Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել Իրանի դեմ «պարալիզացնող» պատժամիջոցներ կիրառել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Իրանում հարստացված ուրանի քանակը գրեթե ութ անգամ գերազանցում է 2015թ.-ի միջուկային գործարքի շրջանակում սահմանված լիմիտը:
Այս կապակցությամբ Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կանոնավոր կերպով խախտել է իր պարտավորությունները՝ թաքցնելով վայրերը և հարստացնելով տրոհվող նյութերը:
Հետևաբար, ըստ իսրայելցի քաղաքական գործչի, իրականությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը միանա Միացյալ Նահանգներին և պարալիզացնող պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ:
Նեթանյահուն հավելել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի նվազեցնում Թեհրանի դեմ գործելու Իսրայելի վճռականությունը: