Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արման Մուսինյան. Նրանց Հայաստանն ու Արցախը պետք չեն, եթե իրենք չեն իշխում

Նախագահ Տեր-Պետրոսյանի երեկվա անդրադարձին, ինչպեսև սպասելի էր, հաջորդեց նյարդայնացած արձագանքների մի ալիք։ Քաղաքականությամբ զբաղվող անձանց ու ուժերի մի իսկական «աստղաբույլ»։ Նյարդայնացածների ճնշող մեծամասնությունն էլ, բնականաբար, քաղաքական այն շրջանակների ներկայացուցիչներն ու սերտ համագործակցողներն էին, որոնք անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի հետ վարվում էին օտար նվաճողներին հարիր՝ կողոպտելով ու քամելով երկրի հարստությունը, խեղելով մեր պետական արժեքները։

Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ, որ տվյալ գործիչների ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այս ամենն անում է փորձառության պակասի, չպատկերացնելու կամ մոլորված լինելու պատճառով։ Հակառակը՝ իշխանության վրա հարձակման ինտենսիվությունն ու սերտ կոորդինացման առկայությունը վկայում են հստակ գիտակցված ու պլանավորված վարքագծի մասին։  Այդուհանդերձ, հասկանալով, որ մանրամասն որևէ բացատրություն նրանց հակապետական գործողություններում ոչինչ չի փոխելու,  առավել մանրամասն պարզաբանելու և զուգահեռելու անհրաժեշտություն կա՝  նրանց գործողությունների իրական մոտիվները մերկացնելու համար։

Եվ այսպես, հիմնական «հակահարվածը» Տեր-Պետրոսյանի ներկայացրած պարզագույն տրամաբանական շղթային՝ հետևյալ դրույթներն են։

1․ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պատերազմը, երկիրը գլորվում է անդունդ, ձախողվել են մյուս բոլոր ոլորտները, հետևաբար ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից։

Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ուրեմն, օրինակ 2016 թ․ ապրիլյանի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը  պետք է մի կողմ դնեին պատերազմի հանգամանքն ու լծվեին իշխանությանն օր առաջ հեռացնելու գործին։ Որովհետև․

–          Իշխանությունը ձախողել էր պատերազմի կանխատեսումը (դա նրանք ընդունեցին հետագա քայլերով),

–          Բանակը կռվում էր 80-ականների զենքով (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

–          Բանակի դիզվառելիքը գողացվել էր (ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն են),

–          800 հեկտար հող էինք կորցրել (Սերժ Սարգսյանի խոսքերն են),

–          Կոռուպցիան, հովանավորչությունը, ապօրինություններն ուղղակի խժռել էին ողջ պետական համակարգն ու զինված ուժերը (քաղաքական ուժերի ու հասարակության ճնշող մեծամասնության համոզմունքն էր)։

–          Ի տարբերություն ներկայի, երկրում առկա էր ոչ լեգիտիմ իշխանություն։

Հիմա փորձեք հիշել, թե նույն մարդիկ, ովքեր այսօր փրփրած հարձակվել են իշխանությունների վրա, ինչ դիրքորոշումներ են հայտնել այն օրերին։ Զարմանալիորեն կտեսնեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը հասարակությանը փորձում էր համոզել, որ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ։ Այսօր դրա հակառակն են անում։ Տարբերությունը մեկն է։ Նրանք այն օրերին կամ իշխանություն էին կամ մերձիշխանական շրջանակներում։ Հետևաբար, նրանց մոտիվը բացառապես անձնական էր և է, այլապես նույնպիսի դիրքորոշում կունենային նաև այսօր և միշտ՝ անկախ իրենց կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից։ Իսկ մի քանի գործիչներ այս պարզ ճշմարտությունն այդպես էլ ունակ չեղան ընկալել ոչ Ապրիլյանի ժամանակ, ոչ էլ այսօր։

Ապրիլյանի քառօրյայի ժամանակ Արցախի ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արշավիր Ղարամյանը գրել է․ «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից»:

Հարգարժան պարոն Ղարամյան, եթե նույնիսկ առաջնորդվենք Ձեր առաջարկած տրամաբանությամբ և նույնիսկ ընդունենք, որ կորոնավիրուսի պատերազմի ընթացքում, ինչ-որ մի պահի իշխանությունը տանուլ է տվել մի մարտ (պատերազմը դեռ չի ավարտվել, չէ՞), ապա Ապրիլյանի օրերին քաղաքական ուժերը պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, բարձրագույն ղեկավար կազմի, այդ թվում՝ Ձեր հրաժարականը։ Օր առաջ։ Հեռացնեին, կամ որ ավելի ճիշտ է՝ տապալեին օրվա իշխանությանը։ Վերը նշված պատճառներով։ Սա՞ է Ձեր ուզածը։

Մի՞թե պարզ չի, որ պատերազմի ժամանակ իշխանության որակի մասին գնահատականներն ու դրանցով պայմանավորված պայքարը միայն վնասում են Հայաստանին ու Արցախին։ Հայրենական պատերազմի առաջին երկու տարիներին սովետական բանակը մարտը մարտի հետևից տանուլ էր տալիս։ Բրեստ, Կիև, Խարկով, Ղրիմ, Հյուսիսային Կովկաս և այլն։ Ինչպե՞ս անձամբ Դուք կվարվեիք այն մարդկանց հետ, որոնք այդ օրերին կոչ կանեին համախմբվելու և հեռացնելու սովետական իշխանությանը։ Ի՞նչ անուն կտայիք և ի՞նչ անձնական ճակատագիր կմաղթեիք նրանց։ Նույնիսկ ավելորդ եմ համարում զուգահեռ անցկացնել Արցախյան պատերազմի հետ։ Դուք տեղյա՞կ եք պատմության մեջ գոնե մեկ պատերազմի, որտեղ միայն հաղթական մարտեր են արձանագրվել։

Մենք տեսել ենք պատերազմի ընթացքում տապալված իշխանություններ, և թե ինչ հետևանքներ են ունեցել դրանք տվյալ երկրների համար։ 90-ականների Վրաստանն ու Ադրբեջանը՝ Ձեզ օրինակ։ Էլչիբեյը, Հուսեյնովը, ի բարեբախտություն մեզ, համարում էին, որ Ադրբեջանի այդ պահի ղեկավարությունը ձախողել է պատերազմը, ու պայքար սկսեցին նրանց դեմ՝ կրկին ի բարեբախտություն մեզ։ Ավելորդ եմ համարում հիշեցնել նաև, որ այսօրվա հակաիշխանական հարձակման մաս կազմող գործիչներից ու ուժերից շատերը նույնը փորձում էին անել Հայաստանում՝ Արցախյան պատերազմի ամենածանր օրերին։

2․ Տեր-Պետրոսյանը նախ պետք է սթափության կոչ աներ իշխանությանը։

Պատերազմական իրավիճակում իշխանության հետ պայմանների լեզվով խոսելը ոչ այլ ինչ է, քան սակարկություն պետության անվտանգության հաշվին։ Դու պիտի անես քո՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՐՎԱԾԵԼՈՒ քայլն ԱՆԿԱԽ ամեն ինչից։ Դու կարող ես զզվել իշխանություններից, ատել նրանց, համարել որ նրանք վարում են կործանարար քաղաքականություն։ Քո այդ համոզմունքը կարող է լինել ճշմարիտ կամ ոչ։ Էական չէ։ Բայց եթե քո ելակետը պետության շահն է ու նրա անվտանգության չխաթարումը, դու չես կարող պատերազմական շրջանի իշխանության հետ համախմբումը պայմանավորել նրա որակով։ Այն պարզ պատճառով, որ ցանկացած երկրում՝ որևէ քաղաքական ուժ որ իշխանության չէ, ամենաբացասական ու ամենակարծր կարծիքն ունի իշխող ուժի մասին։ Հենց համախմբման իմաստն այն է, որ մի կողմ ես դնում քեզ համար ճշմարիտ համարվող կարծիքն ու համախմբվում մի իշխանության հետ, որին համարում ես չարիք (կրկին՝ ճշմարիտ, թե ոչ, էական չէ)։ Եթե լավ կարծիքի լինեինք իշխանության մասին, համախմբման գաղափարն ինքնին իմաստ չէր ունենա։

Ամփոփելով՝ նորից կրկնեմ։ Պատրանքներ չկան, որ այս պարզագույն բացատրությունները բան են փոխելու այս ուժերի վարքագծում։ Այն պարզ պատճառով, որ այս լալահառաչ հայրենասիրության, պետության և քաղաքացիների նկատմամբ արտահայտվող հոգատարության քողի տակ թաքնված է նրանց հիմնական նպատակը՝ իշխանությանը տիրանալը։ Լինի դա կորոնավիրուսից մահացած հազարավոր քաղաքացիների գնով, թե Արցախն ու Հայաստանը փուռը տալու գնով, էական չէ։ Երկու ճակատ (Արցախ ու կորոնավիրուս) ունեցող Հայաստանի  դիմաց այս ուժերն ու գործիչները բացում են երրորդ ճակատը։ Հայաստանն ու Արցախը նրանց պետք չեն, եթե իրենք չեն իշխում։ Սա է այսօրվա հարձակման մասնակից քաղաքական ուժերի ու գործիչների գործունեության իրական դրդապատճառը։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ում հետ գործ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում