Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Թավշյա հեղափոխության նպատակների իրականացման ու արժեքների իրացման գործում առկա են լուրջ խոչընդոտներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

-Պարոն Արիստակեսյան, ինչպես եք գնահատում հետհեղափոխական Հայաստանում տնտեսական իրավիճակը։ Ի՞նչ խնդիրներ են նկատվում տնտեսության զարգացման ճանապարհին։

-Հայաստանի կայացման կարևորագույն մարտահրավերներում՝ գործադիր ու օրենսդիր իշխանությունների համակարգում տեղի ունեցած լուրջ փոփոխություններին պետք է հաջորդեին հայտարարված տնտեսական հեղափոխության իրականցմանն ուղղված  ակտիվ գործողությունները։ Ցավոք Թավշյա հեղափոխության նպատակների իրականացման ու արժեքների իրացման գործում առկա են լուրջ խոչընդոտներ։ Եւ դրանցից 1-ին հերթին լուրջ խոչընդոտներ են դատական իշխանության բարեփոխման գործում առկա լուրջ բացթողումներն ու իրավիճակը,  4-րդ իշխանության ոլորտում առկա ակնհայտ խոչընդոտները։ Այս խոչընդոտներին գումարվել են նաև հետևյալ ճգնաժամերը կամ խոչընդոտները․

Կառավարման ճգնաժամը, երբ հեղափոխական ուժը ստանալով իշխանության կարևորգույն 2 լծակները՝ գործադիր և օրենսդիր, չկարողացավ ողջ արդյուանվետությամբ օգտագործել դրանք երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումներում ներառական փոփոխություններ իրականացնելու հարցում։ Նոր իշխանավորները եկան իշխանության չունենալով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոչ միայն լուրջ ծրագիր, այլև՝ հայեցակարգ։ Այդ պարագայում ակնհայտորեն տիրում էր իրավիճակային կառավարում։ Ընդ որում, այդ ժամանակահատվածը պետք  է բաժանել 3 փուլի․

փուլ 1-ին․ Թավշյա հեղափոխության հաղթանակից մինչև 2018 թ․ ավարտը, երբ գործադիրը գործում էր գործող նախկին օրենսդիր իշխանության խանգարիչ մամլիչի տակ և դրա կողմից ընդունված պետական բյուջեի ու տնտեսական ծրագրերի շրջանակներում,

փուլ 2-րդ, 2019-2020 թթ, երբ գործադիր ու օրենսդիր իշխանությունների գլուխ անցած իշխանական մեծամասնությունը գործում էր արդեն իր կառավարության ծրագրի շրջանակներում, ինչը, ընդհանուր առմամբ, խիստ հայեցողական և զգուշավոր ծրագիր էր։ Այս փուլին շատ բնորոշ էր երկրի բնակչության էյֆորիան և դրա արդյունքն էր տնտեսական նշանակալի աճը,

փուլ 3-րդ՝ սկսած 2020 թ․ երբ կարծես թե պետք է իրականցվեին թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդին տրված խոստումների ռազմավարական փուլը, սկսվեց Կորոնավիրուսի համաճարակը։ Ընդ որում, այս փուլը սկզբնավորվեց նախորդ 2-րդ փուլի ժամանակ ընդունված մի քանի որոշումների, հատկապես հարկային բարեփոխումների, իրացման բնագավառում ձեռք բերված այնպիսի արդյունքներով, որոնք ի վեր են հանում այդ բարեփոխումների ոչ ֆիսկալ և ոչ ներառական բնույթը։

Այսպես, առ այսօր չկա որևէ ամբողջական և օբյեկտիվ գնահատական, թե եկամտահարկի համահարթ տարբերակի ներդրման արդյունքում «ստվերից» ո՞րքան աշխատաեղեր են դուրս եկել, ո՞րքան են նվազել գործատուների ծախսերն այդ ուղղությամբ, ո՞րքան է տուժել բյուջեն՝  չհավաքագրված ու չվճարված եկամտահարկի հետևանքով, ո՞րքան է տուժել բյուջեն՝  պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ապօրինի աշխատավարձի բարձրացման և պարգևավճարային համակարգի պարագայում։ Չկան այդ գնահատականները նաև մասնավոր հատվածի վերաբերյալ։

Չկան գնահատականներ, թե եկամտահարկի համահարթ կարգավորման պարագայում ո՞րքան միջոցներ չեն մուտք եղել ՀՀ ու ՏԻՄ բյուջեներ՝ հանրային աշխատողներին վճարված ավելի քան 50 մլրդ դրամ պարգևավճարների համար։ Էլ չենք խոսում նրանց ապօրինաբար բարձրացված աշխատավարձների ֆիսկալ վնասների մասին։ Ըստ մեր փորձագիտական գնահատականներով միայն հանրային հատվածի աշխատաողների համար վճարված այդ ապօրին բարձր աշխատավարձերից ու պարգևավճարներից վնասը կազմում է շուրջ 25 մլրդ դրամ։ Կարծում ենք, որ մոտավորապես այդքան էլ կկազմեն մասնավորի հատվածից ստացված ֆիսկալ վնասները։

Դրան զուգահեռ չկան այն գանահատականները, թե ո՞րքան է տուժել բյուջեն՝ եկամտահարկի կոռուպցիոն հաջորդ կարգավորման արդյունքում պետական բյուջե չմուտքագրված ու անձնական սեփականությունը հարստացնելուն ուղղված արատավոր կարգավորման արդյունքում՝ այն է բնակարանային հիպոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի գումարի վերադարձը նոր օրինական-օլիգարխիկ համակարգի էլիտայի ներկայացուցիչներին։ Իսկ ո՞վքեր են նրանք։ Նրանք իշխանական լծակների մոտ կանգնած նոր իշխանավորներն են, ովքեր մշակում ու ընդունում են օրենքներ, նրանք ֆինսա-բանկային կոռումպացված ու վաշխառութկան համակարգի աշխատակիցներն են, ովքեր նախկին քրեա-օլիգարխիկ համակարգի փողերով ստեղծված բանկերի գործունեությունն ուղղում են ՀՀ հպարտ քաղաքացիների միջոցները իրենց գերշահույթների նպատակին ծառայեցնելուն։

-Պարոն Արիստակեսյան, գույքահարկի վերաբերյալ նոր օրինագծի մասով ի՞նչ կարող եք ասել։ Այն արդեն իսկ քննադատության տեղիք է տվել։ Դրանով արդյոք պաշտպանվում են հին օլիգարխիայի ներկայացուցիչներն ու իրենց դղյակները։

– Թվում է, թե թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ հպարտ քաղաքացիները պարտավորություն ունեն պարտաճանաչորեն հարկեր վճարեն պետական ու համայնքային բյուջեներ, իսկ ահա այդ բյուջեն տնօրինող նոր օրինական-օլիգարխիկ համակարգի էլիտար կառավարիչները պարտավոր չեն հաշվետվություն տալու իրենց ընտրյալներին՝ նրանց փողերի անարդյունավետ օգտագործելու, իրենց անձնական ու կոլեկտիվ կարիքներին հոգալուն ուղղելու համար։ Ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա՝ դրա դասական սահմանմանը համապատասխան, այսինքն նոր օլիգարխիայի ներկայացուցիչները հանրային ֆինանսներն իրենց անձնական ու կոլեկտիվ նպատակներին ծառայեցնելու նպատակով ընդունում են հարմար օրենքներ, անտեսելով դրանց վերաբերյալ ՀՀ հպարտ քաղաքացիների ու ՔՀԿ-ների անխոնջ քննադատությունը։

Ահա այդպիսի մոտեցում է ցուցաբերված նաև գույքահարկի նոր օրինագծերին։ Դրանք նույնպես կրում են եկամտահարկի համահարթ տարբերակի գաղափարախոսությունը և դրանով պաշտպանում են հին ու նոր օլիգարխիային՝ իրենց շքեղ բնակարանների ու դղյակների համար համեմատաբար ավելի քիչ հարկ վճարելու միտումով։

Հույժ անհրաժեշտ է կորոնավիրուսի այս համաճարակի պայմաններում, երբ շատ երկրների հանրային ծառայողներ հրաժարվում են իրենց աշխատավարձի կեսից, շտապ կարգով վերանայել եկամտահարկի գործող համահարթ տարբերակը և անցում կատարել դրա 5-քայլ պրոգրեսիվ հարկահանության մոդելին, կանխել ոչ պրոգրեսիվ բնույթի գույքահարկի օրինագծերի ընդունումը, վերացնել հանրային ծառայողների ապօրինի, կոռուպցիոն բնույթի պարգևավճարի իրավակարգավորումները։ Փորձ է կատարվում․ բնակարանների գույքահարկից բյուջետային մուտքերի ավելացման բեռը դնել փոքրարժեք գույք տիրապետող անձանց վրա, իսկ ավելի թանկարժեք գույք տիրապետող անձանց (որոնց այդ գույքը ձեռք է բերվել ակնհայտորեն ապօրինի հարստացման ճանապարհով) և նրանց գույքի նկատմամբ չի կիրառվում զգալի պրոգրեսիվ սանդղակ, ինչը խտրական է և անհավասար, ինչը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներով։

Փորձ է կատարվում բնակելի տների գույքահարկից բյուջետային մուտքերի ավելացման բեռը դնել փոքրարժեք գույք տիրապետող անձանց վրա, իսկ ավելի թանկարժեք գույք տիրապետող անձանց (որոնց այդ գույքը ձեռք է բերվել ակնհայտորեն ապօրինի հարստացման ճանապարհով) և նրանց գույքի նկատմամբ չի կիրառվում զգալի պրոգրեսիվ սանդղակ, ինչը խտրական է և անհավասար, ինչը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներով։

Փորձ է կատարվում հասարակական նշանակության անշարժ գույք տիրապետող անձանց վրա գույքահրկի բեռը նվազեցնել՝ դա լրացնելով հողի գույքահարկով։ Չի պահպանվում անհրաժեշտ աճողական պրոգրեսիվություն։  Այդ գույքից գոյքահարկի ու հողի հարկի բյուջետային մուտքերի ավելացման բեռը կրկին դրվում փոքրարժեք գույք տիրապետող անձանց վրա, իսկ ավելի թանկարժեք գույք տիրապետող անձանց (որոնց այդ գույքը ձեռք է բերվել ակնհայտորեն ապօրինի հարստացման ճանապարհով) և նրանց գույքի նկատմամբ չի կիրառվում նկատելի պրոգրեսիվ սանդղակ, ինչը խտրական է և անհավասար, ինչը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներով։

Փորձ է կատարվում արտադրական նշանակության անշարժ գույք տիրապետող անձանց վրա գույքահրկի բեռը նվազեցնել՝ դա լրացնելով հողի գույքահարկով։ Չի պահպանվում անհրաժեշտ աճողական պրոգրեսիվություն։  Այդ գույքից գոյքահարկի ու հողի հարկի բյուջետային մուտքերի ավելացման բեռը կրկին դրվում փոքրարժեք գույք տիրապետող անձանց վրա, իսկ ավելի թանկարժեք գույք տիրապետող անձանց (որոնց այդ գույքը ձեռք է բերվել ակնհայտորեն ապօրինի հարստացման ճանապարհով) և նրանց գույքի նկատմամբ չի կիրառվում նկատելի պրոգրեսիվ սանդղակ, ինչը խտրական է և անհավասար, ինչը սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, ինչպես նաև՝ ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի սկզբունքներով։

-Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար ի՞նչ քայլեր պետք է արվեն։

-Թվում էր, թե պետական կառավարման համակարգի օպտիմալացումից հետո պետք է կատարվեին լուրջ բարեփոխումներ կառավարման համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացման ու ներառականության  ապահովման ուղղությամբ։ Ցավոք այդ պես չեղավ։ Նախ օպտիմալացումը կատարվեց շատ վատ, որի արդյունքում իրենց կուսակցական առաջնորդի ենթակայության տակ ավելի շատ նախարարություններ, հետևապես գործառույթներ կենտրոնացնելու նպատակով, անիմաստ կերպով Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությւանը միացրեցին նախկին էներգետիկայի նախարարությունը, տրանսպորտի ու կապի նախարարության մի մասը, և այլ կառույցներ։ Դրան հակառակ՝ այդ նախարարության կազմի մեջ չմտցրեցին գյուղատնտեսաության նախարարությունը, ինչը շատ ավելի տրամաբանական կլիներ։ Այդ մասին մենք կառուցվածքային բարեփոխումների հենց սկզբում ասել ենք իշխանություններին։ Սակայն այս անգամ էլ ձայն բարբառո անապատի։ Դրա փոխարեն բառիս բուն իմաստով պարալիզացվել են կամ անարդյունավետ են գործում գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության կարևորագույն ճյուղերը կարգավորող կառավարման մարմինները։ Դրա արդյունքում պետությունն ու ժողովուրդը կրում են մեծ վնասներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում