Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Սերժիկների դրած քննչականն ու դատախազությո՞ւնը պետք է զբաղվեն փաստահավաք խմբի բացահայտումներով

1991-ից մինչև հեղափոխությունը՝ 2018 թվականը, տեղի ունեցած դեպքերին քաղաքական ու իրավաքաղաքական գնահատական տալու համար իշխանությունները ստեղծում են փաստահավաք հանձնաժողով։ Հանձնաժողովը գործելու է երկու տարի՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Ուսումնասիրվելու են 1991-ից տեղի ունեցած ապօրինությունները երեք ասպեկտներով՝ մարդկանց ունեզրկում, մահացած զինծառայողների գործեր և ընտրական գործընթացում կատարված խախտումներ։

Փաստահավաք հանձնաժողովը դատարանի դեր չի ստանձնելու։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էլ նշում է, որ սա լինելու է իրավաքաղաքական գնահատական տեղի ունեցած իրադարձություններին, որը պահանջում է հասարակությունը։

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս բոլոր գործընթացները պետք է լինեին անցումային արդարադատության հստակ մշակված ու հայտարարված հայեցակարգի շրջանակում։

«Անցումային արդարադատությունը պետք է լիներ այն հենքը, այն ծառը, որի վրա պետք է աճեին այդ ճյուղերը։ Հիմա անցումային արդարադատության մասին հենց իշխանության ներսում կարծիքները շատ տարբեր են՝ ամենամերժողականից մինչև ամենագոհաբանական։ Ընդհանուր հայեցակարգ իշխանությունը չունի, ունի ընդհանուր ինչ-որ պատկերացումներ անցումային արդարադատության համակարգի մասին։ Դա պետք է լիներ կուռ, ամբողջական մշակված համակարգ, որը կարելի էր անել վաղուց՝ հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում։ Դրա մեջ մենք հստակ կտեսնեինք ռազմավարությունը, իր բաղադրիչները՝ ճշմարտության հանձնաժողով, ապօրինի գույքի վերադարձի, վեթինգի, լյուստրացիայի և այլն։ Մեկ խոսքով ասած՝ ծավալուն փաստաթուղթ պետք է լիներ, որի մեջ գլուխ գլուխ պետք է երևար այդ ամեն ինչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Լևոն Բարսեղյանը, ապա ավելացրեց՝ մենք հիմա այդ սյունը չունենք, ու իշխանությունը հատվածական ուղղությամբ է աշխատում։

Բարսեղյանը վստահաբար չկարողացավ ասել՝ հանձնաժողոը կհաջողի՞, թե՞ ոչ։ «Չգիտեմ։ Իշխանությունն ինչ-որ բաներ անում է, ինչ-որ բաներ չի անում, լյուստրացիայի մասին լսել չի ուզում, վեթինգը չի լինելու։ Հիմա էլ այս հանձնաժողովը։ Կարող է և այդ հանձնաժողովն օժտվի բավարար լիազորություններով, կարողանա փաստահավաքություն անել։ Ենթադրենք, հանձնաժողովը բացահայտում է բազմաթիվ քրեական գործեր հարուցելու համար հիմքեր։ Քննչականը պետք է սկսի զբաղվել սրանցով։ Ո՞ր քննչականը։ Սերժիկների դրած քննչակա՞նը, որը չի բարեփոխվել։

Դատախազությունը պետք է զբաղվի դրանցով։ Ո՞ր դատախազությունը։ Սերժիկների դատախազությո՞ւնը։ Մեկ-երկու պաշտոնյայի փոխվելը բան չի նշանակում։ Հետո։ Ո՞ր դատարաններն են գործերը լսելու, այդ թվում՝ ապօրինի գույքի վերադարձի վեճերը։ Այն դատարաններն ու դատավորները, որոնց նշանակել են սերժիկնե՞րը, որոնց ժամանակ եղել են այդ ապօրինություննե՞րը, և որոնց ժամանակ այդ ապօրինությունից տուժածները, սևազգեստ մայրերը, ունեզրկվածները, Մարտի 1-ի զոհերի ազգ ու երամը, քաղբանտարկյալների ազգուտակը բախվել են այդ նույն դատարաններին ու դատավորներին ու ոչնչի չեն հասել։ Ես հիմա ապացուցեցի, որ եթե այդ ամեն ինչը համալիր չի փոփոխվելու, հատվածական է լինելու, ապա անարդյունավետ է։ Սա նման է այն տխուր խոսքին, որ ասում է՝ վերարկուիս կոճակը գտա, մնաց վերարկուս ճարեմ»,- մանրամասն ներկայացրեց Լևոն Բարսեղյանը։

Խոսելով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի այն հայտարարության մասին, որ սա լինելու է իրավաքաղաքական գնահատական 91-ից 2018 թվականի իրադարձություններին, Բարսեղյանը նշեց. «Երանի թե գոնե իր ասածի նման լիներ։ Ես այդ մարդուն չեմ վստահում, որը բերանը ջուր առաջ 15 տարի աշխատել է Սահմանադրական դատարանում, երբ ՍԴ-ի առաջ ցուցարար են ծեծել ու արյունլվա արել։ Սա հարցի մի կողմն է։ Քաղաքական գնահատական ինչի՞ն։ Որ հանցագործություննե՞ր են եղել՝ մենք դա գիտենք։ Քաղաքական գնահատականը պետք է լիներ պետության զավթումը։ Եթե ասում է, որ սա ընդամենը քաղաքական գնահատականի համար է արվում, շատ սխալ է։ Եթե փաստահավաք խումբը դուրս է բերում հանցակազմեր, քրեական գործերի հիմքեր, ոչ ոք չի կարող դիմագրավել, որ քրեական գործեր չհարուցվեն։ ԱԺ հայտարարությունն ի՞նչ պետք է լինի որ, եղել են հայտարարություններ։ Ոչ, քաղաքական գնահատականը պետք է լինի պետության զավթումը։ Կարող է հանձնաժողովը փաստերը հավաքի, վերջում ասի՝ չէ, պետության զավթում չի եղել, ներողություն, Սերժիկին հետ կանչեք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում