Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Կորոնավիրուս=դարի աֆերա». ֆեյսբուքյան բոլոր ապատեղեկատվությունները մեկ կենտրոնից՝ Մոսկվայից

«Կորոնավիրուս=դարի աֆերա» անունը կրող ֆեյսբուքյան էջն արդեն տևական ժամանակ է՝ ապատեղեկատվություն է մատուցում հայ հանրությանը՝ կորոնավիրուսի, դրա հետևանքների, դրա դեմ պայքարի վերաբերյալ։ Ընդ որում՝ վարակի  վերաբերյալ հայ հանրությանն ապակողմնորոշելու ցանկությունն այնքան մեծ է, որ տվյալ էջում տեղ գտած նյութերը հիմնականում գովազդային են, այսինքն՝ դրա համար նաև գումար է ծախսվում։ Էջն ունի 21.000-ից ավելի հետևորդ։

Էջում տեղ գտած նյութերը վերաբերում են Բիլ Գեյթսի կողմից մարդկանց չիպավորման տեղեկություններին, պատվաստումների իբրև անարդյունավետությանը, դրա վտանգներին։ Կարելի է գտնել նաև նյութեր, որոնցով անթաքույց պայքար է մղվում այսօրվա իշխանությունների դեմ։ Էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարով տարածված է տեսանյութ, որում  նշվում է, թե Հայաստանում գաղտնի կլինիկական փորձարկումներ են արվում, և իբրև թե նոյեմբեր-հունվար ամիսներին կորոնավիրուսն արդեն իսկ եղել է Հայաստանում։ Տվյալ էջում տեղ գտած նյութերից մեկի համաձայն՝ եթե  մենք չպայքարենք, իրենց իսկ խոսքերով ասած, «կորոնավիրուսային բլեֆի դեմ», ապա Հայաստանում կօրինականացվեն մարիխուանան, մարմնավաճառների գործունեությունը, կթույլատրվի ԼԳԲՏ անձանց ամուսնությունը, պոռնկագրական նյութերի տարածումն ու պատրաստումը ևս կլինեն օրինական։ Իհարկե, այս ամենի պատճառահետևանքային  կապը դժվար է  գտնել, բայց զարմանալի է մեկ այլ զուգադիպություն։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզել է, որ տվյալ էջն ունի 5 ադմին, և բոլորը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: «Մի քիչ շատ չե՞ն ՌԴ-ում ադմին ունեցող պղտոր էջերը  վերջին օրերին»,- հարցադրում է արել մեդիափորձագետը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց. «Իհարկե, շատ հեշտ է միանգամից եզրակացություններ անել, բայց կա ուշագրավ մի հանգամանք։ Մենք Ֆեյսբուքում ունենք շատ համեմատելի Ռուսաստանի հայերի համայնք, որոնք շատ ակտիվ ներգրավված են ներհայաստանյան քննարկումների մեջ։

Չմոռանանք, որ կա նաև հետևյալ փաստը. ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական նախկին գործիչներից շատերը այսօր հենց Ռուսաստանում են։ Դա էլ հաշվի առնենք, ու կարելի է  սրանից հետո հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց ավելի հեռուն գնալու համար ապացույցներ են պետք»։

Մարտիրոսյանը ընդգծեց՝ հիշյալ էջը ունի շատ հետևորդներ, բացի այդ՝ գումարով տարածում է  իր նյութերը, ուստի կարողանում է նաև որոշակի տրամադրություններ ստեղծել։

Կորոնավիրուսային թեման, ըստ մեր զրուցակցի, միանշանակ չէ, որ ունի քաղաքական ենթատեքստ. «Այդպիսի հայացքներ ամբողջ աշխարհում կան, ու միշտ չէ, որ դրանք քաղաքական բնույթի են։ Այլ հարց է, որ  բոլոր տեղերում էլ հակաիշխանական քաղաքական ուժերը օգտագործում են այդ թեմաները։ Կորոնավիրուսային թեման բացահայտ ուղղվածություն չունի, ուստի միանշանակ որևէ բան պնդել չենք կարող»։

Ի դեպ՝ մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին նաև կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները՝ անուն-ազգանուն-հայրանուն, ծննդյան տարեթիվ։ Այն արտատպեցին նաև մի շարք հայկական առցանց լրատվամիջոցներ։

Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ էջը, որտեղ այդ տվյալները հայտնվել են, ունի մեկ ադիմին, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ հենց այդ էջն էր տարածում ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի  հեռախոսից իբր վերցրած, ֆոտոշոփ արած սքրինշոթեր նամակագրություններից։

Ոչ վաղ անցյալում, հիշեցնենք, ՀԽ նախագահի վրա հարձակում էր տեղի ունեցել, գողացել էին վերջինիս հեռախոսը։ Դրանից հետո հրապարակվեցին նրա հեռախոսից իբր վերցրած նամակագրություններ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ։

Ըստ Մարտիրոսյանի՝ սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ. «Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կապված հեռախոսների վերահսկողության համակարգի հետ, որն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում