Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Հայկական զինուժն՝ ընդդեմ ադրբեջանական անօդաչուների. գլոբալ խնդիր, որի դեմ «ոսկե բանալի» չունի որևէ պետություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան (2013-2018թթ.), Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որն, ի դեպ, այժմ հետախուզման մեջ է և թաքնվում է քրեական պատասխանատվությունից (նա մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ), մայիսի սկզբին «Ստի վերջը» խորագրով նոր տեսաշար է սկսել և ֆեյսբուքյան իր էջում հրապարակվող տեսաուղերձներով փորձում է «սենսացիոն» ինչ-որ բացահայտումներ անել՝ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին, կառավարող քաղաքական թիմին մեղադրելով ամենատարբեր «հանցանքների» մեջ՝ «մաքսանենգություն», «ադամանդի բիզնես» և նույնիսկ «զենքի անօրինական բիզնես»:

Այն պատմությունները, որ պատմում է Մինասյանը գեղեցիկ կահավորված խոհանոցից, հիշեցնում են հոլիվուդյան թրիլլերների սցենարներ, որոնք ավելի շատ կսազեին սիցիլիական կամ նյույորքյան մաֆիայի ընտանիքներին կամ էլ, թեկուզ, կոռումպացված այն վարչախմբին, որն իշխում էր Հայաստանում շուրջ 20 տարի ու ամեն գնով պահում էր իր իշխանությունը և որի հետ ազգակցական ու քաղաքական սերտ կապեր ուներ պարոն Մինասյանը: Բայց ոչ 25 տարվա մեջ առաջին անգամ օրինական ճանապարհով ընտրված կառավարության ղեկավարին: Ինչևիցե, թե ի՞նչ կապ ունեն Մինասյանի հնչեցրած մեղադրանքները իրականության հետ, ո՞վ է իրականում ստում, ո՞վ ճիշտ խոսում և ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում երկրի նախկին գլխավոր փեսան իր այս «փեսաուղերձներով»՝ քննարկման այլ թեմա է: Բայց մեզ այս պարագայում հետաքրքրում է հատկապես մայիսի 30-ի «փեսաուղերձը», որում Մինասյանը խոսում է Հայաստանի՝ «զենքի անօրինական վաճառքի» մեջ իբրև թե ներգրավված լինելու և նախորդ տարի Ռուսաստանից ձեռք բերված «Օսա-ԱԿ» (կամ՝ «Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին, որոնք Մինասյանը որակում է որպես «բարոյապես հնացած» տեխնիկա:

Տեխնիկական, քաղաքական և ռազմական ասպեկտներ

Մինասյանը խոսում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար նախատեսված «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ների ձեռք բերման գործարքի մասին՝ ասելով, թե գործող կառավարությունը դրանց համար վճարել է 27 մլն դոլար, մինչդեռ իր կարծիքով՝ դրանք այդքան չարժեին, և ՀՀ Զինված ուժերը նախկինում բազում հնարավորություններ է ունեցել ձեռք բերելու «Օսա-ԱԿ» համալիրներ անվճար:

Թե ի՞նչ կապ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առհասարակ կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը «զենքի անօրինական վաճառքի» հետ, ի՞նչ արտառոց բան կա նրանում, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը տարբեր ժամանակներում դիմել և դիմում է հնարավոր բոլոր միջոցների՝ բանակի համար զենք հայթայթելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար, ո՞վ է «Օսա-ԱԿ»-ների, ինչպես նաև մի շարք այլ զինատեսակների գործարքներն իրականացրած Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ի՞նչ չարաշահումներ և անարդյունավետ ծախսեր են եղել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին սպառազինության գնման ոլորտում և ի՞նչ պարզունակ մանիպուլյացիաների (մեքենայություններ), սպեկուլյացիաների (շահարկումներ) և կեղծիքների է դիմում նախկին մեդիամագնատը՝ օգտվելով ոլորտի ստվերային և գաղտնի լինելու հանգամանքից, մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում: Այլ խոսքերով՝ թեմայի տեխնիկական և քաղաքական ասպեկտներն արդեն վերլուծել ենք, և հիմա ժամանակն է անդրադառնալու հարցի բուն ռազմական ասպեկտին:

«Բարոյապես հնացած» ԶՀՀ-ն իսրայելական նորագույն ԱԹՍ է խոցել

Միքայել Մինասյանի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ ուշագրավ բացահայտումներ է արել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հովսեփ Ղազարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ իրականում նախկին իշխանություններն էլ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցանկացել են ձեռք բերել «Օսա-ԱԿ» տեսակի ԶՀՀ-ներ և դրա համար հատկացրել են 30 մլն դոլար, սակայն գործարքը ձախողվել է:

ՀՀ Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իր հերթին հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է հատկացվել մի անձի, ով Սարգսյանի շրջապատից է եղել, որպեսզի նա զենք բերի Հայաստան, սակայն այդ զենքը մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխությունը Հայաստան չի մտել»:

Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ինչպես Հովսեփ Ղազարյանն է գրում, ՀՀ կառավարությունը ավելի պակաս գումարով՝ 27 մլն դոլարով, կարողացել է ձեռք բերել ոչ թե «Օսա-ԱԿ», այլ ավելի արդիական՝ «Օսա-ԱԿՄ» մոդիֆիկացիայի զենիթահրթիռային համալիրներ, ընդ որում՝ 15 միավորով ավելի, քան նախատեսված է եղել նախկինում: Ավելին, Ղազարյանն ընդգծում է, որ Մինասյանի ասած «բարոյապես հնացած» «Օսա-ԱԿՄ» ՀՕՊ համակարգերով հայկական բանակը մի քանի օր առաջ իսրայելական արտադրության նորագույն «ORBITЕR-3» տեսակի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել:

Նման դեպք իրոք եղել է: «Ռազմինֆոն», հղում անելով Արցախի ՊՆ-ին, գրում է, որ ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի և ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:

Ճիշտ է, չի նշվում, թե խոցված անօդաչուն «Օրբիտերի» ո՞ր մոդելից է: Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանում կան Orbiter-2M, Orbiter-3, Orbiter-4 հետախուզական և Orbiter-1K հարվածային ԱԹՍ-ներ: Կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ՝ խոսքը հետախուզական ԱԹՍ-ի խոցման մասին է: Բացի այդ, չի նշվում նաև այն մասին, թե կոնկրետ ի՞նչ տեսակի ԶՀՀ-ով են Արցախի Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել Ադրբեջանից ուղարկված «Օրբիտերը» և արդյո՞ք դա արվել է «Օսա-ԱԿՄ»-ով:

Ինչ էլ որ լինի, ամեն դեպքում սա շատ լավ առիթ է հերթական անգամ անդրադառնալու մեր Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգին և ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցին, որը շատ սուր օրակարգային խնդիր դարձավ մեր պաշտպանական քաղաքականության մեջ հատկապես 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

ՀՕՊ-ի 3 մակարդակները և կործանիչ ավիացիան

Ընդհանրապես, հակաօդային պաշտպանության համակարգն, ըստ մասնագետների, ունի մի քանի հիմնական մակարդակներ:

  • 1-ին մակարդակում ամենափոքր հեռահարության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներն (ԴԶՀՀ) են՝ «Ստինգեր», «Ստրելա», «Իգլա», «Վերբա» և այլն:
  • 2-րդ մակարդակի մեջ են մտնում միջին հեռահարության ԶՀՀ-ները, այդ թվում՝ վերոնշյալ «Օսա-ԱԿ»-ները, որոնք, ճիշտ է, բավական հին են, բայց մոդեռնիզացվել են և լիովին սարքին վիճակում են, ինչպես նաև ավելի արդիական «Տոր-Մ2ԿՄ» ԶՀՀ-ները, որոնք համալրել են ՀՀ Զինված ուժերը 2019 թվականին:
  • Իսկ 3-րդ մակարդակում մեծ հեռահարության ԶՀՀ-ներն են, օրինակ՝ ռուսական Ս-300-ը, Ս-400-ը և այլն:

Լավ լուրն այն է, որ Հայաստանը ՀՕՊ-ի այս երեք մակարդակներն էլ ունի: Իսկ մյուս լավ լուրն այն է, որ այս երեք մակարդակներին միանում է բազմաֆունկցիոնալ մի հզոր զինատեսակ, որը և՛ օդային հարձակման հրաշալի միջոց է, և՛ հակաօդային պաշտպանության, այդ թվում՝ մեր զինուժի համար գլխացավանք դարձած անօդաչուների դեմ պայքարի շատ էֆեկտիվ միջոց: Խոսքն, իհարկե, նախորդ տարի Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը այս կապակցությամբ ասում է. «Կործանիչն ունի ֆունկցիաներ, որը չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ, Սու-30-ը կարող է օդում անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ Նրա ուղեղն այնպիսին է, որ օդում լինելով ու չկռվելով՝ կարող է մի քանի հարյուր ԱԹՍ կառավարել»։

ԱԹՍ-ների դեմ պայքարը գլոբալ խնդիր է. համալիր մոտեցում է պետք

Իսկ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով նույն կործանիչ ավիացիայի, անօդաչուների, օդային հարձակման այլ միջոցների, ՀՕՊ-ի դերակատարության մասին, ասում է, որ ըստ իր կողմից առաջ քաշված հայեցակարգի՝ ապագայի «ցանցահարթակակենտրոն (ՑՀԿ) պատերազմում» թե՛ նշված և թե՛ մյուս հայտնի զորատեսակները՝ ՌԷՊ-ը, հրետանին, տանկային զորքերը, նավատորմը և այլն, ցանցային կառավարմամբ կազմելու են «աշխատանքային լայն ճակատ» և գտնվելով տեղեկույթային փոխանակման իդեալական միջավայրում և օնլայն ռեժիմով փոխանակելով հետախուզական տվյալները (գետնից լինի, օդից թե ծովից)՝ միասնաբար, համակարգված թե՛ հայտնաբերելու են թիրախները և թե՛ խոցելու են դրանք:

Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի ԱԹՍ-ներին՝ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ անօդաչուների դեմ պայքարը միայն մեզ համար չէ, որ լուրջ գլխացավանք է դարձել. ԱԹՍ-ների դեմ պայքարը գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում, և դրա դեմ պատրաստի «դեղատոմս» կամ «ոսկե բանալի» ոչ մի պետություն չունի:

«Եկեք մի բան խոստովանենք, որ ԱԹՍ-ների դեմ պայքարը ընդհանրապես գլոբալ պրոբլեմ է ամբո՛ղջ աշխարհում: Գլոբալ, խորքային պրոբլեմ է ամբողջ աշխարհում: Այսինքն՝ չկա մի պետություն, որը «ոսկե բանալի» ունի ԱԹՍ-ների դեմ ու ինքը շատ էֆեկտիվ պայքարում է: Չկա էդպիսի բան: Մենք Սաուդյան Արաբիայում տեսանք, որ շատ կազմակերպված ու բարձր մակարդակի ՀՕՊ-ը խնդիրը չի կարողանում լուծել, մենք Սիրիայում տեսնում ենք բազում օրինակներ, որ, ասենք, շատ առաջատար, նորագույն ՀՕՊ միջոցները խոցվում են ՕՀՄ-ների (օդային հարձակման միջոցներ), ԱԹՍ-ների հարվածի տակ… Եվ այս ամենի պատճառն այն է, որ այսօրվա պատերազմներում դասական, պասիվ ՀՕՊ-ը միայնակ դատապարտված է: Եթե ժամանակին ընդունված էր կարծել, որ դասական ՀՕՊ-ը սեփական հայտնաբերման միջոցներով՝ ռադիոտեղորոշման կայաններով, պիտի վերահսկի օդը, գտնի օդից եկած միջոցներին ու ինքն էլ խոցի դրանք, ապա այժմ ի հայտ են եկել բազում մեծ ու փոքր, դանդաղ ու արագ թռչող ՕՀՄ-ներ, ու այդ ՀՕՊ-ը միայնակ դատապարտված է դրանց դեմ: Համակարգված, գլոբալ կիրառություն է պետք: Այս խնդիրը համալիր բարեփոխումներ է պահանջում», -բացատրեց մասնագետը՝ շարունակելով. «Ես կարծում եմ, և իմ «Ռազմարվեստ» հատորյակի հիմքում դրված է այն հայեցակարգը, որ ապագան ցանցահարթակակենտրոն (ՑՀԿ) պատերազմն է, որտեղ բոլոր խոցման և հայտնաբերման միջոցները տեղեկույթային փոխանակման իդեալական միջավայրում են գտնվում, իրար հետ շատ ինտենսիվ, օնլայն ռեժիմով փոխանակում են հետախուզական տվյալները և գետնից լինի, օդից թե ծովից՝ իրենք և՛ հայտնաբերում են, և՛ խոցում են համակարգված՝ իրար հետ: Այլապես առանձին մնալով՝ որևէ զորատեսակ ի վիճակի չէ միայնակ իր խնդիրը լուծել»:

Մեր ՀՕՊ միջոցները Ադրբեջանի ԱԹՍ-ների դեմ միանգամայն բավարար են

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը, որը շատ լավ է ծանոթ թե՛ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մանրամասնություններին և թե՛ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությանն ու հնարավորություններին: Հետաքրքիր է, որ Խրամչիխինն ասում է, թե իր տեղեկություններով՝ Հայաստանը անցյալ տարի «Օսա» տեսակի ԶՀՀ-ներ ձեռք չի բերել: Բայց ամեն դեպքում մեր զրուցակիցը մեծ նշանակություն չի տալիս այն հանգամանքին՝ տվյալ ՀՕՊ միջոցը հի՞ն է, թե՞ նոր: Ասում է, որ ռուսական բանակում էլ «Օսա-ԱԿ»-ները մինչ օրս կան սպառազինության մեջ:

«Դուք «Օսա» ունեիք դեռևս խորհրդային ժամանակներից: Դրանք իսկապես նոր համալիրներ չեն, այլ խորհրդային համալիրներ են: Անցած տարի դուք գնել եք «Տոր» համալիրներ, ընդ որում՝ անվային շասսիի վրա: Այ սա իսկապես նոր է», – նշեց Խրամչիխինը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՕՊ-ի ո՞ր միջոցներն են ավելի արդյունավետ անօդաչուների դեմ պայքարում, ռազմական փորձագետն ասում է, որ պարզ անօդաչուներ ոչնչացնելու համար «Օսան» էլ, «Տորն» էլ միանգամայն բավարար են:
«Իսրայելական այդ անօդաչուները, որ ունի Ադրբեջանը, առանձնապես բարդ թիրախներ չեն, ուստի Հայաստանի ունեցած տեխնիկան միանգամայն բավարար է դրանք ոչնչացնելու համար», – ասաց Խրամչիխինը՝ հստակեցնելով, որ ապրիլի 21-ին արցախյան ուժերը հետախուզական անօդաչու են խոցել:

Իսկ ավելի լայն իմաստով Ալեքսանդր Խրամչիխինը համաձայն է իր հայաստանցի գործընկերների հետ այն հարցում, որ ընդհանրապես անօդաչուների դեմ պայքարն այսօր շատ սուր խնդիր է ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ, բնականաբար, անմասն չի մնում գլոբալ զարգացումներից:

Բայց որքանո՞վ է հայկական զինուժն այսօր պատրաստ անօդաչուների դեմ պայքարին՝ որպես օդային հարձակման միջոցների, որպես բավական էֆեկտիվ հարվածային ուժի, եթե համեմատենք 2016-ի Քառօրյա պատերազմի հետ, երբ ադրբեջանական կողմը կարողացավ իսրայելական դրոններով իսկապես լուրջ խնդիրներ ստեղծել հայկական պաշտպանության համար:

Անդրադառնալով հարցին՝ Ալեքսանդր Խրամչիխինը կրկնեց, որ անօդաչուների դեմ պայքարն այսօր իսկապես շատ մեծ խնդիր է բոլորի համար: Շատ դժվար է պայքարել հատկապես փոքր չափի ԱԹՍ-ների դեմ, և այսօր աշխարհի ոչ մի բանակ լրջորեն չի լուծել այս խնդիրը: Փորձագետը կարծում է, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ լազերներ:

Իսկ Ադրբեջանի ունեցած անօդաչուների դեմ Հայաստանի ունեցած տեխնիկան՝ «Օսա», «Տոր» համալիրները, դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, Խրամչիխինի կարծիքով, ավելի, քան բավարար են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում