Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Ծառուկյանի կարծիքը հիմնված է նախկին հիշողությունների վրա, երբ համագործակցում էր ՀՀԿ-ի հետ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությանն ուղղված հայտարարությունը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նախկինում այդպիսի հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում:

Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ծառուկյանի հայտարարությունը: Անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց. «ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը կարծում եմ, որ հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ երկար տարիներ: Եվ նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների և ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում սա այդ դեպքը չէ»:

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափ ուրախալի էր: «Այն, ինչ որ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց նա ու նշեց՝ իսկ մնացածը ճաշակի և քաղաքական հիշողության, բնազդների հարց է:

Նա շեշտեց՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Սիմոնյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանը կարծում է, որ այն ուժերը, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, հանրապետականները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, բոլորը պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու: Սիմոնյանը նշեց.

«Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»:

ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի եղել, չկա և չի կարող լինել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում