Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Պետական գործառույթների ներդրմամբ պետք է հասնել նրան, որ ունենանք գազի երկարաժամկետ գործող սակագին

«Գազի  սակագնի վերանայման շուրջ առաջիկա օրերին պետք է հանգիստ, կառուցողական մթնոլորտում քննարկումներ գնան։ Պետք է քննարկվի ոչ թե այն, թե ՀԾԿՀ-ն է ավելի օպտիմալ սակագին առաջարկում, թե «Գազպրոմ Արմենիան», այլ մենք պետք է լուծումներ առաջարկենք կառավարությանը, թե ինչպես  այդ համակարգում պետական գործառույթների ներդրմամբ հասնել նրան, որ մենք գազի վերաբերյալ ունենանք երկարաժամկետ գործող սակագին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցած Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նշենք, որ հունիսի 4-ին ՀԾԿՀ-ն քննարկում էր սպառողներին հասնող գազի սակագնի վերանայման պահանջով դիմած «Գազպրոմ Արմենիայի» հայտը։ «Գազպրոմ Արմենիան»-ն  առաջարկում է 11 տոկոսով բարձրացնել գազի սակագինը։ Իսկ ՀԾԿՀ-ն օպտիմալ է համարում 4.6 տոկոս գնաճը։ «Գազպրոմ Արմենիա»-ին, սակայն, դա չի բավարարում։ ՀԾԿՀ նիստին «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք համակարգում այլևս չեն կարողանալու բերել այն 2 միլիարդ կամ 2,2 միլիարդ խմ գազը, որը մինչև հիմա բերում էին: «Այսինքն՝ եթե գազը մեկ կամ երկու օր ընդհատվի, վստահեցնում եմ ձեզ, որ կունենանք շատ մեծ պրոբլեմներ: Ուզում եմ ձեզ հիշեցնել 2014 թվականի փետրվարի 3-ը և Վանաձոր քաղաքը, մոտավորապես երեք օր չունեցանք գազ, և էդ ընթացքում Վանաձորի ամբողջ տնտեսությունը կանգնեց, եթե հիշում եք, հոսանքը չդիմացավ, նախատեսված չէր դրա համար: Ես ոչ թե վախեցնում եմ, ես ուղղակի նրա համար եմ ասում, որովհետև պարտավոր եմ ֆիքսել այն ճշմարտությունը, որը կա», – ասել է Հրանտ Թադևոսյանը:

ՀԽ անդամը ՀԾԿՀ-ում տեղի ունեցած այս քննարկումը համարում է  «բավական սկզբունքային»։ «Եվ ՀԾԿՀ-ի, և «Գազպրոմի» մոտեցումները  հստակ էին, առաջարկները ներկայացված էին, ՀԾԿՀ-ի մոտեցումներն ավելի վաղ հրապարակվել էին, որի հետ «Գազպրոմն» ուներ տարաձայնություններ։ Մեր կարծիքն այն է, որ երկու կարծիքների մեջ պետք է գտնել ոսկե միջինը, և դրա համար պետք է շարունակել քննարկումները, պարզել՝ գուցե կան ծախսեր, որոնք այս տարի պետք չի ու կարելի է  թողնել հետագային։ Իմ պատկերացմամբ՝ այս տարի, վարակով պայմանավորված, մեզ համար ծանր տարի է, չգիտենք՝ տնտեսությունը ինչպես այս վիճակից դուրս կգա, բնակչության վճարունակությունը ինչպես կլինի։ Այս ֆոնին կարելի է որոշ ծախսային  հոդվածներ հետաձգել։ Այս ֆոնին, սակայն, «Գազպրոմ Արմենիան» կանգնում է  այն տեսակետին, որ ինքը այդ ծախսերը հետաձգել չի կարող, որովհետև դրանք արդեն իսկ հետաձգված ծախսեր են, ու եթե դրանք չարվեն, սակագինը  չբարձրանա, ապա համակարգը կարող է պարզապես չգործել»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր գործընկերությունը պետք է  ավելի ակտիվ լինի, պետությունը պետք է կարգավորիչ ֆունկցիաները մեծացնի տնտեսության գործառույթներում։ Հետևաբար, ըստ Սաֆարյանի, ստեղծված իրավիճակում սակագնի բարձրացման պարագայում պետությունը կարող է որոշ ծախսային հոդվածներ վերցնել իր վրա՝ ԱԱՀ-ի հաշվին. «Իջեցնելով ԱԱՀ-ն՝ հնարավոր է որոշակի ներդրումային միջավայր ստեղծել, և այն հրատապ ծախսերը, որոնք այսօր կարող են խաթարել «Գազպրոմ Արմենիայի» գործառույթները, պետությունը ինքը իրականացնի։ Փոխարենը պետություն-մասնավոր գործընկերության գործառույթն ավելի գործունյա կդառնա, քանի որ շուտով աշխարհում գնալու է մի գործընթաց, որ պետությունները փորձելու են մասնակից լինել տնտեսական գործառույթներին, չթողնել ինքնահոսի, որ պրոցեսները զարգանան պետության կամքից անկախ, քանի որ դրանք բերում են անկանխատեսելի հետևանքների։ Այս իմաստով ես կարծում եմ, որ կարելի է գնալ այդ քայլին»։

Անդրադառնալով սակագնի բարձրացմանը՝ Սաֆարյանը նկատեց՝ ճիշտ է, բնակչության համար սակագինը չի փոփոխվում, բայց ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերքների արտադրության դեպքում սակագնի բարձրացում լինելու է։ ՀԾԿՀ նիստում էլ, սակայն, երկուստեք նշել են, որ այդ առումով էլ հարցը  փակված չէ, և կարիք կա քննարկումների։ «Պետք է քննարկումները շարունակվեն, և գտնվի ոսկե միջինը. հիմնական գործոնը պետք է դարձվի պետություն-մասնավոր գործընկերությունը։ Էական չէ՝ 11 տոկոս կլինի թանկացումը, թե 4.6։ Էականն այն է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, մաս կազմենք միասնական արդյունաբերական քաղաքականությանը, որի համար հարկավոր է, որ մենք ունենանք միասնական էներգետիկ սակագներ։ Ճիշտ է, գազը չի կարող մեզ մոտ նույնը լինել, ինչ Ռուսաստանում, քանի որ սակագնի վրա գումարվում են փոխադրման ծախսերը, բայց այն, որ որոշակի մոտեցում պետք է լինի, միանշանակ է։ Մեզ մոտ արտադրված ապրանքը պետք է կարողանա հեշտությամբ տեղափոխվել ԵԱՏՄ, դրա համար էլ հարկավոր է աշխատանքներ տանել, որպեսզի բոլորս հնարավորինս մոտ սակագներ ունենանք, որպեսզի մեր ապրանքները ազատ տեղաշարժվեն։ Կարծում եմ՝  մեզ կհաջողվի հասնել նրան, որ Ռուսաստանը ի վերջո դա ըմբռնի»,- ընդգծեց Սաֆարյանը։

Հանրային խորհրդի անդամի խոսքով՝ գազի սակագնի սպասվող բարձրացումը չի հանգեցնի սոցիալական դժգոհությունների, քանի որ, նրա խոսքով, մեր ժողովուրդը գիտակցում է, որ գազի գինը ընդհանուր 15 դոլարով բարձրացել է՝ 150-ից դարձել է 165, ուստի, բնականաբար, դա պետք է հանգեցնի բարձրացման։ Այլ խնդիր է, որ կարելի է ծախսային հոդվածներում փոփոխություններ կատարել, որոշները հետաձգել, որոշները՝ կոմպենսացնել, իսկ կան ծախսեր, որ պետությունը կարող է իր վրա վերցնել։ «Այս պարագայում հնարավոր կլինի ժողովրդի վիճակը թեթևացնել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա օրերի քննարկումները հենց այս հարցերի շուրջ պետք է լինեն»,- եզրափակեց Վազգեն Սաֆարյանը։

Նշենք, որ գազի սակագնի բարձրացման հայտի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն այս ամսվա մեջ, քանի որ նոր սակագինը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում