Սիրիայի Քամիշլի քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն: Այդ մասին հաղորդում է Sham FM ռադիոկայանը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Հելկու թաղամասում:
Հղում անելով աղբյուրներին՝ ռադիոկայանը նաև նշել է, որ ահաբեկչության արդյունքում կան զոհեր, տեղի մի քանի բնակիչներ վիրավորվել են:
Սակայն, ըստ սիրիական պետական հեռուստառադիոընկերության հաղորդման, զոհեր չկան: