Վրացի մասնագետները անցած օրերին հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք: Այսպիսով, StopCov-ի թարմացված տվյալներով, երկրում վարակվածների թիվը հասել է 809 մարդու:
Անցած շաբաթվա վերջին Վրաստանում նկատվում է վարակվածների թվի աճ` մի քանի տասնյակ մեկ օրում: Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել երկրում կոշտ սահմանափակումները հանելու հետ:
Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 674 մարդ, մահացել 13 պացիենտ: