Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Տաթևիկ Ռևազյանը ճիշտ տվյալները չի ներկայացնում․ կպած աշխատելու դեպքում՝ վեց ամսում հնարավոր կլինի դուրս գալ սև ցուցակից»

«Տաթևիկ Ռևազյանը ճիշտ տվյալները չի ներկայացնում։ Խոսքը հայկական բոլոր ավիաընկերությունների մասին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի կոմիտեի  ղեկավար Տաթևիկ Ռևազյանի այն հայտարարությանը, որ Եվրահանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ հայկական ավիաընկերություններին այլևս արգելվում է չվերթներ իրականցնել դեպի Եվրոպական միության տարածք վերաբերում է միայն «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին»։

Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի այս որոշմանը, Հակոբ ճաղարյանը նշեց․ «Ավիացիոն իշխանությունները հիմնահատակ  քանդել են մինչ այդ ստեղծված  և  շարունակաբար արդիականացվող իրավա-տեխնիկական կարգավորումների ինստիտուտը: Ինչի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվել են դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից, իսկ ՀՀ ավիացիոն իշխանությունները՝ հայտնվել ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության անվստահելի գործընկերոջ կարգավիճակում կամ այսպես ասած՝ «սև ցուցակում», ինչը հնարավոր էր կանխել  տեխնիկական կարգավորումների դաշտից քաղաքական հարթակ տեղափոխելու ՀՀ կառավարության խնդրանք-միջամտությամբ: Չգիտեմ՝ եղել է այդպիսի միջամտություն կառավարության կողմից, թե ոչ, բայց այս ամոթալի կարգավիճակում գտնվելու փաստն արդեն  իսկ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի  ոլորտում կառավարության  գործունեության տապալման անվիճելի հավաստում է»։

Հակոբ Ճաղարյանի խոսքերով՝ կառավարությունն իրական խնդիրների լուծման՝ ոլորտի զարգացման քաղաքականության մշակման և տեխնիկական կարգավորումների իրականացման փոխարեն գնում է պարզագույն աչքակապության, ակտիվ գործունեության պատրանք ստեղծելու ճանապարհով:

«Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բացթողումների և աշխատանքի ոչ պատշաճ կատարման պատճառով է, որ այսօր հայկական ավիաընկերությունները զրկվել են դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից»,-ասաց Հակոբ Ճաղարյանն ու միևնույն ժամանակ հավելեց․ «Աշխարհը վերափոխած համավարակը ստիպում է բոլոր պետություններին վերանայել իրենց և արտաքին և ներքին քաղաքականությունները, միջազգային և միջպետական բազմաթիվ պայմանագրերի և նրանց կատարման ձևաչափի  կատարումը՝ ըստ նոր իրավիճակի պահանջների: Բոլոր պետությունների առջև ծառացած տնտեսական խնդիրները նրանց հնարավորություն են տալիս վերանայել նախկինում թույլ տրված սխալներն ու բացթողումները և Հայաստանը այս առումով բացառություն չէ: Իսկ սեփական ավիացիայի հարցերում Հայաստանի բացթողումներն ու ակնհայտ ապապետական որոշումներն այնքան շատ են, որ այս իրավիճակից չօգտվելը  կհանդիսանա  քիչ թե շատ կայացած պետական համակարգի կառավարման բացակայության արձանագրում: Դա կլինի վարչապետ Փաշինյանի կառավարության ամենամեծ բացթողումներից մեկը։ Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օրերս արած հայտարարությունը՝ ՀՀ կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու պատճառով դիվանագիտական հարաբերությունները խզած Հունգարիան ներկայացնող Wizz Air ավիաընկերության, համավարակից հետո  Հայաստանում  բազավորվելու կապակցությամբ, ես ընդհանրապես համարում եմ պետական շահերի ուղիղ դավաճանություն»։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շանս ունի թերությունները շտկելուց հետո կրկին դիմել Եվրահանձնաժողով՝ վերոնշյալ որոշումը վերանայելու առաջարկով և ինչ ժամկետներում է դա հնարավոր, վարչապետի նախկին խորհրդականը պատասխանեց․

«Ցանկացած գործողություն պահանջում է կատարում: Եթե կատարումը տեղի է ունենում, ապա կորոնավիրուսի այս համաճարակից հետո բավականին կարճ ժամանակում՝ մոտ  վեց ամսում հնարավոր կլինի դուրս գալ սև ցուցակից, եթե քաղավիացիայի կոմիտեն այսպես ասած՝ կպած աշխատի, իր ոլորտին առնչվող յուրաքանչյուր հարցին հետամուտ լինի:

Թե Տաթևիկ Ռևազյանը ինչից է վերցրել ու հայտարարել, որ այս իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ միայն  2022թ-ին՝ ես դա չգիտեմ, թող ինքը պարզաբանի, սակայն իրականում պահանջվող աշխատանքը պատշաճ կատարելու դեպքում՝ վստահեցնում եմ ձեզ, որ հնարավոր կլինի մի քանի ամսում շտկել վիճակը: Ես չեմ ասում, որ 100 տոկոսով հնարավոր է դա անել, բայց կրկնում եմ՝ կպած աշխատելու դեպքում հնարավորություն կունենանք  վերականգնել Եվրոպայի հետ մեր օդային հաղորդակցությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է՝ առաջին՝ վերանայել բոլոր նախկինում կնքված միջպետական և միջգերատեսչական պայմանագրերը, նրանցում գլխավոր և գերագույն նպատակ դիտարկելով ՀՀ պետական շահը, երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, ընտեսական զարգացումն ու վեջնական սպառողի՝ ուղևորի պահանջների լայն և հասանելի բավարարումը:

Երկրորդ՝ Բոլոր պայմանագրերը վերադարձնել միջազգային կարգավորումների դաշտ, որոնք ապահովում են հայկական ավիափոխադրողների հավասարությունն ու պաշտպանվածությունը սեփական երկրում, նրա ավիափոխադրումների դաշտում։

Երրորդ՝ սեփական ավիափոխադրումների համար նոր, ժամանակակից օդանավերի շահագործում: Մինչ հրաժարականս ես երկարատև բանակցություններ եմ վարել օդանավ արտադրող 2 համաշխարհային ընկերությունների՝ Boeing-ի և  Airbus-ի հետ: Այսօրվա պայմաններին համահունչ լավագույնը համարում եմ Airbus-ի արտադրության A-220-300 օդանավը, որն աշխարհում իր հավասարը չունի շահագործման ծախսերի տեսակետից։

Եվ վերջապես չորրորդ՝ քաղավիացիայի կոմիտեյի լուծարում և նոր, ժամանակակից միջազգային կարգավորումներն ապահովող ավիացիոն իշխանությունների կազմավորում: Իշխանությունների, որոնք կկատարեն իրենց անմիջական պարտականությունները, որոնք են` միայն և միայն թռիչքների անվտանգության, ավիացիոն անվտանգության, օդանավերի թռիչքային պիտանելիության, օդանավակայանների և աէրոնավիգացիոն ծառայությունների գործունեության կարգավորումների մշակումը, իրականացումը և վերահսկումը: Եվ վերջ: Ոչ մի այլ գործունեություն: Սրանք են Քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող համաշխարհային կազմակերպությունների կողմից ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններին ներկայացվող պահանջները»։

Ճաղարյանը նաև ընդգծեց, որ այս ամենը ինքն անձամբ բազմից ներկայացրել է վարչապետ Փաշինյանին ու կառավարությանը, սակայն առ այսօր որևէ քայլ չի իրականցվել նրանց կողմից՝ այս կարևորագույն հարցերի լուծման ուղղությամբ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում