ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հաստատել է նրա հոսպիտալացման մասին լուրերը:
Ըստ Սողոմոնյանի, դերասանի վիճակը բժիշկները բավարար են գնահատում: «Արմեն Բարիսովիչն իրոք հոսպիտալացվել է, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ»,-ասել է նա:
2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր հերթական ստուգումների համար, չնայած, որ զլմ-ները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Հայտնի է, որ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է:
84-ամյա Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, բազմաթիվ ֆիլմերի աստղ: