Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

1987-2001թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 2 համադասարանցիների կողմից բռնաբարված 15-ամյա պատանին 14 տարի անց վրեժխնդիր եղավ կրակոցով

Քստմնելի դեպքը կատարվեց 1987 թվականին Խորհրդային Հայաստանի` երևանամերձ շրջաններից մեկի շարքային մի դպրոցում:

15-ամյա երկու կոմերիտական պատանի սեռական ոտնձգություն կատարեցին իրենց համադասարանցի տղայի նկատմամբ: Բռնաբարեցին:

Զոհը ֆիզիկապես թույլ էր, դասարանի տղաների ծաղրուծանակի առարկան: Երկու դասընկերները, հատկապես ֆիզիկապես ամենաուժեղն ու ամենաինքնավստահը, նրա դիմադրությունը հեշտությամբ հաղթահարեցին:

Կատարվածի մասին չբարձրաձայնվեց: Խորհրդային դպրոցի վարկը չընկավ, դասատուները չպատժվեցին՝ պատանիներին աչքաթող անելու և բարոյապես չդաստիարակելու համար: Ծնողները չթշնամացան…

Ծանրագույն հանցանք կատարած երկու պատանիները չպատժվեցին: Եվ անպատժելիությունը նրանց ավելի ինքնավստահ դարձրեց:

Այնպես չէր, որ կատարվածը գաղտնի մնաց. փոքրիկ քաղաքում շշուկներ, այնուամենայնիվ, տարածվում էին տեղի ունեցածի մասին, և շշուկներ տարածողները հենց… բռնաբարողներն  էին, որոնք անպատժելիությունից արբած՝ իրենց կատարածով թաքուն «հպարտանում էին» այս կամ այն ընկերախմբում:

Բռնաբարության զոհ դարձած տղան կատարվածի մասին ոչ ոքի չհայտնեց: Իր ընտանիքում էլ նա ոչ ոքի չվստահեց: Կծկվեց, ամփոփվեց իր մեջ, դարձավ մեկուսացած ու միայնակ:

Մայրը նրան մղում էր տարեկիցների հետ ընկերության, երբեմն հարցուփորձ էր անում տղային, բայց տղան մորն ասում էր. «Մամ ջան, բաներ կան, որ դու չգիտես»:

Հոր հետ տղան մտերիմ չէր: Դեպքից հետո նա հոր նկատմամբ նույնիսկ ատելություն զգաց, ինչպես ֆիզիկապես ուժեղ շատ տղամարդկանց նկատմամբ: Հայրը չնկատեց էլ որդու օտարացումը: Հայրը բանվոր մարդ էր, առավոտը գնում, երեկոյան հոգնած տուն էր գալիս, բավարար էր այն, որ աշխատավարձ է ստանում և ընտանիքը կերակրում է…

Բռնաբարության զոհ դարձած պատանին հենց անցումային տարիքում կոտրվեց, կորցրեց ներքին ուժն ու պնդությունը: Սկսեց մեծանալ անորոշության մեջ: Որպես տղամարդ՝ հաղթահարվել էր:  Ցավի հետ արդեն վախն էր դարձել նրա էության աճի կողմնորոշողը: Ապրում էր՝ խլշկոտալով՝ ի՞նչ շշնջացին հետևից, ինչո՞ւ կասկածելի ժպտացին իրեն տեսնելով, ի՞նչ էին քչփչում մինչև իր մոտենալը, ինչո՞ւ փռթկացին…

Բռնաբարողները իրենց զոհին տեսադաշտից ու իրենց ազդեցության ոլորտից բաց չէին թողնում: Ամեն թաքուն անկյունում սպառնում էին կատարվածի մասին պատմել ու խայտառակ անել, եթե նա իրենց այս կամ այն հանձնարարությունը չկատարի:

Նվաստացումը, մարդու բարոյական ոչնչացումը շարունակվում էր…  Եվ զոհը հասկանում էր, որ ոչ միայն ֆիզիկական բռնությանը չի կարողացել դիմադրել, այլև անկարող է տղամարդավայել դիմակայել հետագա ծաղրուծանակին:

Այնպես ստացվեց, որ երեքն էլ մնացին ու ապրում էին նույն փոքրիկ քաղաքում՝ միշտ դեմ-հանդիման, յուրաքանչյուրը՝ իր կերպի մեջ: Երկու բռնացողները, հատկապես՝ Գլխավորը, թույլ չէր տալիս, որ Զոհը կռացած դիրքից գլուխ բարձրացնի, շտկվի՝ կարեցածի չափ…

Զոհը ամուսնացավ մյուս երկուսից շատ ավելի ուշ: Բայց ընտանեկան կյանքն էլ նրան ուրախություն չէր բերում, դասընկերների ստվերներն առկա էին նաև ընտանեկան կյանքում: Գլխավոր հոգեհանը հանդիպումների ժամանակ ծաղրում էր նաև Զոհի կնոջը՝ ուրեմն նա էլ մի կարգին աղջիկ չէ, որ այդ տեսակի տղայի հետ է ամուսնացել:

Զաղրանքն ու քամահրանքը շարունակվում էին:

Դարը փոխվեց, երկրում հասարակարգ փոփոխվեց, մարդկանց հայացքներն ու ապրելակերպը փոխվեց, բայց այս արատավոր եռյակում հարաբերությունները չփոխվեցին:

Գլխավոր բռնացողը շարունակում էր Զոհին իր «ստրուկը» համարել, դանդաղ տանջում ու դանդաղ հաճույք էր ստանում… Նրա մտքով անգամ չէր անցնում, որ 14   տարվա Զոհը կարող է հանկարծ այլ վարքագիծ դրսևորել, կարող է հանկարծ ընդդիմանալ ու վրեժխնդիր լինել բոլոր նվաստացումների համար միանգամից:

14   տարվա նվաստացումներից կարծես բոլորովին անդեմ դարձած Զոհը բազմիցս էր մտածել ինքնասպանության մասին, բայց դա էլ չէր կարողացել ի կատար ածել, շարունակում էր քարշ տալ գոյությունը:

Բայց օրերից մի օր նա իր մեջ հանկարծ բեկում զգաց, ասես ինչ-որ բան ջարդվեց՝ ինչ-որ արգելապատնեշ:

2001 թվականի գարնանային մի փոթորկուն օր նա աշխատանքը կիսատ թողեց ու հաստատուն քայլերով գնաց տուն:

Մոր հիշելով՝ որդին տուն մտեավ ոչ թե հաստատակամ, այլ ավելի շուտ՝ ընկճված: Մորը դա տարօրինակ չթվաց՝ որդին միշտ էլ ընկճված էր: Բայց մայրը չտեսավ որդու ներսում գլուխ բարձրացրած հաստատակամությունը: Նրա ներսը տեսանելի չէր ոչ մեկի համար:

Զոհը որոշ ժամանակ առանձնացավ իր սենյակում, հետո տանից դուրս եկավ առանց մի բառ ասելու: Ոչ ոք չգիտեր՝ ի՞նչ կա հոգում: Չգիտեին նաև՝ ի՞նչ կա ձեռքին ու ո՞ր մտրակն է նրան մտրակում դեպի իր համար սարսափելին ու անդառնալին:

Նա վերցրել էր մեկփողանի, ողորկափող հրացանը, վերցրել էր նռնակը, որ թաքուն պահում էր մի քանի տարի: Նա զինվել ու գնում էր վերջին ճակատամարտը տալու…

Լայն քայլերով Զոհը շատ արագ հասավ Գլխավոր բռնացողի՝ իր նախկին համադասարանցու բակը: Աչքին ոչ ոք չէր երևում, բայց իր ախոյանին տեսավ անմիջապես: Նայեցին իրար: Գլխավորը ծուռ ժպտաց, բայց ոչ մի բառ արտաբերել չհասցրեց: Պարզապես արհամարհական հայացքի մեջ հանկարծ վախ արթնացավ:

Զոհը հանեց հրացանը, նշան բռնեց ու քաշեց ձգանը:

Կրակոցը պայթեց անսպասելի: հերթը նռնակին չհասավ: Այդ պահին բնությունն  էլ փոթորկուն վիճակում էր, կայծակ, որոտ ու անձրև էր: Կրակոցի պահին դերափոխություն եղավ: Գլխավորը մի ակնթարթում վերածվեց Զոհի, իսկ Զոհը իրեն տվյալ պահին զգաց…  Գլխավոր:

Սպանվածի ծնողները պայթյունից րոպեներ անց դուրս եկան, տեսան բակում ընկած իրենց որդուն: Սկզբում մտածեցին՝ կայծակն է խփել, գոռալով մոտ գնացին: Նրանց զավակն անշնչացել էր: Ծնողների առաջին զգացողությունը միգուցե ճիշտ էր՝ նա վրեժխնդրության հանկարծաբռնկուն «կայծակի» զոհ էր դարձել…

Իսկ նախկին զոհը, որ արդեն Գլխավոր էր զգում իրեն հենց այդպես՝ զենքը ձեռքին էլ գնաց ու հանձնվեց, իր երկրորդ հոգեառին նա թողեց, որ վախի մեջ ապրի…

Ոստիկանության բաժնում նախկին զոհը, կյանքում առաջին անգամ առանց նվաստացում զգալու, մանրամասն պատմեց, թե ինչ է կատարվել իր կյանքում 1987 թվականից սկսած…

Նրան մեղադրանք առաջադրվեց վրեժի հողի վրա դիտավորյալ սպանության համար: Նա իրեն լիովին մեղավոր ճանաչեց: Նույնիսկ ասաց, թե զղջում է՝ դատարանում ասաց, վերջին խոսքի ժամանակ, որպեսզի փոքր-ինչ մեղմացվի նշանակելիք պատիժը: Պաշտպանն էր համոզել: Բայց նա չէր զղջում: Բավարարություն էլ չէր զգում: Պարզապես նվաստացման անընդհատ զգացողությունը հաղթահարել էր արդեն…

Նրան դատապարտեցին 10 տարի ազատազրկման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում