Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Դատապարտվել էր մեքենայի մեջ սպասելու համար». Վերաքննիչը աննախադեպ որոշում է կայացրել բողոքի բացակայության պայմաններում

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կ. Մարդանյան, Ռ. Մխիթարյան, Ա. Բեկթաշյան կազմով, իրավական առումով հետաքրքիր որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված գողությունների գործով:

Գործը քննվել է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ՝ արագացված ընթացակարգով, այսինքն՝ երեք երիտասարդ ամբաստանյալները, որ մեղադրվում էին գաղտնի հափշտակություններ կատարելու համար, առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր էին ճանաչել ու միջնորդել, որ գործը քննվի արագացված կարգով:

Երեք ամբաստանյալներից երկուսը՝ Վահե Ս.-ն և Կարեն Ե.-ն, 1999 թվականին ծնված երիտասարդներ են, ըստ դատական ակտի՝ նրանք ուսանող են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, Կարեն Ե.-ն ուսանում է իրավաբանություն մասնագիտությամբ: Երրորդ ամբաստանյալը՝ Լևոն Ս.-ն՝ 2001 թվականի հոկտեմբերին ծնված, հանցավոր արարքի կատարման պահին եղել է անչափահաս:

Ամբաստանյալների եռյակից՝ Վահեն, ըստ դատական ակտի, մի քանի դրվագով գողությունները կատարել է միայնակ: Առաջին գողությունը կատարել է 2018 թվականի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատածում, երբ նոր դարձել էր 19 տարեկան:

Ըստ դատական ակտի՝ Վահե Ս.-ն միայնակ մուտք է գործել Հրազդանում գտնվող կիսակառույց մի առանձնատուն, գաղտնի հափշտակել է 300 հազար դրամ արժողությամբ գույք՝ էլեկտրական սղոցներ, պաստառներ, պերֆերատոր: Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Այնուհետև, ըստ դատական ակտի,Վահեն իր հորը պատկանող «Լեքսուս» մեքենայով 2019 թվականի մարտին ընկերոջ՝ Կարեն Ե.-ի հետ գնացել է Հրազդանի առանձատներից մեկի մերձակայքը: Կարենը մնացել է մեքենայի մեջ, իսկ Վահեն մուտք է գործել առանձնատուն, գողացել է 6 հատ «Սամսունգ» և «Ֆիլիպս» տեսակի հեռուստացույց՝ իրենց ««Յուքոմ» ինտերնետ ընդունիչներով, ինչպես նաև մեկ նարդի՝ գույքի տիրոջը պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի գույքային վնաս: Այս դրվագով Վահե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Բացի այդ, ըստ դատական ակտի՝ 2019 թվականի մարտին Վահե Ս.-ն միայնակ մուտք է գործել Հրազդանի առանձնատներից մեկը, գաղտնի հափշտակել է «Սոնի» հեռուստացույց և չորս բարձրախոսներ: Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Բացի այդ, ըստ դատական ակտի, Վահե Ս.-ն նախնական համաձայնության է եկել իր ընկեր Կարեն Ե.-ի ու անչափահաս Լևոն Ս.-ի հետ, իր հոր «Լեքսուսով» նրանց հետ գնացել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ: Մեքենան կանգնեցրել է տներից մեկի հետնամասում: Կարենը մնացել է մեքենայի մեջ:  Վահեն ու Լևոնը բացել են տան եվրոպատուհանը, ներս են մտել ու գողացել են մեկ հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով 80 հազար դրամի գույքային վնաս:

Այս դրվագով Վահեին ու Լևոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ Կարենին՝ նրանց օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, սակայն չի նշվել, թե ինչո՞ւմ է դրսևորվել այդ «օժանդակությունը», ի՞նչ է արել Կարենը՝ բացի մեքենայի մեջ սպասելուց:

Եվս երկու դրվագով Վահեն, ըստ դատական ակտի, մենակ կատարել է գողության փորձեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 3 1.1 կետով:

Բացի այդ, Վահեն ուԿարենը, ըստ դատական ակտի, 2019 թվականի ապրիլի 10-ին, ժամը 22-ի սահմաններում Հրազդանի առանձնատներից մեկն են մուտք գործել, հափշտակել են էլեկտրական շաղափ, սղոցներ, մետաղահատ, եռակցման-զոդման սարք՝ գույքի տիրոջը պատճառելով 195 հազար դրամ գույքային վնաս: Այս դրվագով նրանց  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ամբաստանյալների միջնորդությամբ գործը քննելով արագացված ընթացակարգով, հաշվի է առել, որ Վահեն ու Կարենը ուսանողներ են, երեք ամբաստանյալները տվել են խոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործությունների բացահայտմանը, զղջացել են, նախաքննության ընթացքում հատուցել են տուժողներին պատճառած նյութական վնասը: Տուժողները որևէ պահանջ, բողոք չեն ներկայացրել: Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարք կատարելու պահին Լևոն Ս.-ն եղել է անչափահաս:

Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել մի քանի դրվագ գողությունների համար, վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման և տուգանքի՝ 700 հազար դրամի չափով: Ազատազրկման ձևով պատժին հաշվակցվել է նախնական արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 11 ամիս 29 օր ժամկետով և տուգանք՝  700 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը կհաշվվի Վահե Ս.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ե.-ին մեղավոր է ճանաչել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և գողության օժանդակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Կարեն Ե.-ն վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման և տուգանքի՝ 500 հազար դրամի չափով: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Լևոն Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեկ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի 3-րդ մասի 1.1կետով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ ևս կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազը՝ խնդրելով Կարեն Ե.-ի և Լևոն Ս.-ի մասով պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, նրանց ևս դատապարտել իրական ազատազրկման:

Գործի քննությանը ներգրավվել ու Վահե Ս.-ի մասով վերաքննիչ բողոք է բերել փաստաբան Գոռ Միքայելյանը՝ խնդրելով Վահե Ս.-ի պատժի մասով փոփոխել դատավճիռը, նրա նկատմամբ ևս, ինչպես Կարենի ու Լևոնի մասով, պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան, երիտասարդին իրական ազատազրկման չդատապարտել, այլ հնարավորություն տալ ուղղվելու՝ առանց հասարակությունից նրան մեկուսացնելու, առավել ևս, որ Վահեն պետք է զորակոչվեր բանակ:

Երբ գործը վերաքննիչի վարույթում էր, փաստաբան Գոռ Միքայելյանը իրավական խնդիր է տեսել նաև Կարեն Ե.-ի մասով, սակայն նրա մասով վերաքննիչ բողոք բերելու ժամկետներն արդեն անցել էին, նա չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացնել: Եվ իրավական խնդիրը Գոռ Միքայելյանը վերաքննիչ դատարանին ներկայացրել է Կարեն Ե.-ի մասով մեղադրողի բողոքին ի պատասխան իր ելույթում:

Մեր զրույցում փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց. «Կարենի մեղադրանքում՝ մեկ՝ առավել ծանր դրվագով, իրավական խնդիր կար, բայց նրա մասով վերաքննիչ բողոք բերված չէր: Ու հետաքրքիրն այն է, որ առանց վերաքննիչ բողոքի, մեղադրողի բողոքի դեմ իմ պատասխանով միայն վերաքննիչ դատարանն իրականացրեց արդարադատություն: Կարեն Ե.-ն արդարացվեց ու անպարտ ճանաչվեց մեկ՝ գողությանն օժանդակելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1.1կետով: Մյուս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նա դատապարտվել է  500 հազար դրամ տուգանքի, այդ մասով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ: Այդ դրվագին ես չեմ էլ անդրադարձել առանձնապես, ես խնդիրը տեսել եմ մեկ դրվագում, որին էլ անդրադարձա մեղադրողի բողոքին տված իմ պատասխանում: Նորից եմ ընդգծում՝ Կարենի մասով պաշտպանական կողմը բողոք չէր բերել, նրա պատժի խստացման առումով բողոք էր բերել միայն մեղադրողը, բայց վերաքննիչ դատարանը փաստեց, որ այդտեղ խնդիր կա՝ արդարադատության բուն էություն է խաթարվել, և այդ դրվագով պետք է արդարացնել, ոչ թե մի հատ էլ պատիժը խստացնել: Կարեն Ե.-ին այդ դրվագով մեղադրանք էր առաջադրվել մի արարքի համար, որն ինքն իրենով հանցակազմ չի պարունակում. գրել են՝ մարդը նստել է մեքենայում, երկու հոգի գնացել, գողություն են արել ու եկել են: Այդ դրվագում Կարենի մասով որևէ հանցակազմ չկա՝ մեքենայի մեջ սպասելը քրեորեն պատժելի արարք չէ…

Ինչ վերաբերում է Վահե Ս.-ին, նրա մասով, կարծում եմ, վերաքննիչ դատարանն այնքան էլ արդար որոշում չկայացրեց՝ վերաքննիչ բողոքը մերժելով: Կային բավարար հիմքեր Վահեի նկատմամբ նույնպես պայմանական դատապարտություն կիրառելու համար, սակայն դատարանը մերժեց Վահե Ս.-ի մասով իմ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:  Միգուցե Վահեն մի քանի դրվագով է դատապարտվել, բայց շատ ավելի ծանր հանցանքներ գիտենք, որոնց համար պայմանական դատապարտության կիրառումը գործել է:Վահեն երիտասարդ է, ուսանող, պատճառած վնասները հատուցել է, պետք է զինվորական ծառայության գնար… Ո՞րն է  ավելի լավ՝ գնար Հայրենիքի՞ն ծառայեր, թե՞ հիմա հինգ տարի պատիժ կրի, մի հատ էլ պետությունը փող ծախսի վրան»:

Փաստորեն, վերաքննիչ քրեական դատարանն այս գործով  աննախադեպ որոշում է կայացրել: Արագացված ընթացակարգով քննված գործով վերաքննիչ բողոքի բացակայության պայմաններում, ավելին՝ տվյալ ամբաստանյալի պատիժը խստացնելու բողոքի առկայությամբ, ի հայտ բերելով  արդարադատության բուն էությունը խաթարող հանգամանք՝ հանցակազմ չպարունակող արարքի համար մարդու դատապարտում, վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացման որոշում: Ընդ որում՝ ինքը՝ ամբաստանյալը, տվյալ դրվագով նույնպես իրեն լիովին մեղավոր էր ճանաչել…

Մեղադրանքի կողմի վերաքննիչ բողոքը՝ երկու ամբաստանյալների պատժի խստացման, նրանց իրական ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, վերաքննիչ դատարանը մերժել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում