Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի առաջնությունում՝ ոչ մի հայ. Այսպես շարունակվել այլևս չի կարող

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից հետո հայկական ֆուտբոլում հաստատված նեգատիվ երևույթը նոր թափ է ստանում։ Խոսքը լեգեոներների մեծ քանակի մասին է, որը լուրջ վտանգ է հատկապես ազգային թիմերի համար։

18-րդ տուրից հետո մեր առաջնության վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի ճանաչված մասնագետ Խոակին Կապառոսը։ «Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։ Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որ ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»,- նշել էր Կապառոսը:

Նախօրեին «Առաջին լրատվական»-ը ներկայացրել էր 20-րդ տուրի վիճակագրական տվյալները՝ կապված արտասահմանցի ֆուտբոլիստների հանդիպումների մասնակցության հետ։ Մասնավորապես, կայացած 3 հանդիպումներում խաղադաշտ էին դուրս եկել ընդամենը 11 հայաստանցի ֆուտբոլիստ։ «Նոա»-«Ալաշկերտ» մրցավեճում երկու թիմերի մեկնարկային կազմում ընդգրկված էր ընդամենը մեկ տեղացի ֆուտբոլիստ՝ ի դեմս «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի։ «Արարատ-Արմենիա»-«Լոռի» մրցավեճին մասնակցել էին 4 հայ ֆուտբոլիստներ՝ մեկը՝ երևանյան թիմից, և 3-ը՝ «Լոռիից»։ Ամենաշատ հայաստանցի ֆուտբոլիստներ խաղացել էին «Շիրակ»-«Արարատ» խաղում։ Գյումրիի թիմի կազմում ընդգրկված են եղել 6 տեղացի ֆուտբոլիստներ, իսկ «Արարատի» կազմում ասպարեզ էին դուրս եկել բացառապես լեգեոներներ։

Պարզ հաշվարկ անելով՝ ստացել էինք հետևյալ պատկերը. մեկնարկային կազմերի կտրվածքով խաղադաշտ դուրս եկած 66 ֆուտբոլիստներից 55-ը արտասահմանցիներ են եղել։ Այլ կերպ ասած՝ 20-րդ տուրին խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների միայն 16.6 տոկոսն է հայ եղել։ Եվ ահա 21-րդ տուրի մեկնարկին պես ականատեսը եղանք մեկ այլ ցնցող պատկերի։ «Արարատ»-«Նոա» մրցավեճում թիմերի մեկնարկային կազմերում չկար գեթ մեկ հայաստանցի ֆուտբոլիստ։ Տեղի ունեցածը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Եթե ամիսներ առաջ հայ առաջատար թիմերի կազմում այնուամենայնիվ տեսնում էինք մի քանի տեղացի կադրերի, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Առաջնությունը թևակոխել է վճռական փուլ, և թիմերն ամեն գնով փորձում են արդյունք ստանալ։ Ավելի ստույգ՝ վճռական փուլում թիմերի մարզիչները հայ ֆուտբոլիստներին այլևս չեն վստահում։

Նախորդ մրցաշրջանում շատերը քննադատում էին «Արարատ-Արմենիային» հիմնական կազմում ընդամենը մի քանի հայ խաղացողների վստահելու համար։ Մասնավորապես, այս թիմի մեկնարկային կազմում սովորաբար տեղ էին գտնում մեկ-երկու տեղացի խաղացողներ։ 18-րդ տուրում «Փյունիկի» դեմ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել 4 հայաստանցի ֆուտբոլիստներ՝ Գոռ Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Արմեն Համբարձումյանն ու Արմեն Դանիելյանը, իսկ Արմեն Նահապետյանը դուրս է եկել փոխարինման։ Նշված բոլոր ֆուտբոլիստները մեր ազգային հավաքականի պոտենցիալ թեկնածուներ են։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատ-Արմենիայից» ղազախական «Տոբոլ» էր տեղափոխվել թիմի առաջատարներից՝ մեր ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Հայ ֆուտբոլիստների հիմնական կազմում հայտնվելը խոսում է այն մասին, որ Վարդան Մինասյանը հստակ քայլեր է կատարում տեղացի կադրերին ուժեղ կոլեկտիվում ներգրավելու ուղղությամբ։ «Փյունիկի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ հայ ֆուտբոլիստների հիմնական կազմում ավելանալն ամենևին էլ չի ազդել խաղի ընդհանուր որակի վրա։ Վարդան Մինասյանը դժվարին իրավիճակում ըստ էության օգնության ձեռք է մեկնում մեր հավաքականներին։ Եվ հիմա երկրպագուների անունից մեր թիմերի ղեկավարներին և մարզիչներին հորդորում ենք հետևել Վարդան Մինասյանի օրինակին։

Ինչ խոսք, միանգամայն սխալ կլինի կտրուկ անցում կատարելը, որը կհանգեցնի խաղային որակի անկման։ Բայց ընդունենք, որ Մինասյանի խնդրի լուծման փուլային տարբերակը միանգամայն առողջ է։ Հստակ է մի բան՝ այսպես այլևս շարունակվել չի կարող։ Առանց այն էլ մեր առաջնությունը ցածրորակ է։ Դրա հետ մեկտեղ Բարձրագույն խմբի մրցաշարը նմանվում է, այսպես կոչված, ինտերնացիոնալ ֆուտբոլիստների մրցապայքարի։ Եկել է ժամանակը խնդրին համապատասխան գնահատական տալու, ինչպես նաև հայկական ֆուտբոլը փրկելու ծրագրեր ներկայացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում