Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Եթե հեղափոխական խոստումները իրականացվեին, Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր չէր լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

-ԲՀԿ քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության այս կազմով հնարավոր չէր նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Նա դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին միավորվելու հանուն մեր երկրի ապագայի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Ինչո՞ւ Ծառուկյանը հիմա որոշեց խոսել։

-Ինձ համար, ի տարբերություն պարոն Ծառուկյանի, կազմն էական կապ չունի։ Կազմը վատը կլիներ, կարելի էր փոխել։ Ինձ համար էական է, թե ինչ սկզբունքներ են դրվում այդ կազմը հավաքելու, ինչ արժեքներ ու նպատակներ են դրվում դրա գործունեության հիմքում։ Այս առումով, իհարկե, մեծ խնդիրներ կան։ Իրոք, ընտրված արժեքներով ու հավաքագրման սկզբունքներով դժվար էր ի կատար ածել հեղափոխական օրակարգից բխող խոստումները։ Ի դեպ, եթե հեղափոխական խոստումները գիտակցվեին ու ի կատար ածվեին, մեծ հավանականությամբ պարոն Ծառուկյանը ԱԺ պատգամավոր չէր լինի։ Միայն նրա մանդատի առկայությունը հուշում է, որ հեղափոխական օրակարգը լավ չի գիտակցվել կառավարող ուժի կողմից։

Նրա հայտարարությունը չեմ մեկնաբանի, իսկ այն անելու ժամանակի մասին կարող եմ ասել, որ հիմա քաղաքական լայն խորհրդակցություններ են ընթանում և նրա լսարանը միայն հանրությունը կամ այդ հայտարարության ժամանակ ներկա գտնվող իր կուսակցության անդամները չէին, այլ նաև նրանք, ովքեր այդ խորհրդակցությունների ընթացքում որոշակի առաջարկներ են արել և պատասխանների սպասել։

-Մամուլը գրում է, որ առաջին ընդդիմադիր բլոկը կձևավորվի մոտ օրերս՝ ԲՀԿ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն։ Առհասարակ այսպիսի միավորումները որքանով կարող են կենսունակ լինել։

-Որևէ քաղաքական միավորման ես նայում եմ որպես քաղաքականությանը նոր միտք բերելու ունակությամբ օժտված լինելու կամ դրանից զուրկ լինելու պրիզմայով։ Նշված բոլոր կուսակցությունները քաղաքական նոր միտք չեն կրում։ Ըստ էության, տարբերություն չկա նաև գործելաոճի մեջ։ Ինչ կարող է և կցանկանա մեկն անել, մյուսն էլ հանգիստ կարող է։ Հետևաբար, ինձ հետաքրքրող տեսանկյունից դա կլինի անպտուղ միավորում։ Եթե այդպիսի միավորումները գաղափարական հիմք չունեն, եթե նրանք քաղաքական միտք չեն զարգացնելու, ապա մնացած հարցերն ինձ չեն վերաբերում։ Դրանց մեջ ես արժեք չեմ տեսնում։

-Վարչապետի խոսնակը, արձագանքելով Ծառուկյանի հայտարարությանը, նշել է, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Նա նաև ասել է, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենա։ Կարծում եք ընդունված վերջին օրենքնե՞րն են մտահոգել Ծառուկյանին։

-Կարծում եմ՝ վարչապետի խոսնակը իր միտքը չի արտահայտել, այլ վարչապետի կամ որոշումներ կայացնող խմբի կարծիքը։ Ես չեմ կարծում, թե վերոնշյալ օրենքի ընդունումը կարող էր անհանգստացնել պարոն Ծառուկյանին։ Իսկ մնացած քրեական գործերի մասով կարող եմ ասել, որ դրանց մեջ Ծառուկյանի մասնակցության վերաբերյալ կասկածները կային նաև այն ժամանակ, երբ նրա կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն էր ձևավորվում և հուշագրեր ստորագրվում։ Եվ եթե երկրում օրենք ու արդարադատություն հաստատելու մտադրություն կար, ապա այդ գործերով 2 տարվա մեջ առաջխաղացում կլիներ։ Վստահաբար, դա գիտակցում է նաև Ծառուկյանը, որը ինձնից լավ գիտի՝ միշտ էլ պայմանավորվելու ռեսուրս կա նրանց հետ, ովքեր պահի թելանդրանքով են շարժվում, այլ ոչ թե պետական լավագույն շահով ու համապատասխան արժեքներով։

-Այս փուլում որքա՞ն է հակահեղափոխության վտանգը։ Եվ որքանո՞վ են քաղաքական ուժերը փորձում «օգտվել» կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակից։

-Եթե հակահեղափոխություն ասելով նկատի ունեք նախկին քաղաքական համակարգի վառ ներկայացուցիչների վերադարձը պետական կառավարման համակարգ, ապա դրա հավանականությունը, ըստ իս, ձգտում է զրոյի։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակին, ապա այնպես չէ, որ կառավությունն իր կարողացածը լավ արել է, բայց այ քաղաքական «սրիկա» ուժերը փորձում են օգտվել։ Կառավարությունը սխալներ է թույլ տվել և արժանի քննադատության է արժանանում։ Յուրաքանչյուր կառավարություն պետք է պատրաստ լինի դրան և իմանա, որ ձախողման դեպքում անխնա քննադատվելու է։ Երկրի կառավարումը ստանձնելը որոշումներ կայացնելու իրավունքներ է տալիս, որոնք անբաժան են դրանց արդյունքների համար պատասխանատվությունից։ Հուսանք, որ ոչ մեկը այլ բան չի էլ պատկերացրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում