Մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հինգերորդ շարասյունը լավ է հաշվարկել հարվածի ժամանակը. թագավարակի պայմաններում «coup d’état»ի փորձ անելու դեպքում կդժվարանան մարդկանց կազմակերպված կամ ինքնաբուխ ընդվզումները՝ հանրահավաքների կամ փողոցային ակցիաների տեսքով։ Բայց ես հորդորում եմ՝ չվախենալ թագավարակից, այլ վախենալ ավելի՝ Նոր Հայաստանի կորստից և մեր՝ տարիների ջանքերով, զրկանքներով ու պայքարով պահպանած Շարժման կաթվածից, որից հետո Հայաստանը շատ հնարավոր է՝ իսպառ անհետանա որպես պետություն, իսկ մարդկային առանց այդ էլ սակավ ներուժն այլևս չվերականգնվի։ Չգնա՛ք հայրենադավների հետևից, չտրվե՛ք լայն դարպասներով անցնելու գայթակղությանը, սիրելի քաղաքացիներ։
Հազարամյակների իմաստությունն ասում է՝ «Նեղ է դուռը, որ փրկության է տանում»…………