Շայլո Ջոլի-Փիթի հետևից սեռը փոխելու որոշման մասին է հայտարարել Վիվյեն Ջոլի-Փիթը` հաղորդում է HollywoodLife-ը: Նա Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երկրորդ երեխան է, որ ցանկանում է փոխել սեռը:
Եվ Շայլոն, և Վիվյենը աղջիկներ են: Առաջինը 14 տարեկան է, երկրորդը` 11 տարեկան: Ընդ որում, Շայլոն վաղուց է հայտնվում տղայական կարճ սանրվածքով և համապատասխան հագուստով, ինչի պատճառով էլ նրան բոլորը տղա են համարում: Նա նշում է, որ հենց այդպիսին է: Այժմ նրա հետքերով է որոշել գնալ կրտսեր քույրը` Վիվյենը: Նա գերադասում է լայն տաբատներ, արձակած մարզահագուստ և չի պատրաստվում հագնել կանացի հագուստ: