Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

«Կտրել կտամ Ձեր ձեռքը, որով չագուչ եք խփում անմեղ մարդկանց վրա և դատում….». 5 տարի «Վանաձոր» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվողը՝ դատավորներին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

1976 թվականին ծնված Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավարներին՝ Սուսաննա Գզոգյանին և Սուրեն Բաղդասարյանին, արդարադատության իրականացման հետ կապված՝ առողջությանը վնաս տալու, գույքը ոչնչացնելու գրավոր սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գառնիկ Բաղդասարյանի վերաբերյալ մի քանի գործ է քննվում: Դեռևս դատաքննության ընթացքի մեջ գտնվող գործերից առավել ծանրով՝ մի քանի դրվագ գողություն և մեկ դրվագ ավազակային հարձակում, Գառնիկ Բաղդասարյանը 2015 թվականի հոկտեմբերի 21-ից, այսինքն՝ համարյա 5 տարի, գտնվում է նախնական կալանքի տակ «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում՝ 2017 թվականի մայիսի 29-ի դատավճռով, Գառնիկ Բաղդասարյանը սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման ու այդ պատիժը, այսպես ասած՝ «հընթացս կրել է ամբողջությամբ»՝ մինչև 2018 թվականի մայիսի 29-ը ներառյալ: Գողությունների ու ավազակային հարձակման քրեական գործի դատական քննությունը 2016 թվականի հունիսի 27-ից առ այսօր ընթացքի մեջ է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գառնիկ Բաղդասարյանը այդ գործով, նախաքննությունն էլ հետը՝ համարյա հինգ տարի գտնվում է նախնական կալանքի տակ: Գործը քննող առաջին դատավորը՝ Լուսինե Աբգարյանը, 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և տեղափոխվել է Լոռու մարզի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Գործի քննությունը սկսել է դատավոր Սուրեն Բաղդասարյանը, և նրա  նախագահությամբ գործը քննվում է 2018 թվականի նոյեմբերից մինչև օրս: Ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի մասին նման դեպքերում խոսելն իմաստ էլ չունի:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներին գրավոր սպառնալիքներ հասցեագրած Գառնիկ Բաղդասարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, իրեն մեղավոր չի ճանաչել: Այդ գործի դատաքննության ժամանակ նա հայտնել է, թե դժգոհ լինելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ս. Բաղդասարյանի և Ս. Գզոգյանի կողմից իր և այլ անձանց նկատմամբ քննված գործերի ընթացքից, նրանց հասցեին իրոք տվել է սպառնալիքներ, որոնք շարադրել է վերջիններիս հասցեագրված նամակների մեջ:

Ըստ Գ. Բաղդասարյանի՝ նշված դատավորները բոլոր գործերով  պաշտպանության տակ են առել ոստիկանության աշխատողներին, գործերը քննել են ոչ օբյեկտիվ:

Պատասխանելով կողմերի ու դատարանի հարցերին՝ Գ. Բաղդասարյանը հայտարարել է, թե «լավ է արել՝ սպառնալիքներ է տվել, պատրաստ է դրա համար դատվել»:

Նախաքննության ընթացքում ևս Գ. Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու պնդել  է դատավորներին ուղղված դիմումներում հնչեցրած սպառնալիքները՝ նշելով, թե դատարանում իր գործերը «ճիշտ և ուշադիր չեն քննվել», դրա համար ինքը երկու դատավորներին սպառնալիքներ է տվել ու «հարկ եղած դեպքում կիրականացնի սպառնալիքները»:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են Գառնիկ Բաղդասարյանի կողմից դատավորներ Սուսաննա Գզոգյանին ու Սուրեն Բաղդասարյանին գրած դիմումները: Դրանք, ըստ դատական ակտի, ստորև ներկայացվում են առանց խմբագրման ու սրբագրման: Քննադատելով ու սպառնալիքներ տալով, կետադրական և ուղղագրական սխալներ անելով հանդերձ՝ դիմումատուն դատավորներին դիմել է մեծատառ «Դուք»-ով, «Ձեզ»-ով ու «Հարգելի»-ով…

«Տիկին Գզոգյան, ես նույնպես սպառնում եմ Ձեզ պետք է ձեր մեքենան վառել տամ, ձեր ունեցվածքը գողանալ տամ, և ձեր ձեռքը կտրել տամ որով որ դուք չագուչ եք խբում: Դուք ճիշտ դատավարություն չեք անում: Վոպշեմ ձեզ նույնպես սպառնում եմ դե բերեք էլի վրես սպառնալիքի հոդված դրեք սպառնում եմ: Դուք միշտ պաշտպանում եք Ստեփանավան քաղաքի ոստիկաններին, քանի հատ տարբեր գործեր են եղել Ձեր մոտ, Դուք միշտ նրանց եք պաշտպանել, Դուք ինքներդ եք ինձ սարքել հանցագործ, դավադիտ եք արել: Չմոռանաք նորից սպառնալիքի հոդված դնեք վրես սպասում եմ Ձեր հոդվածին և պնդում եմ, սպառնում եմ: Դե կտեսնեք ասածներս կանեմ թե չէ հերիքա բոլա դա Դուք եք մարդուն դրդում այդպիսի հանցանքի հենց Դուք: Չմոռանաք էլի հոդված դնեք սպառնում եմ»:

«Հարգելի Դատավոր, ես բոլորին սպառնացել եմ դատախազներին, դատավորներին և մեր քաղաքի քննիչներին իրենց կեղծ-կետոտ արարքների համար: Հիմա ինձ վրա դրել են սպառնալիքի հոդված և ուզում են դրանով ինձ դատեն: Իրենք ինձ դրդեցին այդպիսի հանցանքի ես էլ իրենց չմերժեցի սկսեցի սպառնալ ու շատ-շատ լավ արեցի: Հիմա էլ Ձեզ եմ սպառնում Հարգելի Դատավոր Բաղդասարյան եթե Դուք համարձակվեցիք այդ ինձ վրայի դրված հոդվածներով ու այնէլ այդ «կեղծ» հոդվածներով ինձ դատեցիք ես Ձեր այդ ձեռքը կտրել կտամ որով չագուչ եք խբում անմեղ մարդկանց վրա և դատում: Նաև վառել կտամ ձեր մեքենան, թալանել կտամ ձեր տունը, ձեր ունեցվածքը ոչնչացնել կտամ, և ձեր գլխին տրուբով խբել կտամ: Դե բերեք մի հատ ել  սպառնալիքի հոդված դրեք ինձ վրա սպառնում եմ հանկարծ չմոռանաք: Այդ  ամենին Դուք եք ինձ դրդում դե պատասխանը կտաք: Վոպշեմ ձեզ սպառնալիքներ եմ տալիս չմոռանաք հոդված դնեք ինձ վրա սպառնում եմ հանկարծ չմոռանաք ու ինչքան կարաք արագի մեջ: Դե բերեք դրեք սպասում եմ անհամբեր»:

Դատարանը հետազոտել է նաև դատական այն նիստերի ձայնագրառումները, որոնց ընթացքում դատավորներ Ս. Բաղդասարյանն ու Ս. Գզոգյանը Գառնիկ Բաղդասարյանին հարցրել են՝ նա՞ է քրեակատարողական հիմնարկից դիմում գրել իրենց: Գառնիկ Բաղդասարյանը պատասխանել է՝ այո:

Դատավոր Սուսաննա Գզոգյանը ամբաստանյալից սպառնալիքներով դիմում ստանալուց հետո ինքնաբացարկ է հայտնել, տվյալ գործի քննությունը նույնպես ստանձնել է դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բացի գողությունների ու ավազակության գործից, քննվում է Գառնիկ Բաղդասարյանի ևս մի գործ՝ Լոռու մարզի դատախազություն և ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած դիմումներում իր գործերով հետաքննություն և նախաքննություն կատարած անձանց սպանելու, նրանց գույքը ոչնչացնելու սպառնալիքներ տալու մեղադրանքով:

Գառնիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Ըստ եզրակացության՝ փորձաքննվողի գիտակցությունը եղել է պարզ, նա իր մասին բավարար տեղեկություններ է հայտնել, նշել է, թե երկրաշարժի ժամանակ մնացել է փլատակների տակ, բուժօգնություն է ստացել փրկարար ֆրանսիացիների, ավստրիացիների կողմից: Ըստ եզրակացության՝ փորձաքննվողը ձգտել է իրեն ներկայացնել որպես «ծանր հիվանդ, խոսել է մեկ՝ կակազելով, մեկ էլ ընթացքում մոռացել ու սկսել է լարված, բարձր տոնով, ազատ խոսել: Դեմքի, պարանոցի մկանները ձգել է, լարել, ծնոտով դողացրել, մեկ էլ կրկին մոռացել ու սկսել է ազատ խոսել և ակտիվ պաշտպանվել, մերթ գանգատվել է գոտկացավից, տեսադաշտում քայլել և շարժվել է դանդաղ, իբր գոտկային ցավեր ունի, սակայն տեսադաշտից դուրս շարժումները եղել են հանգիստ, ազատ: Գանգատվել է ձախ աչքի ցավից, սկսել է ցուցադրական աչքը թարթել, քիչ անց զրույցի մեջ խորանալով դադարել է թարթել: Չի թաքցրել, որ նախկինում դատապարտված է եղել: Իրեն հոգեկան հիվանդ չի համարել, սակայն ակտիվ պաշտպանվելով նշել է, որ երկար ժամանակ գտնվելով կալանավայրում, անգամ իր ծննդյան տարեթիվն է մոռացել, հիշողությունը վատացել է, ստիպված գրառումներ է կատարել նոթատետրում… Ցուցաբերել է դիրքորոշված շինծու վարքագիծ… Գառնիկ Բաղդասարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում… Ճանաչվել է մեղսունակ»:

Դատարանը Գառնիկ Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել երկու դատավորներին գրավոր սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի 9 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2020 թվականի մայիսի 23-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում