Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Զենքի պատմության հետքերով. Պատրոն Դավոյի ֆենոմենը և նախկին «Ամենայն հայոց փեսայի» էժանագին մանիպուլյացիաները

Հայաստանի Հանրապետության կողմից օտարերկրյա մատակարարներից և մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից տարբեր ժամանակաշրջաններում ձեռք բերված որոշ զինատեսակների և ռազմական տեխնիկայի գնման գործընթացները վերջին օրերին դարձել են հանրային լայն քննարկման առարկա՝ գլխավորապես Սուրբ Աթոռում (Վատիկանում) Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան (2013-2018թթ), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվ ջանքերով:

Հերթական «փեսաուղերձը»՝ «Վատիկանի պադվալներից»

Նախկին մեդիամագնատը, որն, իհարկե, այսօր էլ պահպանում է իր որոշ ազդեցությունը Հայաստանի լրատվական և քաղաքական դաշտերում, իր ֆեյսբուքյան հերթական տեսաելույթի ընթացքում փորձել է հերթական «աղմկոտ սկանդալը» վերագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ի թիվս այլ մեղադրանքների, անդրադառնալով նախորդ տարի Ռուսաստանից ձեռք բերված «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման հետ կապված որոշ մանրամասների: Նախկին «Ամենայն հայոց փեսան», ով ներկայումս թաքնվում է քրեական հետապնդումից (ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեում հարուցված քրեական գործի՝ նա մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման համար և հիմա հետախուզման մեջ է), ընդհատակից կամ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ «պադվալներից» հրապարակված «փեսաուղերձում» ասել է, թե հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նպատակներով կիրառվող այս համալիրի համար ՀՀ կառավարությունը վճարել է 27 մլն դոլար, սակայն իր կարծիքով՝ այն այդքան չարժեր: Մինասյանը «Օսա-ԱԿ» համալիրները որակել է «բարոյապես հնացած»՝ նշելով, որ դրանք հանվել են արտադրությունից 1985 թվականին: Նախկին դեսպանի խոսքերով՝ ՀՀ Զինված ուժերը ունեցել են բազում հնարավորություններ ձեռք բերելու «Օսա-ԱԿ»-ները անվճար։

Իսկ ինչ վերաբերում է «սկանդալներին»՝ Սերժ Սարգսյանի փեսան հայտարարել է, թե «արդեն կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ»:

Իմքայլական պատգամավորը պատասխանում է

Երրորդ նախագահի փեսային հակընդդեմ մեղադրանքներով պատասխանել են վարչապետ Փաշինյանի կողմնակիցներն ու թիմակիցները՝ ներկայացնելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը: Մասնավորապես, Մինասյանին ի պատասխան՝ տեսաուղերձով է հանդես եկել ՀՀ Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ ասելով, թե անկեղծորեն զարմանում է այն մարդկանց, այդ թվում՝ Միքայել Մինասյանի վրա,  ում զարմացնում է այն փաստը, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը կապ ունի զենքի միջազգային առևտրի հետ:

«Միքայել Մինասյանը իր տեսաուղերձում խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զենքի միջազգային առքուվաճառքի մեջ ներգրավելու: Անկեղծ ասած՝ զարմանում եմ այն մարդկանց վրա և Միքայել Մինասյանի վրա, որ կարող են մտածել՝ Հայաստանի Հանրապետությունը, որը գտնվում է պատերազմական իրավիճակում, չպետք է զենքի գնման և վաճառքի շուկաներում որևէ ձևով ներկայանա: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկաներից ձեռք է բերում և ձեռք է բերելու զենք, և այդ զենքը ծառայում է իր նպատակին, այդ զենքը ուժեղացնում է մեր բանակը: Սակայն ուզում եմ խոսել մեկ այլ բանի մասին, նույն զենքի հարցի համատեքստում, թե ինչո՞ւ Միքայել Մինասյանը չի խոսում և լռում է այն մասին, թե, օրինակ, 2018 թվականի մայիսի հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում էր Հայաստանի բանակի զինանոցը, քանի՞ հատ այնտեղ «սնարյադ» կար, քանի՞սն էին աշխատող և ընդհանրապես ի՞նչ վիճակ էր զինանոցում: Փոխարենը իրենց՝ Միքայել Մինասյանի, նրա մոր, հոր օֆշորային հաշվեհամարներին միլիոնավոր դոլարներ կային և դրանք հենց այն գումարներն էին, որոնցով ՀՀ պաշտպանության բանակը պետք է ձեռք բերեր զենք և զինամթերք: Դրա մասին Միքայել Մինասյանը չի խոսում»:

Իսկ ինչ վերաբերում է երկրի հակաօդային պաշտպանության վիճակին և վերոնշյալ ՀՕՊ միջոցներին, որոնք համալրել են ՀՀ Զինված ուժերը 2019 թվականին, իմքայլական պատգամավորն ասում է, թե Միքայել Մինասյանն իր տեսահոլովակում անտեսել է այն փաստը, որ «երկար տարիներ՝ Սերժ Սարգսյանի օրոք, Արցախում գրեթե զրոյի է հասցված եղել հակաօդային պաշտպանությունը»: Իսկ Փաշինյանի կառավարության կողմից ձեռք բերված «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները, Հրաչյա Հակոբյանի խոսքերով, բոլորովին նոր, մոդեռնիզացված տեխնիկա են, և այսօր, առավել, քան երբևէ, Արցախի երկինքը պաշտպանված է ներկայիս իշխանության կողմից ձեռք բերված ՀՕՊ միջոցներով:

Հակոբյանը հանդես է եկել նաև մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է հատկացվել մի անձի, ով Սարգսյանի շրջապատից է եղել, որպեսզի նա զենք բերի Հայաստան, սակայն այդ զենքը մինչև 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխությունը Հայաստան չի մտել:

«Ես հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտադրում անել՝ 15 մլրդ դրամ (!) տրվել է մի մարդու, ով պետք է Հայաստան զենք բերեր, և այդ զենքը մինչև հեղափոխություն Հայաստան չի մտել: Իսկ հեղափոխությունից հետո այդ զենքը բերվել է այդ մարդու միջոցներով Հայաստան, և փակվել է այդ պարտքը Հայաստանի Հանրապետությանը: Խոսքը 15 միլիարդի մասին է, որը երկար ժամանակ շրջանառել են՝ իրենց գրպանները էլ ավելի հարստացնելու համար:

«Օսա-ԱԿՄ»-ները Հայաստան են բերվել հեղափոխությունից հետո

«Հայկական ժամանակն» էլ իր հերթին ավելացնում է, թե ըստ մամուլում տարածված տեղեկության՝ Հրաչյա Հակոբյանի ասած 15 մլրդ դրամը հատկացվել է հենց «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ները ձեռք բերելու համար, սակայն մի քանի տարի այն Հայաստան չէր հասնում: Փոխարենը հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կարողացել են այդ զինատեսակը ավելի շահավետ պայմաններով և ավելի մեծ խմբաքանակով բերել Հայաստան արդեն իսկ վճարված գումարի դիմաց։

Նույն վարկածն, ըստ էության, կրկնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Հովսեփ Ղազարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ նախկին իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, նույնպես ցանկացել են ձեռք բերել «Օսա-ԱԿ» տեսակի ՀՕՊ համակարգեր և դրանց համար հատկացրել են 30 մլն ԱՄՆ դոլար, սակայն գործարքը ձախողվել է: Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ կառավարությունը ավելի պակաս գումարով՝ 27 մլն դոլարով, կարողացել է ձեռք բերել ոչ թե «Օսա-ԱԿ», այլ ավելի արդիական՝ «Օսա-ԱԿՄ» մոդիֆիկացիայի զենիթահրթիռային համալիրներ, ընդ որում՝ 15 միավորով ավելի, քան նախատեսված է եղել նախկինում:

Պատրոն Դավոն Սերժ Սարգսյանի մտերիմն է

Այն, որ Թավշյա հեղափոխությունից հետո՝ նոր իշխանությունների օրոք, «Օսա» ԶՀՀ-ների մատակարարման գործարքը վերակնքվել է, ընդ որում՝ ավելի նպաստավոր պայմաններով, հաստատում է նաև  InfoPort.am-ը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ բուն գործարքի գինը նվազել է մոտ 4 տոկոսով, բացի այդ` մատակարարը այդ գումարով «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի փոխարեն պարտավորվել է ՀՀ բերել դրանց ավելի արդիական տարբերակները` «ՕՍԱ-ԱԿՄ»: Ավելացել է նաև մատակարարվող համակարգերի քանակը` մոտ 15-ով:

Ճիշտ է, հղում անելով իր աղբյուրին՝ InfoPort.am-ը այլ պատճառներ է նշում, թե ինչո՞ւ ՀՕՊ համակարգերի մատակարարման գործարքը Սերժ Սարգսյանի օրոք չի կայացել, բայց էլ ավելի հատկանշական է այն, որ ըստ կայքի՝ «Օսա-ԱԿ»-ների մատակարարման պայմանագիրը դեռևս 2010 թվականին նախաստորագրվել է այն նույն «ոմն Դավիթ Գալստյանի» հետ, որի մասին մի քանի օր առաջ խոսում էր այն ժամանակվա նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Եվ այս համատեքստում արժե ընդգծել, որ ըստ «Առաջին լրատվական»-ի փոքրիկ հետաքննության՝ գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ում Մինասյանը փորձում էր ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի ընկեր, իրականում եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը և վաղուց է ներգրավված զենքի առքուվաճառքի պրոցեսներում:

Ըստ ամենայնի, պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հենց Դավիթ Գալստյանի մասին էր խոսում՝ ասելով, թե ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող մի անձի՝ Հայաստան զենք բերելու համար:  Բայց սա չէ ամենակարևորը:

Ազգային անվտանգություն՝ հիմնարար առանձնահատկությունը

Իրականում այնքան էլ կարևոր չէ՝ Դավիթ Գալստյանը Փաշինյանի՞, թե՞ Սարգսյանի «մարդն» է կամ «մտերիմը»: Կարևորն այստեղ այս թեմայի՝ սպառազինությունների առքուվաճառքի հետ կապված այն հիմնարար առանձնահատկությունն է, որը երբեմն հաշվի չեն առնում որոշ անաչառ վերլուծաբաններ և դիտավորությամբ շրջանցում են որոշ պրոպագանդիստներ: Մեր այս պատմության մեջ, ի դեպ, երկու տեսակն էլ ներկայացված են:

Խոսելով նմանատիպ հարցերի շուրջ՝ մենք հաճախ մոռանում ենք, որ գործ ունենք ռազմական գաղտնիքներով պարուրված պաշտպանական ոլորտի, իսկ ավելի լայն առումով՝ ազգային անվտանգության խնդիրների հետ, որոնք լուծելու համար ոլորտի պատասխանատուները միջոցների մեջ խտրականություն չեն դնում և ոչ էլ ձևականությունների, ֆորմալությունների ետևից ընկնելու ժամանակ ունեն: Եվ դա նորմալ է ու հասկանալի ոչ միայն մեր պարագայում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ամենաժողովրդավարական պետություններում: Առավել ևս Հայաստանի պես բարդ աշխարհաքաղաքական և թշնամական պայմաններում գտնվող երկրի պարագայում, որն էքզիստենցիալ խնդիր ունի և որի համար ռազմական պաշտպանությունը գերառաջնահերթություն է, դա ոչ միայն նորմալ է, այլև միանգամայն արդարացված:

Մի՞թե մեծ նշանակություն ունի՝ սահմանին կանգնած զինվորը՝ հրաձիգ լինի, հրետանավոր թե զենիթային հրետավոր, կզինվի պետբյուջեից հատկացվա՞ծ, կոռուպցիոներներից վերականգնվա՞ծ, թե՞ օշֆորային գումարներով գնված կամ էլ ստվերային այլ ճանապարհներով հայթայթված սպառազինությամբ: Դա՞ է կարևոր, թե՞ այդ զինվորի, իր պահած դիրքի և իր թիկունքում գտնվող բնակավայրի անվտանգությունը:

Եվ պատահական չէ, որ իրականում հայկական զինուժի սպառազինության մեծ մասը բոլոր ղեկավարների օրոք էլ ներկրվել է ստվերային ճանապարհով և ամենայն հավանականությամբ՝ այդպես կշարունակվի նաև ապագայում: Մեզ հետ մասնավոր զրույցներում դա են փաստում ոլորտին քաջատեղյակ և պրոցեսին բավական մոտ կանգնած նախկին ու ներկա պաշտոնյաները: Ու սա լիովին բացատրում է մեր այս պատմության գլխավոր հերոսներից մեկի՝ «ոմն Դավիթ Գալստյանի»՝ տարօրինակ ու կասկածելի թվացող դերակատարումը թե՛ Սերժ Սարգսյանի օրոք և թե՛ Թավշյա հեղափոխությունից հետո: Այս իմաստով միանգամայն արդարացի է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի զարմանքն առ այն, որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունը, որոշ մարդկանց կարծիքով, չպետք է կապ ունենա զենքի միջազգային առքուվաճառքի հետ:

Ափսոս էր լեգենդը. մի սովորական սպեկուլյանտ

Այս ամենն, իհարկե, շատ լավ հասկանում է նաև ինքը՝ երկրի նախկին գլխավոր փեսան, ով Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նաև նախկին կոռուպցիոն համակարգի «պրոպագանդայի մինիստրն» էր: Եվ եթե նախկինում նա սիրում էր մնալ ստվերում և գործել կուլիսների ետևից, ապա հեղափոխությունից հետո նա փոխեց իր գործելաոճը՝ մտնելով հրապարակային դաշտ: Իսկ վերջին շաբաթներին հայ հանրությունը «փեսաուղերձների» շնորհիվ հնարավորություն ստացավ տեսնելու նախկին գլխավոր պրոպագանդիստին իր ողջ «հմայքով» ու քարոզչական պրիմիտիվ հնարքների գործիքակազմով:

Իհարկե, ափսոս էր լեգենդը: Սերժսարգսյանական վարչակարգում իր առաջադեմ, արևմտամետ հայացքներով, բարձր ինտելեկտով և ուրույն քաղաքական դիրքավորմամբ առանձնացող «գորշ կարդինալի» այն լեգենդը, որը շատ արագ հօդս ցնդեց, երևի թե, ֆեյսբուքյան առաջին իսկ տեսաուղերձից հետո: Բայց դա չէ էականը: Էականն այն է, որ նախկին իշխող վարչակարգի տարբեր ուժեր, տարբեր ներկայացուցիչներ, նրանց սպասարկող լրատվական-փորձագիտական շրջանակները վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են հանուն իրենց կամ իրենց հովանավորների դիրքերի վերականգնման կամ քրեական հետապնդումներից խուսափելու, իրենց ունեցվածքը փրկելու և ներկա կառավարության դեմ սև հակաքարոզչության նպատակով շահարկել նույնիսկ ազգային անվտանգությանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը և զենքի գնման կամ ներկրման հարցերը:

Միքայել Մինասյանը շատ լավ գիտի, որ թե՛ ռազմական ոլորտն ընդհանրապես և թե՛ սպառազինությունների գնման գործընթացները գլխավորապես փակ, գաղտնի ոլորտներ են, և դա մանիպուլյացիաների, սպեկուլյացիաների և քաղաքական շահարկումների, ստի ու կեղծիքի տարածման մեծ դաշտ է իր առջև բացում: Եվ եթե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հետ սերտորեն փոխկապակցված հեռուստաընկերության եթերում ստանձնում է Ադրբեջանի նախագահի «հեռավար» խորհրդականի դերը՝ ասելով, թե եթե ես լինեի Ալիևի տեղը՝ մի 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա, ապա ի՞նչն է արգելում կամ խանգարում հակափաշինյանական ճամբարի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի դիմելու էժանագին մանիպուլյացիաների և չափից ավելի պրիմիտիվ ու ընթեռնելի հնարքներով փորձելու համոզել հայ հանրությանը, թե իբր վարչապետը կապված է ոչ միայն «մաքսանենգ ծխախոտի արտահանման», «ադամանդի բիզնեսի» կամ այլ «մութ» գործարքների, այլև «զենքի անօրինական վաճառքի» հետ: Չէ՞ որ քաղաքական բարոյականության և ջենթլմենության սահմանները վաղուց արդեն հատված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում