Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Առաջարկ իմ երկրի կառավարությանը. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առաջարկ իմ երկրի կառավարությանը

Պարզ է` գտնվում ենք պատերազմի մեջ, բազմաթիվ երկրների առողջապահական համակարգերը գերլարված են, իսկ տնտեսությունները` գլխատված։

Մի քանի տարբեր ստրատեգիաներ կան վարակի դեմ պայքարելու, Չինաստանի կամ Վրաստանի պես կոշտագույն մոտեցումից մինչև Բելառուսի, Շվեդիայի կամ Իրանի պես բաց մոտեցումը, տնտեսական առումով էլ` ԱՄՆի պես փողով երկիրը հեղեղելուց մինչև Հայաստանի պես չնչին օգնությունը։

Մենք մեր ճանապարհն ենք ընտրել և այն անկեղծ ճանապարհ է։ Իրանի Ռուհանին և Բելառուսի Լուկաշենկոն իրենց երկրների քաղաքացիներին անկեղծ ասեցին. “Եթե փակվենք, ապա սովից բազմակի անգամ ավելի շատ մարդ կզոհվի, քան վիրուսից”: Ու դա ճշմարտություն է նաև մեզ համար։ Եթե մեր առողջապահական համակարգը լիներ երկու տարի առաջվանը, երբ պետպատվերի 90% գրպանվում էր մի կոնկրետ հիվանդանոցից, իսկ մյուսներում մարդկանց բուժվելու հերթը չէր հասնում ու հիվանդանոցի դռան առաջ մարդիկ կյանքեր էին կորցնում, ապա մենք այսօր բեռնատարներով էինք մարդկանց թաղելու։ Պիտի ուղղակի մոմ վառել, որ գոնե երկու տարի հասցրել ենք քիչ թե շատ կարգի բերել 30 տարի բզկտված և թալանված երկիրը, որն այսօր բավականին հաջող դիմագրավում է արհավիրքին։ Ես շատ բաների հետ համաձայն չեմ, կարծում եմ տնտեսական քաղաքականությունը վատն է, բազմաթիվ պաշտոնյաների նլատմամբ թերահավատ եմ, բայց մենք պատերազմի մեջ ենք և արժի յուրաքանչյուրս մտածենք մի շատ կարևոր բանի մասին` ԻՆՉՈՎ ՕԳՆԵՆՔ մեր երկրի ու մեր ընտրած կառավարությանը։

Եվ այսպես` ես իմ երկրի կառավարությանն առաջարկում եմ ինձ Ճիշտ է, ես խիստ զբաղված աշխատանք ունեմ, ու չորս երեխայով ընտանիք, բայց եթե որևէ մեկը կկարծի, որ ես կարող եմ ինչ-որ տեղ ինչ-որ բանով օգտակար լինել, ապա ես պատրաստ եմ անվճար շաբաթական մեկ օր տրամադրել այն օղակում, որտեղ դրա կարիքը կա։ Եթե կան այլ նման մարդիկ, կարող են կիսվել այս գրառմամբ և/կամ + դնեն։ Իսկ ով էր ճիշտ, կամ ով էր սխալ, կպարզենք պատերազմի ավարտից հետո, հիմա գերագույն հրամանատարին լսելու ժամանակն է։

Բոլորին առողջություն։

https://www.facebook.com/vahankerobyan/posts/3993068104069031

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում