Այս պահի դրությամբ Վրաստանում նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 810 մարդու մոտ, առողջացել են 683-ը, մահացել՝ 13-ը:
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի ընդամենը 1 դեպք է հայտնաբերվել, առողջացել են 9-ը:
Ըստ StopCov կայքի, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 810-ի:
Մինչ այժմ առողջացել է 683 մարդ, 13-ը՝ մահացել են:
Մեկուսացման մեջ են գտնվում 2 915 մարդ, հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ՝ 237-ը:
Կորոնավիուսային վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: