Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ

Թուրքիայում իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և նախագահ Էրդողանի իշխանության հիմքերը խարխլվում են։ Ընդդիմությունն ու Էրդողանի նախկին մտերիմների՝ նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեդ Դավուդօղլուի հիմնադրած կուսակցություններն ավելի հաճախ են խոսում արտահերթ ընտրությունների մասին։ Փաստորեն, վերջիններս կոալիցիա են կազմել և իրենց կողմն են ձգում հենց իշխող կուսակցության ընտրողներին։ Ավելին, AKP—ի անդամ որոշ հայտնի գործիչներ՝ խորհրդարանի անդամներ, միանում են նորաստեղծ կուսակցություններին։ Անգամ հնարավոր է, որ Թուրքիայի խորհրդարանում ստեղծվի նորաստեղծ կոալիցիայի խմբակցություն։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տնտեսական համակարգը ևս տարբեր պատճառներով վատթարացման միտում ուներ մինչև կորոնավիրուսի համավարակը, իսկ արդեն դրա հետևանքներով պայմանավորված, փորձագետների կարծիքով, այդ երկրի տնտեսության հիմքերն էլ օր օրի երերուն են դառնում։ Ոչ միայն որևէ ներդրում չի կատարվում, այլև կապիտալի մեծ արտահոսք է արձանագրվում։ Ազգային արժույթի արժեզրկումն ավելի է խորացել համավարակի պայմաններում, ինչը կասեցնելու նպատակով պետական բանկերը ֆինանսական շուկա են ներարկել 600 միլիոն դոլար, ինչի արդյունքում այն ներկա դրությամբ հարաբերականորեն դոլարի նկատմամբ կայունացել է։

Մինչդեռ, մասնագետների կարծիքով, եթե Անկարային չհաջողվի արդյունավետ միջոցառումներով կասեցնել ազգային արժույթի արժեզրկումը, ապա այս հարցում մեծ կորուստ կունենա արդեն ընթացիկ տարվա ամռանը։

Ստեղծված իրավիճակից ուշադրությունը շեղելու նպատակով, ըստ երևույթին, Անկարան ձգտում է ամեն գնով հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում։ Հանգամանք, ինչի արդյունքում Էրդողանն առնվազն ժամանակ կշահի, որպեսզի ելքեր փնտրի գերծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այս առնչությամբ, թերևս, Էրդողանը մեծ խաղադրույքներով հույսեր է կապում Լիբիայում հաղթանակ գրանցելու հետ։

Երկիր, որտեղ ներքին բախումներն 9 տարի է, ինչ շարունակվում են և գլխավորապես պայմանավորված են օտարերկրյա շահերի հակընթացություններով՝ հիբրիդային բնույթ կրելով, իսկ 2014—ից ի վեր այստեղ երկիշխանություն է տիրում։

Սակայն Լիբիայի հակամարտության մեջ առավելապես ներքաշված է Թուրքիան, որը բազմակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերել Արևելքին՝ վարչապետ Ֆաիզ Սարաջին, այդ թվում՝ Սիրիայի պատերազմի թոհ ու բոհում կոփված ու վարժեցված 10 հազար սիրիացի զինյալով։ Բացի այդ, Տրիպոլիի երկինքը վերահսկել են թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Հանգամանք, ինչի արդյունքում Տրիպոլին լուրջ հաջողություններ է արձանագրել, ինչը արաբ վերլուծաբան Աբդուլբարի Ատունը համարում է «Էրդողանի հաղթանակը»։ Մայիսի 5—ին Անկարայում Էրդողան—Սարաջ հանդիպումը, ինչպես նշում է Ատունը, հաջողության նշումն էր և ապագա ռազմական գործողություների քննարկումը։ Ըստ ԶԼՄ—ների՝ պետք է վերահսկողություն սահմանեն Թարհունահ քաղաքի վրա, ինչպեսեւ առաջ շարժվեն ու հասնեն վերջնական հաղթանակի՝ իշխելով ողջ Լիբիայի վրա։ Անկարայում Էրդողան—Սարաջ համատեղ մամուլի ասուլիսին վերջինս հայտարարել է, թե պատերազմը շարունակվելու է մինչև ողջ Լիբիայի «ազատագրումն» ու այդ երկրի «ժողովրդավարությանն» սպառնացողների վերջնական ոչնչացումը։

Միաժամանակ նա շեշտել է, թե հակառակ կողմի հետ բանակցություն չի լինելու։ Սարաջը նաեւ Էրդողանին շնորհակալություն է հայտնել Լիբիային ու նրա ժողովրդին աջակցելու, ինչպես և երկրի օրինական կառավարությանը պաշտպանելու համար։

Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Մեջերկրականի ափերին նավթի ու գազի արդյունահանության արտոնություն ստանալ Լիբիայից, ինչը, անշուշտ, խիստ կարևոր է ոչ միայն տնտեսական առումով։ Ահա թե ինչու նա անդրադարձել է նաև այդ հարցին՝ շեշտելով, թե պետք է կանխել Լիբիայի ժողովրդին պատկանող նավթի ապօրինի վաճառքը։ Թեև առերևույթ թվում էր, թե Լիբիայի հարցում Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ համաձայնության գալ, սակայն որոշ վերլուծաբաններ խոսում են Լիբիայում ռուս—թուրքական համաձայնության մասին։ Սակայն հազիվ թե դա հանգեցնի Լիբիայի հարցի կարգավորմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում