Nike-ը Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով որոշել է 40 միլիոն դոլար հատկացնել ԱՄՆ-ում ռասայական հավասարության հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Մենք գիտենք՝ ինչ է Black Lives Matter-ը: Մենք պետք է ավելի խոր նայենք սև համայնքների առջև ծառացած մարտահրավերներին և հասկանանք ռասայական մոլեռանդության պատճառած ահռելի տառապանքներն ու անիմաստ ողբերգությունները »,- ասել է Nike-ի նախագահ և գլխավոր տնօրեն Ջոն Դոնահյուն:
Ըստ նրա՝ այդ միջոցները չորս տարի շարունակ կփոխանցվեն կազմակերպությունների հաշվեհամարներին: