Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Կորոնավիրուսի դեմ հաջող պայքարով փոքր պետությունները կարող են ընդլայնել իրենց «փափուկ ուժ»-ը, Հայաստանը ևս պետք է զարգացնի. Ջոզեֆ Նայ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը  զրուցել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոզեֆ Նայի հետ: Հարցազրույցն անցկացվել է էլ.-փոստի նամակագրությամբ 2020 թ. մայիսի 26 –ին։

 Պարոն Ջ Նայ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք քննարկել համավարակի մարտահրավերները «փափուկ ուժ»-ի տեսական հղացքի համատեքստում: «Foreign Policy» հանդեսում հրատարակված Ձեր վերջին հոդվածում նշում  եք, որ կորոնավիրուսի համաճարակից մի լավ բան դեռ կարող է դուրս գալ, եթե ԱՄՆ նախագահը համագործակցային և «փափուկ ուժ»-ի ընդլայնմանն ուղղված քաղաքականություն որդեգրի, ինչպիսին, օրինակ, կարող է լինել համավարակի պայմաններում զանգվածային աջակցության «Մարշալի ծրագրի» առողջապահական տարբերակը։ Հակառակ Առաջին աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի առաջադրած «Դոզի ծրագրի» (Dawes Plan)՝ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջ քաշված «Մարշալի ծրագիր»-ը նախապայման էր դնում եվրոպական երկրների առաջ՝ համագործակցելու հանուն վերակառուցման միասնական ծրագրի, որն ըստ էության դառնալու էր եվրոպական միասնության և ԱՄՆ գերիշխանության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Կարո՞ղ էր արդյոք «Մարշալի ծրագրի» առողջապահական տարբերակը կայուն պահել ԵՄ-ն և թույլ չտալ, որ Չինաստանի հետ իր մրցավազքում ԱՄՆ-ն «կորցնի» Եվրոպան:

Ես սկզբնապես հիասթափվել էի Եվրամիության ներսում ազգայնական բնույթի արձագանքներից, բայց դրանք կարծես փոխվեցին Մակրոնի և Մերկելի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո։ Այժմ ԵՄ-ն գործարկում է միասնական հիմնադրամ՝ աջակցելու հարավի և հյուսիսի միջև առկա անջրպետի հաղթահարմանը։ Ավելին՝ Եվրոպան ստանձնել է ընդհանուր հարավի համար պատվաստանյութերի հիմնադրամի ղեկավարումը: Սրանք «Մարշալի ծրագրի» մոտեցումներին համահունչ նախաձեռնություններ են: Ես պարզապես կցանկանայի, որ նախագահ Թրամփն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեր: Նա բաց է թողնում առաջնորդության կարևոր հնարավորությունը՝ վնասելով ամերիկյան  «փափուկ ուժ»-ին:

 Ըստ Ձեզ՝ կորոնավիրուսի համավարակը չի՛ փոխի գլոբալ աշխարհակարգը, և ԱՄՆ-ն կշարունակի մնալ աշխարհի առաջատար ռազմական տերությունը: Այնուամենայնիվ, կորոնավիրուսային ճգնաժամը հիշեցնում է 20-րդ դարի սառըպատերազմյան առանձնահատկությունները: Կարո՞ղ է արդյոք նմանատիպ հռետորաբանության սրացման պարագայում անխուսափելի դառնալ «Թուկիդիդեսի ծուղակ»-ը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում:

 «Թուկիդիդեսի ծուղակ»-ը փոխաբերություն է (մետաֆոր) և ունի բոլոր այն թերությունները, որոնք հատուկ են նման անորոշ փոխաբերություններին: Մյուս կողմից՝ տեղին է հիշատակել, որ այն երկու հատկություն ունի՝ նոր ուժի վերելք և  դրա հարուցած վախը կայացած ուժի համար: Մենք չենք կարող կանխել Չինաստանի վերելքը, բայց  կարող ենք մեղմել վախի առաջացման գործընթացը մեր երկրում: Դժբախտաբար, Թրամփի վարչակարգի հռետորաբանությունը և ընտրական տարվա դինամիկան սխալ ուղղությամբ են տանում: Բայց ոչինչ անխուսափելի չէ:

Կարո՞ղ է արդյոք փոքր պետությունների՝ կորոնավիրուսի դեմ հաջող պայքարն ընդլայնել վերջիններիս «փափուկ ուժ»-ը և փոխել նրանց դերը միջազգային հարաբերություններում։

 Այո, կորոնավիրուսի դեմ հաջող պայքարով փոքր պետությունները կարող են ընդլայնել իրենց «փափուկ ուժ»-ը: Այս առումով օրինակելի է Նոր Զելանդիան: Լայն իմաստով՝ նաև Հարավային Կորեան:

Ի՞նչը կարելի է համարել Հայաստանի «փափուկ ուժ»-ը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո:

Հեղափոխությունից հետո «փափուկ ուժ»-ի ռազմավարության կարևորագույն մաս են կազմում հենց հեղափոխության արժեքները՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, որոնք Հայաստանը պետք է զարգացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում