Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վարչապետի շտապ վերադարձը. պատասխան հարվա՞ծ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Մինչ այդ աշխատանքի բնականոն լիարժեք ռեժիմի է վերադարձել վարչապետ Փաշինյանը, որի և ընտանիքի կորոնավիրուսի թեստը եղել է բացասական: Վարչապետն իր ու ընտանիքի անդամների վարակված լինելու մասին հայտարարել էր նախորդ շաբաթ՝ հունիսի 1-ին, իր ծննդյան օրվա առավոտյան: Փաստորեն մեկ շաբաթ անց ինչ-որ իմաստով անակնկալ կերպով հայտարարվում է կորոնավիրուսից վարչապետի և նրա ընտանիքի բուժված լինելու մասին: Դա բուժման բավականին արագ ռեժիմ է:

Այդ արագությունը խորհրդանշական կերպով զուգադիպել է Հայաստանում ներքաղաքական զարգացումների արագությանը, որոնք նոր թափ էին ստացել վարչապետի, այսպես ասած, վարակակիր լինելու շրջանում՝ հասնելով թերևս գագաթնակետին: Գագաթնակետն այն էր, որ խորհրդարանի երկրորդ ուժ ԲՀԿ նախագահը միացավ կառավարության հրաժարականի արտախորհրդարանական պահանջին, որ փորձում էին ձևավորել նախկին համակարգի հետ այս կամ այն կերպ ասոցացվող ուժերը: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը արժանացավ կառավարող մեծամասնության կոշտ արձագանքին, և ահա երեք օր անց վարչապետը վերադառնում է լիարժեք աշխատանքի: Ավելին, պաշտոնանկ է անում ԶՈՒ ԳՇ պետին և ԱԱԾ պետին:

ԳՇ պետի պարագայում պատճառը թերևս շատ պարզ է: Մամուլում տեղեկություն է եղել, որ նա հանգստյան օրերին կազմակերպել է որդու հարսանիքը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անձամբ է հրապարակում քաղաքացիների մասնակցությամբ խնջույքների լուսանկարներ կամ տեսանյութեր և քննադատում դրանք համաճարակային վտանգի հիմքով: Այդ պայմաններում ԳՇ պետի քայլը կա՛մ ծայրահեղ անխոհեմություն է, կա՛մ ընդհուպ վարչապետի նկատմամբ ծայրահեղ արհամարհանք, ինչը անկասկած պետք է արժանանար համարժեք գնահատականի:

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետին, ապա այստեղ իհարկե իրավիճակը, գոնե առերևույթ, անսպասելի է, թեև Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին խոսում էին դեռևս շաբաթներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի տեղակալ նշանակեց ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին: Մամուլում գրվեց, որ Մարտիրոսյանն ու այլ պաշտոնյաներ ներկայացրել են հրաժարականի դիմում: Սակայն հետագայում թե՛ ԱԱԾ-ն, թե՛ Մարտիրոսյանն ինքը հերքեցին այդ տեղեկությունները: Ավելին, օրերս Մարտիրոսյանը ԱԺ-ում էր և ներկայացնում էր 2019-ի բյուջեի կատարողականի շրջանակում ԱԱԾ հաշվետվությունը:

Ըստ ամենայնի, իրադարձությունները որոշակի ընթացքային շրջադարձ են ունեցել հանգստյան օրերին, ինչի մասին է վկայում և այն, որ վարչապետը պաշտոնից հեռացնում է նաև ոստիկանապետ Արման Սարգսյանին:

Արդյոք դա Նիկոլ Փաշինյանի պատասխան հարվա՞ծն է կառավարության հրաժարականների վերաբերյալ ուժգնացող պահանջներին, թե՞ վարչապետը այդ պաշտոնանկություններով կանխում է այդ պահանջների տրամաբանության շրջանակում ծրագրված ինչ-ինչ գործողություններ, որոնք հաշվարկված էին կա՛մ ուժային բլոկի, այսպես ասած, ակտիվ, կա՛մ պասիվ աջակցության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում