Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Իշխանությունը լավ չի պատկերացնում, որ հենց ինքն է դառնալու ներկա դատական համակարգի առաջին ու ամենամեծ զոհը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, բեկանել է Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա  Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես  խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատարանի որոշմանը գրել է. «…Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։ Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։ Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն»։

Հիշեցնենք, որ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել այս տարվա մարտի 23-ին, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրել էր մայիսի 6-ին, որի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Մինասյանի պաշտպանները։

Միքայել Մինասյանի խափանման միջոցի փոփոխությունը արդեն իսկ մեկնաբանվում է որպես սաբոտաժ։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատում է, որ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Մինասյանի գործով վկայում է այն մասին, որ դատական համակարգը նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին շարունակում է պատերազմը ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու հանձնառության։ «Այս վճիռը ևս մեկ անգամ վկայում է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման իրականացման անհրաժեշտության մասին։ Վեթինգն անխուսափելի է, վեթինգ լինելու է, ու դրա արդյունքում դատական համակարգից դուրս են շպրտվելու բոլոր այն հանցագործ դատավորները, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի շահերը։ Այս և համանման այլ վճիռների համար նրանք պատասխան են տալու օրենքի ու ժողովրդի առաջ»,- կարծում է  պատգամավորը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն, ինչ կապված է մեր դատարանների հետ, այլևս որևէ կերպ գնահատելի չէ: «Մենք չունենք դատական համակարգ, չենք ունեցել վերջին 30 տարում, և ես զարմանում եմ մեր իշխանությունների վրա, որ երկու տարի իշխանության լինելով այսքան բանը չեն հասկացել։ 30 տարի չենք ունեցել դատական համակարգ, չունենք նաև հեղափոխությունից հետո երկու տարվա ընթացքում։ Հետևաբար այդ դատական համակարգից ոչ մի ադեկվատ քայլ մի սպասեք։ Չդատական համակարգը, արդարադատություն չիրականացնող համակարգը տապալելու է հեղափոխությունը։ Երկու տարի  շարունակ մեր կողմից նույն բանը կրկնելն ու իշխանությունների կողմից այն չլսելու տալը բերելու է հենց իշխանությունների կործանման։ Իշխանությունը լավ չի պատկերացնում, որ հենց ինքն է դառնալու իր կողմից չիրականացված փոփոխությունների արդյունքում նույնը մնացած դատական համակարգի առաջին ու ամենամեծ զոհը»,- ընդգծեց Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով է ապացուցվում, որ իշխանության որդեգրած բարեփոխումների ճանապարհը՝ աստիճանական վեթինգը, բարեվարքությունը և նման բաները անիմաստ  են արդեն: «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ կոնկրետ Միքայել Մինասյանին վերաբերող բողոքի մանրամասներին, վարույթն իրականացնող մարմնի փաստարկներին, բայց կարող եմ ասել, որ ես բացարձակ վստահություն չունեմ նաև վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, որովհետև մենք միշտ  ամբողջ բեռը բարդում ենք դատարանների վրա, բայց կա նաև հակառակ կողմը, թե  ինչ է անում վարույթն իրականացնող մարմինը, ինչ թղթեր է  ներկայացնում դատարանին, որի հիման վրա էլ որոշումներ են կայացվում։ Ես չեմ վստահում ոչ դատախազությանը, ոչ վարույթն իրականացնող մարմնին։ Հետևաբար այդ վեթինգը, որը պետք է արվեր, այն պետք է վերաբերեր ամբողջ դատաիրավական համակարգին։ Բայց մենք աստիճանաբար պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ ՀՀ-ի անունից կայացված որոշումները դեմ են լինելու ՀՀ անկախությանը, ժողովրդավարությանը և մնացած արժեքներին։ Եվ խոսքը բնավ միայն Միքայել Մինասյանի գործի մասին չէ»,-  եզրափակեց Կարապետյանցը։

Նշենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի կարիերան դատական համակարգում սկսվել է հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Սերժ Սարգսյանի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ապա 2016 թվականի հուլիսի 12-ին կրկին Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարաբյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Ուսումնասիրելով նրա հայտարարագրերը՝ կարելի է տեսնել, որ նա հաճախ նվիրատվություններ է ստացել։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել էր 2018 թվականին, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում