակ է, ու էս վիճակում հարկավոր է նստել, խոսել, բանակցել։ Վարչապետը պետք է էս ամենը շատ լավ հասկանա ու գնա այդ քայլին։ Էսօր պետք է երկրի մասին մտածել։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ իշխանությունների դեմ համախմբումը իրականացվում է հենց այս համաճարակային պատերազմի ժամանակ։ Առաջին նախագահը ևս արձագանքել էր սրան՝ ասելով, որ այս փուլում ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

– Այո, ճիշտ է ասում, բայց ես մտածում եմ, որ իշխանությունները այս վարակի պատերազմի ժամանակ պետք է  դադարեցնեին, սառեցնեին ապրիլյանի քննիչ հանձնաժողովի, մեկ  էլ մյուս գործերը և տեսնեին, թե ոնց ենք էս վիճակից դուրս գալու։ Հետո վարակի վերջանալուց հետո նորից վերսկսեին էդ պրոցեսները։

Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ նախկինների ակտիվության պատճառը քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ու մնացած քրեական գործե՞րն են:

– Բա բնական է, այդ ամենի հետևանքով իրենք շատ բան են կորցնելու։ Մինչև հիմա մի քանի տասնյակ քրեական գործեր հարուցվեցին, բայց ոչ մի բան չշահեցինք այդ ամենի արդյունքում։ Իրենք համակարգում իրենց մտերիմները ունեին, ամեն ինչից տեղեկանում էին ու դրանց տեղյակ պահում ու երկրից փախցնում։ Մնացածն էլ, դա տեսնելով և զգալով, որ դա իրենց հետ է լինելու, դրանք էլ էին փախնում։ Ինչ ստացվեց՝ վիճակը սրեցինք, բան չշահեցինք։ Այդ մարդիկ  բոլորը ազատության մեջ են ու իրենց ունեցած-չունեցածը դրսից դրել են, որ երկրի ներսում ամեն ինչ խառնեն, որ հետ գան իրենց գործերին։ Ու եթե առաջ այդ մարդիկ երկու-երեք հոգի էին, հիմա 20 հոգի են։ Ոչ մեկին չկարողացան բռնել, սաղ փախան, քանի որ ամբողջ ուժային կառույցներում իրենց մարդիկ են։

Պարոն Հակոբյան, բայց այդ ուժերը ի՞նչ կարող են անել, եթե ժողովուրդը նրանց կողքին չկանգնի։

– Բայց դուք հաշվի չեք առնում իրավիճակը։ Էս վարակի պատճառով  մահերը շատանում են, իսկ ամեն մարդ իր հարազատի մահվան մեջ մեղադրելու է իշխանությանը։ Էդ ուժերն էլ հնարավորություններ ունեն, փողեր ունեն, ամեն ինչ կարան անեն։ Ամեն մահացողի ընտանիքի որ 100-200 դոլար տան, դա արդեն նշանակում է ժողովրդին իրենցով անել։ Իսկ եթե իշխանությունը էս վիճակը սառեցնելու ուղղությամբ քայլեր չանի, մի 6 ամսից նրանք ժողովրդի մեծ մասին շուռ կտան իշխանության դեմ՝ ժողովրդին համոզելով, որ ինչ կատարվում է, դրա մեղավորը Նիկոլն է։ Դրան էլ կգումարվեն մեջքից հարվածները, ու ամեն բան շատ բարդ կդառնա։ Իսկ որ Նիկոլի կողքը հիմա լիքը վանեցյանականներ կան, դրանում կասկած չկա։ Իսկ նրանք էնպիսի բաներ կարող են անել, որ անկանխատեսելի կլինի։

Իրավիճակից հնարավորինս անցնցում դուրս գալու ելքը Դուք համարում եք բանակցություննե՞րը Ծառուկյանի հետ։

– Ես Ծառուկյանին իմանալով, ճանաչելով կարող եմ ասել, որ ինքը վրեդնի չի։ Ծառուկյանը մնացածի նման չի։ Մենք քանի անգամ լավ համոզվել ենք դրանում։ Էդ մարդու հնարավորությունները կարելի էր օգտագործել ընդամենը երկիրն էս վիճակից հանելու համար։ Իր նեղացվածությունը գալիս է հենց դրանից։ Ծառուկյանին մի քիչ հարգանք, վերաբերմունք էր պետք ընդամենը։ Ինքը ոչ մի բան չի ուզում։ Ամեն ինչ ունի։ Իրեն ընդամենը պետք է, որ իր հնարավորությունները օգտագործեն երկիրն էս վիճակից հանելու համար։ Ես համոզված եմ, որ արհեստական, կեղծ ինֆորմացիաներ տալով Ծառուկյանին տրամադրել են վարչապետի դեմ։ Ծառուկյանին սարքել են ֆիգուր, բայց դա նրան պետք չի։ Ես դա հաստատ գիտեմ։ Ու էս վիճակից դուրս գալու համար հարկավոր է, որ նստեն մի սեղանի մոտ, խոսեն։ Էս արհեստական վիճակում, չուզենալով հանդերձ, Ծառուկյանին առաջնորդ կսարքեն, կբրթեն առաջ, իսկ թիկունքից ինչ ասես կանեն։ Ծառուկյանին մատաղ կանեն, բայց իրենք իրենց սև գործը կանեն։ Դրա համար, եթե հիմա «զինադադար» է պետք, ուրեմն էդ զինադադարը երկրի ներսում պետք է վերցնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում