Սոլյանկան իրենից ներկայացնում է քիչ օգտակար ապուր, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ավելորդ քաշ ունեն, ունեն սրտի կամ ստամոքսի հետ կապված խնդիր. այս մասին հայտարարել է դիետոլոգ Իրինիա Տորոպիգինան:
Մասնագետը, որին վկայակոչում է e1.ru-ն, նշել է, որ սոլյանկան պարունակում է երշիկ, նրբերշիկ, ապխտած միս և վերամշակված մսից այլ մթերքներ, ինչպես նաև կծու հավելումներ: Տորոպիգինան հավելել է, որ կիտրոնը, թթուն և աղը հակացուցված են գաստրիտ ունեցող մարդկանց: