Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմանն ու ստեղծված իրավիճակին ակտիվորեն հետևում են մեր հարևան ու եղբայրական երկրում՝ Վրաստանում։ Արդեն մի քանի օր է՝ gopetition.com կայքում նախաձեռնվել է ստորագրահավաք Հայաստանին օգնելու կոչով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ:
Վրացական մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում կորոնավիրուսի հետ կապված հարևան երկրների շարքում ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է․ ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Հատկապես այն բանից հետո, երբ հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել, Շատերը մի փոքր զարմացած եմ, որովհետև «արմենաֆոբիայի» գործոնը միշտ եղել է Վրաստանում, բայց հիմա այն այնքան քիչ է, որ չի էլ երևում»։