Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Սրանց միավորում է միայն կուտակած հարստության մոտալուտ կորստի վտանգն ու ընդհատված թալանի երկու կորսված տարիների ցավը

Հետևելով վերջին ամսում ընդդիմադիր մամուլի հրապարակումներին,  ակնհայտ է դառնում, որ տեղի է ունեցել քննադատության թիրախի փոփոխություն: Նախկինում այդ թիրախը իշխանություն ունեցող քաղաքական ուժն ու վարչապետն էր, իսկ հիմա  գլխավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելին, ընդդիմությունը (այսուհետ՝ սրանք) առաջնորդվելով հայտնի ֆիլմի՝ ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի փիլիսոփայությամբ, առաջարկում են իշխող քաղաքական թիմին սթափվել և դադարեցնել «ազգակործան» գործունեությունը, միանալ իրենց՝ «ազգի փրկիչներին», դառնալ յուրային և փոխել «ձախողված»  ներկայիս վարչապետին՝ առայժմ շարունակելով պահպանել իշխանությունը: Առաջարկը ներկայացվում է որպես գթասրտություն, ստեղծված իրավիճակում անցնցում և հնարավոր լավագույն տարբերակ: Հակառակ դեպքում արտակարգ դրությանը ավարտին կհաջորդի նոր հեղափոխությունն ու ներկայիս իշխանության նկատմամբ սրանք կսկսեն դատ ու դատաստան:

Գրում են՝ նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Ինչպե՞ս կարող են ընդամենը երկու տարի առաջ ժողովրդի կողմից մերժված և աղբանոցը նետված  քաղաքական ուժերն ու նրանց սատարողները ոտնահարել բոլոր բարոյական նորմերը՝ պահանջելով ձևավորել նոր կառավարություն իրենց մասնակցությամբ: Դա նման է այն իրավիճակին, երբ անբարոյականության համար օջախից վռնդված հարսը օրեր անց մեկ այլ հարսանիքի է մասնակցում հարսնաքրոջ կարգավիճակով:

Եթե, ինչպես սրանք են պնդում, Նիկոլ Փաշինյանին իսկապես «հաջողվեց մոլորեցնել միամիտ ժողովրդին», ապա երիցս ամոթ իրենց ապաշնորհ իշխանությանը, որ ունենալով պետական ու քաղաքական լծակներ, հսկայական մարդկային, ֆինանսական ու քարոզչական ռեսուրսներ,  չկարողացան դիմակայել մի անձի, որը չունենալով հեռուստաալիք, ֆինանսական միջոցներ, ուժային և միջազգային կառույցների աջակցություն, կարողացավ բարեհաջող կերպով երկրում կազմակերպել և իրականացնել  թավշյա հեղափոխություն՝ տապալելով քսանամյա հրեշին:

Փոխանակ վերլուծեին տարիների սեփական սխալներն ու կեղծիքի, անեզր թալանի ու նվաստացման համար ժողովրդից ապաշխարություն խնդրեին, սրանք իրենց բնորոշ նենգությամբ որոշեցին հեղափոխության արժեքը նվաստացնել՝  լուրեր տարածեցին, թե նախկինները իշխանությունը զիջել են ըստ փոխադարձ պայմանավորվածության, այլապես ուժ կկիրառեին: Իսկ հիմա ցանկանում են նոր կառավարություն ձևավորել: Բա ու՞ր մնաց սրանց ասած նախկին պայմանավորվածությունը:

Ներկայիս իշխանությանը սրանք որակում են «փողոցից» եկած, ամբոխավար և այլն, չգիտակցելով, որ նման որակումներով նախ և առաջ վիրավորում են մեզ՝ տասնյակ տարիներով նվաստացածներիս, թալանվածներիս, խափվածներիս ու ծեծվածներիս, քշվածներիս ու տարագիր դարձածներիս, քանի որ մենք էինք մեր երեխաների ու ծնողների հետ  միլիոններով փողոցներում կանգնածը, իսկ միլիոններին խաբել կամ մոլորեցնել հնարավոր  չէ:

Սրանց չճանաչողներին կթվա, թե սրանք Հայաստանում երբևիցե չեն ապրել և Վատիկանից Հռոմի պապն է ուղարկել՝ Հայաստանը փրկելու մեծ առաքելությամբ: Սրանք «Հայաստան» ասելիս՝ քսակները լցվել են, «Հայաստան» ասելիս՝ դղյակները շատացել են, «Հայաստան» ասելիս՝ վզերը հաստացել ու ստամոքսը մեծացել է, «Հայաստանն իրենք են»՝  ժողովուրդն ու՞մ շունն է:

Տարիներ շարունակ ցանկացել եմ հասկանալ «քաղաքական պատասխանատվություն»  եզրույթի իրավական կամ բարոյական բացատրությունը:

Նախորդ դարերում աշխարհում տեղի ունեցած քաղաքական կամ ռազմական խոշոր ձախողումների արդյունքում այն հաճախ ավարտվում էր գլխավոր պատասխանատուների ինքնասպանությամբ կամ «խառակիրիով», իսկ մեր օրերում, օրինակ «Օրինաց երկրի» պարագայում՝  ինքնամեկուսացմամբ և այլն: Սրանց պարագայում՝ իրենց բնորոշ ակնհայտ անբարոյականությամբ: Դա թերևս ամենահարմար բառն է, քանի որ իր մեջ խտացնում է գոյություն ունեցող ամենավատը, բացասականն ու թասիբ չունենալը:

Սրանք վայրահաչում են նորելուկ կուսակցությունների, նորահայտ «քաղաքական գործիչների», Նիկոլ Փաշինյանից «ճնշվածների», ծախու վերլուծաբանների, սոցիոլոգների (ականջդ կանչի Ահարոն Ադիբեկյան) ու քաղաքագետների միջոցով և քրեական պատժից խուսափող ու դրսում ծվարած խոհանոցային դիրիժորների ղեկավարմամբ: Ուշադիր նայելիս տեսնում ենք  նույն ձեռագիրը, նախկին թատրոնը, բեմն ու դերասանները, նույն լոզոտ, ստող ու կեղծ ժպիտները, միայն շպարն (գրիմ) են փոխել: Հիշու՞մ եք եթերից ամեն երեկո մեր դեմքին նայող սրանց նույն կեղծ ժպիտներն ու կուշտ դեմքերը, մեզ խրատող ու մեր «երջանիկ կյանքը» մեզ ի ցույց դնող ինքնավստահ դեմքերը: Երբ նայում էիր սրանց ու մտածում, որ երեխաներիդ այնպես դաստիարակես, որ կյանքում հանկարծ սրանց չնմանվեն ու անեծքի տակ չնկնեն:

Գործող իշխանությանը սրանք մեղադրում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեջ, ոչ մի բառ չասելով, թե ինչու՞ պետության նկատմամբ ծանր հանցագործությունների (այդ թվում կոռուպցիոն բնույթի) կատարման մեջ կասկածվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ապաստան են գտել հատկապես Ռուսաստանում: Հայաստանում ներկայիս արդարադատություն իրականացնող դատավորներին Նիկոլ Փաշինյա՞նն է իրենց տանից վերջերս բերել ու դատավոր կարգել: Նույն դատավորները չեի՞ն տասնյակ տարիներ ապահովում սրանց ու իրենց իշխանության անձեռնմխելիությունը: Սրանց ընդունված որոշումները չէի՞ն միջազգային դատարաններում իրար ետևից բեկանվում ու ֆինանսական փոխհատուցման ծանր բեռը դրվում մեր երկրի ուսերին: Հիշեք, թե դատարանների անօրինական ու անմարդկային որոշումներով ինչ կտտանքների ենթարկվեցին սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, «Հաց բերողը»: Դրանք  այսօրվա  դատավորները չէ՞ին : Ինչու՞ են փախածները վախենում վերադառնալ և ինչու՞ սրանք  հանուն Հայաստանի հեղինակության բարձրացման  բողոքի ձայն  չեն բարձրացնում, պահանջելով, որ Ռուսաստանը դրանց արտահանձնի Հայաստանին: Միգուցե այդ ճողոպրածներին  է՞լ են համարում քաղբանտարկյալ, օրինակ՝ բուլկի Արամին: Մոռացե՞լ են Պերմյակովին ու նրա իրականացրած սպանդը: Փախուստի մեջ գտնվող ՈՒզումյանը նույն դատարանում  չէ՞ր իրականացնում արդարադատություն և ցմահ դատապարտման վճիռներ կայացնում: Եթե պնդում են, որ Հայաստանի դատական համակարգը կամ դատավորները գտնվում են ներկայիս իշխանության ազդեցության տակ, ապա ինչու՞ է ներկայիս իշխանությունը նախաձեռնել ամեն գնով բարեփոխել դատական համակարգը արմատական:  Ուրեմն ո՞րտեղ է մեղադրանքի տրամաբանությունը:

Ասում են գործող իշխանությունը մամուլի և տեղեկատվության դեմ ճնշումներ է գործադրում:  Գործող հանրային կամ տեղական ընդդիմադիր հեռուստաալիքներից իշխանությունը ո՞րի հեռարձակումն է դադարեցրել  կամ գործնեությանը միջամտել, ո՞ր տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցն է փակել: Հոգեխանգարված ընդդիմադիր լրագրողների դեմքին եթերում ժպիտ է գալիս միայն այն պահին, երբ  հյուրը սկսում է քննադատել կամ հայհոյել իշխանությանը: Նախորդ երկու նախագահների հասցեին այսքան աղբ, անձնական վիրավորանք ու կեղծիք երբևէ հնչե՞լ է: «Պրիվետ Ռոբ» արտահայտությունը միայն բավական էր, որ մարդը կյանքից զրկվեր: Հիշեք թե ինչ կտտանքների ենթարկվեցին սիրված դերասն Վարդան Պետրոսյանը, «Հաց բերողը»: Նույն դատավորները չէի՞ն:

Կովիդ-19-ով պայմանավորված մարդկանց գտնվելու վայրը, շփվելու շրջանակը  պարզելուն և տարածումը կանխելուն ուղղված իշխանության կողմից իրավական կարգավորումը սրանց կողմից որակվեց մարդու իրավունքի կոպիտ խախտում: Իսկ ոչ վաղ անցյալում ընդդիմության հանրահավաքներից առաջ և ընթացքում Երևան մտնող միջպատական և այլ նշանակության ճանապարհները փակելը, անձնական և այլ տրանսպորտային միջոցներին Երևանի ուղղությամբ ընթանալը կամ նրանց երթուղի դուրս գալը արգելելը մարդու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում չէր՞:

Կարո՞ղ էին սրանք երազում պատկերացնել, որ կառավարության, Ազգային Ժողովի, նրա հանձնաժողովների, Երևանի ավագանու նիստերը երբևէ մշտապես ուղիղ կհեռարձակվեն հանրության համար:

Կարո՞ղ էին սրանք ենթադրել, որ Հայաստանի քաղաքացին ուղիղ հեռարձակմամբ կարող է հետևել հանրային մեծ հնչեղություն ունեցող դատական նիստերին:

Կարո՞ղ էին սրանք երբևէ մտածել, որ պետական կամ տեղական մարմինների ընտրությունների արդյունքում կընտրվի ոչ իշխանական թեկնածուն:

Կարո՞ղ էին սրանք թույլ տալ, որ Հայաստանում որևէ «ՊՈԱԿ»-ի կամ «ՀՈԱԿ»-ի տնօրեն նշանակվեր ոչ ՀՀԿ-ական կամ կոալիցիոն ուժի ներկայացուցիչ:

Կարո՞ղ էին սրանք պետական բյուջեի կամ տարբեր դրամաշնորհների միջոցներով նախատեսված ծրագրերի իրականացման կամ գնման որևէ գործընթաց իրականացնել առանց «ատկատի»:

Կարո՞ղ էին արդյոք սրանք մտածել, որ կառավարության որոշումներով և տարբեր մանիպուլյացիոն իրավական ակտերով պետական արգելոցներից և Երևանի կառուցապատման համար արգելված գոտիներից իշխանության բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կամ օլիգարխի համար հողահատկացում չարվի և, որ խոշոր գործարարը կարող է Հայաստանում բիզնես իրականացնել առանց դաբրոյի կամ վերևներին մուծվելու:

Խնդրեմ սրանց ներկայիս կազմը՝ նախկին դեսպան, նախկին վարչապետներ, նախկին նախարարներ և փոխնախարարներ, նախկին ԱԱԾ պետեր ու գործակալներ, նախկին ԱԺ ղեկավարներ ու պատգամավորներ, նախկին բանկիր, նախկին մարդու իրավունքի պաշտպաններ, նախկին քաղբանտարկյալներ ու դիսիդենտներ, նախկին մամուլի խոսնակներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ և այլն: Սրանցից ո՞վ է նորը և ի՞նչն է նոր, որ փորձում են նոր կերպարանքով հանդես գալով բոլորովին նոր Հայաստան կերտել: Բա քսան տարի ի՞նչ էիք կերտում: Հեղափոխության թերևս ամենամեծ  սխալն այն էր, որ սրանց գլուխը խուզեց, բայց  քոքը չկտրեց, որ հիմա մոլախոտի պես տարածվում են ու վնասում առողջ բույսերին:

Եվ ուրեմն օրվա գլխավոր հարցը՝ այդ դեպքում ի՞նչն է սրանց միավորում՝ Հայաստանի նկատմամբ մեծ սե՞րը, նրա քաղաքացու սահմանադրական սուրբ իրավունքի պաշտպանությու՞նը, երկրի հեղինակության ամրապնդումն ու բարեկեցությու՞նը:

Սիրելի ընթերցող դեմքիդ հեգնական ժպիտ նկատեցի: Եթե ես ճիշտ եմ, ուրեմն հենց այդ հեգնական ժպիտն էլ համարեք տրվածս հարցի պատասխանը:

Եթե ավելի լուրջ, ապա սրանց միավորում է միայն կուտակած հարստության մոտալուտ կորստի վտանգն ու ընդհատված թալանի երկու կորսված տարիների ցավը, սուտ քաղաքագետներին ու վերլուծաբաններին՝ «նորացված» հների կողմից դեմքներին առհամարական շպրտված սովից չմեռնելու հերթական օրավարձը, իսկ նախկին ամենաբարձր պաշտոնյաներին՝ իրենց ունեցած անհաջողակի ու երիցս ձախողվածի կարգավիճակը:

Թերևս այսքանը: Քիչ էր մնում մոռանայի: Ժողովրդի անունից խոսելու փոխարեն ճիշտ կլիներ երախտապարտ լինեիք Նիկոլ Փաշինյանին, որ երկու տարի զսպում է ձեր նկատմամբ ժողովրդական ցասումն իր բոլոր ծայրահեղ դրսևորումներով:

Իսկ մեզ մնում է ազգովի շարունակենք  սատարել մեր հեղափոխության ծնունդ՝ երկամյա մանկանը, տարիքին բնորոշ իր բոլոր դժվարություններով, մենք նրա ծնունդին սպասել ենք քսան երկար ու ձիգ տարիներ:

Քաղաքացի Արմեն Գևորգյան

26.05.2020թ.

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում