Մոսկվան եւ Անկարան С-400 զենիթա-հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը Թուրքիա մատակարարելու շուրջ համաձայնության են եկել: Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Նրա խոսքերով, մնացել են միայն «տեխնիկայի տեղափոխման, համատեղ արտադրության մասերի, ճանապարային քարտեզի տեխնիկական աշխատանքները»:
C-400 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը Թուրքիա սկսվել է 2019 թվականի հուլիսին: Պայմանագրի ընդհանուր արժեքն է 2,5 մլրդ դոլար: