Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (GNA) ուժերը հարվածել են Խալիֆա Հաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակ (LNA) կազմավորմանը Սիրտե նավահանգստային քաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Al-Masdar-ը ՝ վկայակոչելով LNA-ի ներկայացուցիչին:
Ըստ գնդապետ Մուհամմադ Կանունի՝ օդային ուժերը հինգ ավիահարվածներ են հասցրել ռազմական մեքենաներին, այդ թվում` ԱՄԷ-ի կողմից ուղարկված «Հաֆթարի ահաբեկիչներին ու վարձկաններին»:
Լիբիայում ներկայում զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը (GNA), որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը, և «արևելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրահաման Աթ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանը աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: