Վրացական մասնագետները ուկրաինական բանակի համար կնախապատրաստեն լեռնահետևակային ստորաբաժանումներ: Ինչպես հաղորդում է Ուկրինֆո-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխոյիլ Եժելը: Նրա խոսքերով, Վրաստանում գոյություն ունի շատ լավ կենտրոն, որը մասնագետներ է պատրաստվում լեռնային պայմաններում ռազմական գործողություններ վարելու համար: Ծրագրի իրագործումը կսկսվի 2011թ.: Եժելը նաև հայտնել է, որ հնարավորություն կա վրացական մասնագետներին ուկրաինական բուհերում ուսուցանելու: Սակայն դրա վերաբերյալ դեռ համաձայնություն չկա: