Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Վաղն այդ խնդիրը կզգացվի և կքայքայի ներսից

Կորոնավիրուսի համավարակը խթանել է կառավարող ուժի քննադատության նոր ալիք, որ տեղում է գրեթե բոլոր ուղղություններից: Քննադատության, սուր, կոշտ քննադատության պակաս չի եղել հեղափոխությունից հետո գրեթե երբեք, և այն աստիճանաբար ուժգնացել է, բայց համավարակը էապես ընդլայնել է երևույթը: Միաժամանակ պետք է նկատել, որ համավարակի նախնական փուլից մինչ այժմ կառավարության քայլերը, նաև հատկապես հանրության հետ հաղորդակցության ոճն ու բովանդակությունը տվել, գեներացրել են քննադատության առիթները կամ պատճառները, ստեղծել հիմքերը: Միևնույն ժամանակ, սակայն, առկա իրավիճակում արտացոլվում է հետհեղափոխական Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը: Կառավարությանը քննադատում են բոլորը, այդ թվում՝ նախկին իշխանության հետ այս կամ այն կերպ, ուղղակի, թե անուղղակի ասոցացվող շրջանակներ: Ավելին, հենց նրանք են քննադատության, ընդդիմախոսության, հաճախ, իհարկե, պարզապես զազրախոսության առաջնագծում: Ամբողջ հարցն այն է, որ այդ հանգամանքը Հայաստանում արգելափակում է հասարակական-քաղաքական կյանքի այնպիսի կարևորագույն երևույթի հնարավորությունը, որպիսին ընդդիմախոսությունն է, կառավարության սխալների, բացթողումների, անարդյունավետության մասին քննարկումների ծավալումը: Այդ հանգամանքը առանց այդ էլ լուրջ բարդությամբ միջավայրում էր ինքնին հեղափոխության բերումով:

Որևէ երկրում ժողովրդական լայն աջակցությամբ հեղափոխության իրականացումից հետո չափազանց բարդ է ձևավորել հեղափոխական իշխանության ընդդիմախոսության միջավայր: Մյուս կողմից, այդպիսի միջավայրի բացակայությունը կարող է բերել հենց հեղափոխության ստագնացիայի, լճացման, ճահճացման, որովհետև ինչքան էլ իշխանությունը վայելում է հանրային մեծ աջակցություն, դա ինքնաբերաբար չի նշանակում անսխալականություն կամ կառավարման իդեալականություն: Իսկ հանրությունն այդ դեպքում շարունակում է իրավիճակը գնահատել առավելապես զգայական տիրույթում, և այդտեղ է, որ թե՛ հանրությանը, թե՛ կառավարությանը օգնության պետք է գա ընդդիմախոսության ինստիտուտը՝ թույլ չտալով ստագնացիա և ճահճացում, որը այլ տեղ, քան նոր հեղափոխության անհրաժեշտության չի տանում: Կամ՝ կա, իհարկե, մեկ այլ տեղ, ուր կարող է տանել ներքին հեղաշրջում, հեղափոխական իշխանության մի թևի միջոցով՝ մյուսի նկատմամբ: Դա, իհարկե, այլ խոսակցության նյութ է, բայց ևս ընդգծում է, որ հետհեղափոխական էվոլյուցիոն զարգացումը ինստիտուցիոնալ, կայուն հիմքերի վրա դնելու համար ընդդիմախոսության ինստիտուտն ունի կարևոր նշանակություն: Եվ, առանց այդ էլ հեղափոխական հանգամանքի արգելակող նշանակությամբ հանդերձ, ձևավորվում է նաև նախկին իշխող համակարգի արգելակող գործոնը: Որևէ ընդդիմախոսություն ինքնաբերաբար հավասարեցվում է այն հռետորաբանությանը, որ նոր իշխանությանն ուղղում է հին համակարգը: Այդ համակարգից եկող տեղեկատվա-քարոզչական ալիքը թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվի բովանդակային ընդդիմախոսության ինստիտուտը, որպեսզի հեղափոխությունից հետո հանրությունն աստիճանաբար ադապտացվի քաղաքական մրցակցության մշակույթին, ինչը կարևոր է զարգացման համար: Այդ հարցը պետք է աստիճանաբար հայտնվի նաև կառավարող մեծամասնության ուշադրության կենտրոնում:

Մեծամասնությունը պետք է չվախենա բացասական էֆեկտից և քայլեր կատարի հանրությանը ընդդիմախոսության մշակույթին ադապտացնելու հետհեղափոխական համակարգային, խորքային խնդիրը լուծելու ուղղությամբ: Դա, անշուշտ, ենթադրելու է որոշակի անհարմարության գոտի, բայց հեռանկարի, ռազմավարության իմաստով, առավել նախընտրելի է գնալ այդ անհարմարությանը, քան ավելի երկար հեռանկարում հայտնվել փակուղային, այն էլ քայքայիչ փակուղային իրավիճակում: Ինչ խոսք, հասկանալի է, որ կառավարությունը չպետք է ստեղծի ընդդիմախոսություն, սակայն արդիական քաղաքական դիսկուրսի և բանավեճի մշակույթի և հարթակների ձևավորումը համակարգային խնդիր է, որ պետք է լուծվի այսօր: Ներկայումս դրանց բացակայությունը շահեկան է երկու ուժի համար՝ մեծամասնություն և նախկին քաղաքական համակարգ, այդ թվում՝ թե՛ նախկին իշխանություն, թե՛ նախկին ընդդիմություն, որն այսօր իշխանություն չէ: Եվ, ըստ այդմ, խնդիր է լոկ այն ուժերի համար, որոնք ունեն նոր որակի և բովանդակության ընդդիմախոսության ներուժ: Բայց միջնաժամկետ հեռանկարում այդ հարթակների բացակայությունը խնդիր է դառնալու նաև կառավարող ուժի համար, մինչդեռ լուծումներ գտնելն այլևս կարող է լինել բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում