Մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ ֆեմոտիդինը, որ օգտագործվում է այրվածքներ բուժելու համար, կարող է օգնել կորոնավիրուսային վարակի բուժմանը: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են Gut ամսագրում:
«Առանց դեղատոմսի տրվող ֆամոտիդինը հնարավոր թերապիա է COVID-19-ի համար»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Փորձարկման շրջանականերում կորոնավիրուսով վարակված 10հիվանդի տրվել է բարձր դեղաչափով ֆոմոտիդին: Բոլոր հիվանդները ոչ միայն թեթև են տարել դեղամիջոցի ընդունումը, այլև նրանց վիճակը բարելավվել է:
«Ախտանիշները թեթևացել են ֆամոտիդին և թթվածին ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- ասվում է հաշվետվության մեջ:
Այնուամենայնիվ, ինչպես գրում են գիտնականները, ֆոնոտիդինի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործում դեռևս հնարավոր չէ հաստատել՝ առկա տվյալների բացակայության պատճառով: