Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Հայաստանում կբացվի «Կալաշնիկովի» արտադրություն. լավ լուր Հայաստանի տնտեսությա՞ն, թե՞ ռազմարդյունաբերության համար

Տեղեկությունները, թե ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը շուտով համանուն ինքնաձիգների արտադրության մասնաճյուղ է բացելու Հայաստանում, վաղուց են շրջանառվում հայկական մամուլում: Այս շաբաթ այդ լուրերը վերջնականապես հաստատվեցին: Հուլիսի սկզբներին Հայաստանում՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, կբացվի համապատասխան ձեռնարկություն, որտեղ զրոյից կսկսեն հավաքել ռուսական (սովետական) լեգենդար «Կալաշնիկով» ինքնաձիգի մոդելներից մեկը՝ АК-103-ը, ընդ որում՝ բավական մեծ խմբաքանակներով: Տարեկան հավաքվելու է մինչև 50.000 միավոր հրաձգային զենք: Ինքնաձիգի պատրաստի մասերը բերվելու են Երևան և այստեղ տեղի է ունենալու զենքի հավաքման գործընթացը: Սակայն նախագծի հեղինակներն ասում են, որ ժամանակի ընթացքում կտեղայնացվի նաև զենքի մասերի արտադրությունը և Հայաստանում սկսվի «Կալաշնիկով» ինքնաձիգների ամբողջական արտադրություն: Իհարկե, ռազմական փորձագետները խիստ կասկածում են, որ ռուսական կողմը հայկական կողմի համար կբացահայտի զենքի բոլոր մասերի պատրաստման տեխնոլոգիաները: Բայց դա չէ հարցը: Հարցն այն է, թե «Կալաշնիկովի» արտադրության հիմնումը Հայաստանում ի՞նչ կտա մեր բանակին և մեր երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը:

Պայմանագրի կնքման պրոցեսը

Հայտնի է, որ Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը 2018 թ. օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրել էին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով» նոր АК-12 և АК-15 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Համենայն դեպս, այդպես էր այն ժամանակ իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Իսկ եթե ավելի ստույգ լինենք՝ 2018-ի օգոստոսին Մոսկվայում ստորագրվել էր պայմանագրի նախագիծը, որից հետո այն անցել էր համաձայնեցման և վավերացման բոլոր գործընթացները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը՝ ընդունված 2019 թ. օգոստոսին, որից հետո Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը պայմանագիր կնքելու համաձայնություն է տվել: Եվ երբ իրավական ու տեխնիկական բոլոր հարցերը լուծվում են, 2020 թ. մայիսի 15-ին Դավիթ Գալստյանի «Նեյտրոն ԳԱՄ» ընկերությունը և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը համագործակցության պայմանագիր են կնքում 10 տարի ժամկետով: Հենց այս պայմանագրի հիման վրա էլ հիմնվում է հայաստանյան այն ձեռնարկությունը, որտեղ պետք է հանրահայտ «Կալաշնիկովի» ինքնաձիգներ հավաքեն:

Առաջին փուլում կհավաքեն, երկրորդ փուլում կսկսեն արդեն արտադրել

Այս շաբաթ մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են ձեռնարկություն և այնտեղ տեղեկացել, որ գործարանը բացվելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գորդիենկոն: Վերջինս լրագրողներին ասել է, որ գործարանը գրեթե զրոյից է կառուցվել ու 2020 թ. հուլիսի սկզբին արդեն կբացվի։

Ներկայացուցչի խոսքերով՝ ռազմարդյունաբերական գործարանում զրոյից АК-103 մոդելի ինքնաձիգներ են հավաքելու: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակիցն է հաղորդում՝ սկզբնական շրջանում ավտոմատի մասերը Ռուսաստանից են մատակարարվելու, բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։

«Արդեն ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանից պահեստամասեր ստանալու ու տեղում զենք հավաքելու համար։ Ամեն ինչ արվում է ռուսական տեխնոլոգիաներով։ Սա՝ առաջին փուլում։ Երկրորդ փուլում մտադիր ենք առանձին լիցենզիա ստանալ ու Երևանում մասերն արտադրել։ Սկզբում համեմատաբար պարզ մասերը կսարքենք, հետո արդեն կանցնենք ավելի բարդին», – ասել է Գորդիենկոն։

«Նեյտրոն» ընկերության ներկայացուցիչը, ի դեպ, նաև տեղեկացրել է լրագրողներին, որ ավտոմատների հավաքման արտադրամասի հարևանությամբ կառուցվում է առանձին կորպուս, որտեղ բանակի համար ջերմատեսիլ սարքեր են թողարկելու։

АК-103. Տակտիկա-տեխնիկական բնութագիր (ТТХ)

Նախ մի քանի բառով անդրադառնանք АК-103-ի տակտիկա-տեխնիկական բնութագրին և հրաձգային այս զինատեսակի հնարավորություններին: 103-րդ սերիայի «Կալաշնիկովը» նախագծվել է 1994 թվականին և սպառազինության է ընդունվել Ռուսաստանում 1995-ին: «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացրած տակտիկա-տենխնիկական բնութագրում նշվում է, որ АК-103 ինքնաձիգը անհատական զենք է՝ նախատեսված բանակային և հատուկ ստորաբաժանումների համար:

Այսպիսով, АК-103-ի տեխնիկական հիմնական տվյալներն են՝

  • Փողի տրամաչափը՝ 7,62 մմ
  • Փողի երկարությունը՝ 415 մմ
  • Ընդհանուր երկարությունը՝ 705 մմ
  • Զենքի քաշը առանց փամփուշտների՝ 6 կգ
  • Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով՝ 1 կգ
  • Պահեստատուփի տարողությունը՝ 30 փամփուշտ
  • Փամփուշտի տեսակը՝ 7,62×39 մմ
  • Փամփուշտի քաշը՝ 2 գ
  • Կրակային ռեժիմներ՝ մենահատ և ավտոմատ
  • Մարտական արագաձգություն. 40 (մենահատ կրակոց) կր/ր
  • Մարտական արագաձգություն. 100 (ավտոմատ կրակոց) կր/ր
  • Հրաձգության տեմպ՝ 600 կր/ր
  • Գնդակի սկզբնական արագություն՝ 715 մ/վ
  • Նշանառու հեռավորություն՝ 1000 մ
  • Նշանոց՝ կարգավորվող, բաց

Ինքնաձիգն ունի հնարավորություն՝ օպտիկական և գիշերային նշանոցների ամրացման, ինչպես նաև համապատասխան հարմարանք՝ 40 մմ-անոց նռնականետ կամ սվին դանակ ամրացնելու համար:

Լավ լուրեր և կարևոր հարցեր

Անշուշտ, այն, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը, չնայած վերջին շրջանում որոշ հայաստանյան ուժերի կողմից պարբերաբար իրականացվող տեղեկատվական դիվերսիաներին, այնուամենայնիվ, խորանում է, շատ լավ լուր է Հայաստանի ռազմական անվտանգության ամրապնդման տեսանկյունից: Այն, որ Հայաստանում նման խոշոր ձեռնարկություն է բացվում, որտեղ, ինչպես Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան է հայտնել, տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ է հավաքվելու, շատ լավ լուր է առաջին հերթին Հայաստանի տնտեսության համար: Իսկ եթե հետագայում, ինչպես ձեռնարկության ղեկավարությունն է խոստանում, տեղայնացվի նաև զենքի մասերի արտադրությունը և Հայաստանում սկսվի АК-103-ի կամ այլ մոդելների ամբողջական արտադրություն, ապա դա կարող խթանել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի ռազմական և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Բայց բոլոր դեպքերում այս թեմայի առնչությամբ մի քանի կարևոր հարցեր են առաջանում, որոնք պարզաբանման կարիք ունեն: Օրինակ՝ ինչո՞ւ ի վերջո որոշվեց Հայաստանում հավաքել ոչ թե ավելի նոր սերնդի АК-12 կամ АК-15, ինչպես նշվում էր սկզբում, այլ АК-103 տեսակի ինքնաձիգներ:

«Կալաշնիկովի» որոշ տեխնոլոգիաներ կմնան

Ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը ասում է, թե իրեն էլ է նույն հարցը հետաքրքրում, քանի որ մոտ մեկ-մեկուկես տարի առաջ, երբ քննարկվում էր այս հարցը, խոսքը վերաբերում էր АК-12-ին և АК-15-ին:

«Այս հարցն ինձ հետաքրքրում է այն պատճառով, որ АК-12-ը և АК-15-ը համարվում են «Կալաշնիկով» ինքնաձիգի վերջին մոդիֆիկացիաները, իսկ 103-ը արդեն ոչ վերջինն է», –«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը՝ շարունակելով. «Իսկ ինչ վերաբերում է արտադրությանը, որքանով հասկացա՝ այս պահին Հայաստանում կատարվելու է միայն զենքերի հավաքում, արտադրության մասին ոչ մի խոսք չկա: Այսինքն՝ պատրաստի մասերը բերվելու են Հայաստան, Հայաստանում տեղի է ունենալու զենքի հավաքման գործընթացը: Այսինքն՝ զենքը հավաքված է լինելու Հայաստանում, բայց ոչ արտադրված է լինելու Հայաստանում»:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ տարբերություն կա Հայաստանում հավաքված լինելու և Հայաստանում արտադրված լինելու միջև, Հրաչ Պետրոսյանցը ասում է. «Նախ սկսենք թեկուզ աշխատանքային ուժի ներգրավումից: Հետո, որակի առումով, բավական մասեր կան, որոնք տեխնոլոգիական որոշակի առանձնահատկություններ և գաղտնիքներ են պարունակում: Օրինակ՝ ի՞նչ տեխնոլոգիայով են ստանում ինքնաձիգի փողը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը շուտով մեզ էլ կտա այդ տեխնոլոգիան: Հավանաբար: Դա իմ կարծիքն է: Զենքերի պատրաստման առումով տեխնոլոգիական գաղտնիքի խնդիրը կա: Ու հիմա մենք դառնում ենք զուտ հավաքող, այսինքն՝ մենք բոլոր մասերը ստանում ենք, հավաքում ենք… Ճիշտ է, կարծեմ, հայտարարության մեջ նշվում էր, որ հետագայում կարող է՝ նաև անցնեն տեղում արտադրության, բայց կարծում եմ՝ դա կրկին ամբողջին չի վերաբերի: Ես այդպես եմ կարծում: Ռուսական կողմի քաղաքականությունն այնպիսին է, որ հենց կոնկրետ փողի ստացման տեխնոլոգիան որևէ մեկին այդպես էլ չեն ասել, դրա աշխարհի բազմաթիվ երկրներում արտադրվում է «Կալաշնիկով», բայց դրանց բոլորի ամենամեծ խնդիրը հենց փողն է, որը այլ տեխնոլոգիաներով է պատրաստված և, ի վերջո, զիջում է ռուսական «Կալաշնիկովին»: Հիմնականում սա է: Տեսնենք՝ ինչ կլինի»:

Շահառուն լինելու է նաև հայկական բանակը

Այսպիսով, ինչպես Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչն է հաղորդել «Ինտերֆաքսին», հայաստանյան ձեռնարկությունը տարեկան հավաքելու է մինչև 50.000 միավոր АК-103 տեսակի ինքնաձիգներ:

Բայց ի՞նչ նպատակներով է կազմակերպվում այս արտադրությունը՝ կոմերցիո՞ն, թե՞ ռազմաքաղաքական: Ո՞ր երկրների բանակներին են АК-103-ները մատակարարվելու կամ վաճառվելու: Ամենակարևորը՝ ՀՀ Զինված ուժերին նոր «Կալաշնիկով» ինքնաձիգներից մատակարարվելո՞ւ է:

Ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը դժվարանում է պատասխանել այս հարցին, քանի որ չունի համապատասխան ինֆորմացիա, և կարծում է, որ ավելի ճիշտ կլինի՝ մեր պատկան մարմինները պատասխանեն այդ հարցին:

«Ինձ թվում է՝ եթե զուտ կոմերցիոն, բիզնես տեսանկյունից նայենք, ապա, կարծում եմ, այդ գործարանը մեր Պաշտպանության նախարարությանը չի պատկանելու, և հետևաբար, եթե ուզում ես ինչ-որ բան՝ պետք է գնում կատարես: Իհարկե, պարզ է, որ տվյալ դեպքում գինը պետք է, որ ավելի ցածր լինի շուկայականից: Սա իմ կարծիքն է, բայց թե իրականում ինչպե՞ս կլինի՝ ավելի շուտ մեր համապատասխան մարմինները պետք է պատասխանեն»:

Ի դեպ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն արդեն պատասխանել է հարցին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ռազմինֆոյի» հետ զրույցում ասել է, որ Հայաստանում հուլիսին բացվող «Կալաշնիկով» գործարանի արտադրանքի շահառուն է լինելու նաև Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այլ խոսքերով՝ АК-103 ինքնաձիգները կարտադրվեն նաև հայկական բանակի համար:

Տնտեսական զարգացման խթան

Հրաչ Պետրոսյանցն էլ իր հերթին ընդգծում է՝ շատ լավ է, որ Հայաստանում նման գործընթացներ են սկսվել, և սա կարելի առաջին քայլը համարել մեր ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ: Բայց մյուս կողմից նաև ավելացնում է՝ եթե «Կալաշնիկովի» արտադրությունը կամ հավաքումը առաջին հերթին մեր Պաշտպանության նախարարության կարիքների համար չի լինելու, ապա «Կալաշնիկովի» ձեռնարկության հիմնումը Հայաստանում ավելի շատ մեր երկրի տնտեսության զարգացման խթան կարող է դառնալ, քան թե ռազմարդյունաբերության զարգացման կամ ռազմական անվտանգության ամրապնդման:

Ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար՝ ռազմական գիտություններ

Իսկ ինչ վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցին՝ Հրաչ Պետրոսյանցը մեզ հետ զրույցներից մեկի ընթացքում ասել էր, որ ռազմարդյունաբերության զարգացման համար առաջին հերթին պետք է ռազմական գիտությունները զարգացնել: Իսկ ռազմական գիտությունները միայն տեխնիկական գիտությունները չեն: Եվ եթե ռուսական ինչ-որ ընկերություն է գա և սկսի Կալաշնիկովի ինքնաձիգեր արտադրել մեր երկրում՝ դա դեռ ռազմարդյունաբերություն չէ:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բացը անվտանգության ոլորտում հենց ռազմական գիտություններն են, որոնք մղված են ամենավերջին պլան: Ավելի ճիշտ՝ ոչ թե ամենավերջին պլանում են, այլ ընդհանրապես գոյություն չունեն… Դրանց հանդեպ ոչ թե անտարբերություն է, այլ ընդհանրապես վերաբերմունք չկա: Կարող է՝ միայն հայտարարություններում հանդիպենք, որ «մենք ուզում ենք զարգացնել ռազմարդյունաբերությունը»: Բայց ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար պետք է ռազմական գիտություններ զարգացնել: Ռազմարդյունաբերություն կլինի այն դեպքում, երբ մենք ունենանք գործարան, որը կունենա իր գիտական մշակման բաժինը, որտեղ կոնստրուկտորները կսկսեն նախագծել, ենթադրենք, ինչ-որ հրթիռներ և արտադրել: Ռազմարդյունաբերությունը դա է», – ասել էր փորձագետը:

Հիմա էլ նա նույնն է կրկնում՝ ընդգծելով, որ մենք առաջին հերթին պիտի ունենանք մեր սեփական ռազմական գիտությունը, որն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը, օրինակ՝ ի՞նչ զինատեսակներ և զինտեխնիկա է պետք մեր զինված ուժերին կամ այս կամ այն զորատեսակը ստեղծելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:

«Չեմ կարծում, որ նմանատիպ գործարաններում, որտեղ տեղի է ունենալու զուտ հավաքման պրոցես, և թղթի վրա կայացրած որոշումներով մենք կունենանք ռազմական արդյունաբերություն: Ես միշտ նշել եմ, որ ռազմական իրական արդյունաբերություն ունենալու համար, նախ, պետք է ռազմական գիտության զարգացում: Եթե ռազմական գիտության զարգացում չունենք, ապա ռազմարդյունաբերության բարձր մակարդակի զարգացման մասին խոսելը դեռ շատ շուտ է: Մենք Հայաստանում չունենք ռազմագիտական խորհուրդ, և խնդիրները շատ մեծ են, մենք ունենք բավական մեծ բաց այս դաշտում:

Ռազմական գիտության զարգացման մասով փոքրիկ օրինակ բերեմ: Ռազմագիտության կարևոր բաժիններից մեկը, գիտություններից մեկը՝ որպես այդպիսին, ռազմարվեստն է: Այսօր նույնիսկ լայն հասարակության մեջ շատ են խոսում հիբրիդային պատերազմի մասին՝ որպես առանձին պատերազմի տեսակի: Եվ հենց ռազմարվեստի ուսումնասիրության օբյեկտ է հանդիսանում այն, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ պատերազմը, ի՞նչ է գծային պատերազմը, ի՞նչ է ոչ գծային պատերազմը, կոնվենցիոնալ, ոչ կոնվենցիոնալ պատերազմները: Այս ամենը ռազմական գիտությամբ է մշակվում: Եվ երբ ռազմական գիտությունը որոշ բաներ մշակում է՝ նաև տեղում հենվում է, թե ռազմատեխնիկական գիտությունը իրեն ի՞նչ է տալիս, այսինքն՝ մեր ռազմական գիտությունը որքանո՞վ է հոգում մեր սեփական կարիքները, մենք ռազմական տեխնիկայի և սպառազինության ինչպիսի՞ մոդելների վրա կարող ենք հենվել կամ այս կամ այն գործողությունը կատարելու համար մեզ ի՞նչ զինատեսակներ են պետք: Եվ երբ ռազմարվեստն արդեն տվեց իր որոշակի եզրահանգումը՝ ռազմատեխնիկական պլանավորումը պետք է արդեն բերի, որ մեզ պետք է նմանատիպ տեխնիկա և սպառազինություն, դա էլ իր հերթին պետք է գնա ռազմարդյունաբերական ոլորտի այն գործարանները, որտեղ գիտական բաժնում պետք է ուսումնասիրեն դա, հասկանան՝ ինչքանո՞վ է հնարավոր, և գյուտերի, նորարարությունների և այլնի տեսքով ստեղծվեն նոր տեխնիկական սպառազինության մոդելներ:

Հետո այդ ամբողջ շղթան նորից հետ է գնում ռազմական գիտության համապատասխան մարմիններ, այնտեղ նայում են, դաշտային փորձարկումներ են իրականացնում և տեխնիկայի, սպառազինության՝ զորավարժությունների ընթացքում իրականացվող փորձարկումներից հետո հասկանում են՝ մեզ դա պե՞տք է, թե՞ ոչ:

Իհարկե, այս ամենը շատ ժամանակատար: Բայց այդ ժամանակատարությունն է այսօրվա ռազմական լավագույն ներուժ ունեցող երկրներին բերել-հասցրել այս մակարդակին: Լինի Ռուսաստանը, Գերմանիան թե Ամերիկայի Միացյալ Նահանգները: Իհարկե, կան ռազմական գիտության զարգացման տարբեր ուղղություններ: Կա խորհրդային դպրոցը, կա եվրոպականը և կա ամերիկյանը: Յուրաքանչյուրն իր մոտեցումներն ունի: Նույն կերպ մենք, նախ, պետք է ստեղծենք այդ գիտությունը մեզ մոտ, հետո սկսենք մշակել ու հասկանալ՝ ինչպե՞ս է զարգանալու դա և մեզ ի՞նչ է պետք: Օրինակ, արդյո՞ք մեզ պետք են տիեզերական զորքեր, թե՞ պետք չեն: Մեր սեփական ռազմական գիտության մարմինը ինքը պետք է դրա պատասխանը տա, ոչ թե լինի այն պատկերը, որ կա այսօր: Ասենք, բացում ես մամուլը ու տեսնում ես հազար ու մի վերլուծություն ու մեկնաբանություն այս թեմայով: Բոլորը մասնագետներ են ու բոլորն իրենց պարտքն են համարում որոշելու՝ «մեզ սա է պետք», «մեզ սա է պետք», «մեզ սա է պետք»: Գիտությո՛ւնը պետք է տա դրա պատասխանը՝ պե՞տք է դա մեզ, թե՞ ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում